Այց զորամաս,էքսկուրսիա, ազգային երգ ու պար Նոր Ազնաբերդ, Խնձորուտ գյուղերի համար:

z4

Հարգելի´ հայրենակիցներ, սույն թվականի օգոստոսի 29-30-ին  ՀՀ Պաշտպանության նախարարություն  և  Պարենք Հայերեն նախաձեռնության աջակցությամբ իրականություն դարձավ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության կազմակերպած մեկ միջոցառում ևս, այս անգամ Վայոց ձորի Նոր Ազնաբերդ և Խնձորուտ գյուղերի երեխաների համար: Օգոստոսի 29-ին ՊՆ-ի տրամադրած ավտոբուսներվ շարժվեցինք դեպի վերոնշյալ գյուղերը, որտեղ արդեն մեզ   էին սպասում աշակերտներն ու դպրոցի ուսուցչական կազմը: Յուրաքանչյուր գյուղից 20 աշակերտ և մեկ ուսուցիչ միացան մեզ, ու շարժվեցինք դեպի Ջերմուկ: Շրջեցինք գեղատեսիլ բնության գրկում, եղանք «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժի մոտ, լսեցինք Անի Հովհաննիսյանի գեղեցիկ խոսքը ջրվեժն այդպես կոչելուz3z մասին և վերադարձանք գյուղ: Երեկոյան «Պարենք հայերեն» նախաձեռնությունը կազմակերպեց ազգային պարերի ուսուցման բաց դաս, որին սիրով և ոգևորությամբ մասնակցեցին ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները:

z5

Դպրոցի գրադարանին նվիրեցինք գրքեր և քարտեզներ:Հաջորդ օրը` օգոստոսի 30-ին, նույն կազմով շարժվեցինք դեպի մոտակա զորամասերից մեկը: Աշակերտները եղան զորանոցում, ծանոթացան զինվորների առօրյային, ճաշեցին զինվորական ճաշարանում (ամեն ինչ շատ համեղ էր): Զինվորների համար և նրանց մասնակցությամբ դարձյալ կազմակերպվեց ազգային պարերի ուսուցում: Ապա շարժվեցինք դեպի Նորավանք, Անի Հովհաննիսյանը ծանոթացրեց համալիրի ստեղծման պատմությանը, եղանք Մոմիկի անվան թանգարանում: Օրվա ավարտին աշակերտներին ուղեկցեցինք իրենց գյուղերը և անմոռանալի տպավորություններով վերադարձանք Երևան:

Շնորհակալություն բոլորիդ` այս գեղեցիկ նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար:
Մենք ուժեղ ենք միասին:

comments