Տիկնիկային թատրոն, ազգային երգ ու պար Խաչիկ գյուղում

xachik2

Հարգելի´ հայրենակիցներ, ինչպես արդեն գիտեք, հունվարի 31-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իր հերթական այցելությունն իրականացրեց Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղ: Այս անգամ նույնպես կազմակերպել էինք արդեն ավանդական դարձած մշակութային միջոցառում մեր նախաձեռնության բարեկամ Երևանի պետական տիկնիկային թատրոնի և «Մասունք » ազգագրական երգի- պարի համույթի մասնակցությամբ : xՄիջոցառումը սկսեցինք միշտ արդիական «Անխելք մարդը» ներկայացումով, այնուհետև ելույթ ունեցավ «Մասունք» երգի -պարի համույթը , որը նաև երեխաներին սովորեցրեց մի քանի ազգային պար: Թվում էր ,թե այսքանով պիտի ավարտվի միջոցառումը, սակայն դա դեռ սկիզբն էր, քանի որ բեմ բարձրացան Խաչիկ գյուղի պարի համույթի լուսավոր երեխաները և անակնկալ մատուցեցին իրենց գեղեցիկ պարերով:

xxՄեր հիացմունքը կրկնապատկվեց, երբ երեխանեըը գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու սպասավոր Արսեն սարկավագի (ի դեպ, նա կարող է օրինակ հանդիսանալ մյուս համայնքների համար) ղեկավարությամբ մի քանի գեղեցիկ երգ նվիրեցին մեզ:

 

Այս անգամ ևս դատարկաձեռն չէինք գնացել:

Նվերները երեխաների կրթությանն ու զարգացմանը ուղղված ուսուցողական խաղեր ու դիդակտիկ պարագաներ էին, որոնք նվիրեցինք գյուղի նախակրթարանին և դպրոցին: Դրական և ջերմ տպավորություններով դուրս եկանք մշակույթի տնից, հանդիպեցինք մեկ այլ զարմանահրաշ իրականության. ողջ գյուղն ու զորամասը ունկնդիր էր եկեղեցու զանգերի` ժամերգության կանչող ղողանջին:

Շնորհակալություն բոլոր նրանց ,ովքեր աջակցեցին` ևս մեկ միջոցառում կազմակերպվեց սահմանին ապրող մեր հայրենակիցների համար:

Չմոռանանք `ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ:

x3 xach

comments