Մեր միակ ռազմավարական դաշնակցի կողքին

13010707_1097970610226191_3480974544750007776_n

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ նախաձեռնության կողմից հավաքագրված գումարը ծախսվում է խիստ առաջնային անհրաժեշտության իրեր ձեռք բերելու վրա` բահ, անձրևանոց, լապտերներ և այլն: Հաշվետվությունը շուտով կտեղադրվի նախաձեռնության խմբում և կայքում: Այժմ լրացնում ենք երրորդ խմբաքանակը` շաբաթ-կիրակի օրերին առաջնագիծ տանելու համար:

Այդ նպատակով ապրիլի 20-ին և 21-ին, ժամը 15:00-ից 20:00, կրկին հավաքվում ենք Մաշտոցի պուրակում: Խնդրում ենք բերել միայն այս ապրանքները՝

1. Ծխախոտ
2. Ներքնաշորեր /մուգ գույնի/
3. Գուլպա /նասկի/
4. Դեղորայք
Պերեգիդրոլ (=պերեկիս)
Յոդ
Բինտ
Բամբակ
Անալգին-դիմեդրոլ
Ժգուտ 5մ
Տեմպալգին/սպազմալգոն
Վալերյանկա (կաթիլ/կոճակ)
Նաշադիր
Սպրիչ
Իբուպրոֆեն
Պարացետամոլ
Վիկասոլ
Լեվոմիցիտին

Խնդրում ենք ցուցակից դուրս այլ իրեր չբերել:
Մինչև այս հավաքված իրերի և Արցախ տեղափոխելու մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://armborder.com/?p=485
Ցանկանում ենք շեշտել նաև, որ մեր, թե նախկին, և թե այս հավաքված իրերը նախաձեռնության անդամների կողմից հասցվել են և հասցվելու են մինչև դիրքեր: Այսինքն մենք հետևողոկան ենք լինում, որպեսզի հավաքված իրերը սկզբնակետից մինչև վերջնակետ տեղ հասնեն:

Ինքնակազմակերպման նման բարձր մակարդակի շնորհիվ մենք փորձում ենք նպաստել մեր զինվորականների թիկունքի ամրությանը և այսպիսի միասնության արդյունքում է, որ Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք:

Մենք ուժեղ ենք միասին:

https://www.facebook.com/events/451528485051701/

comments