Հայտարարություն: Միջոցառում

Սիրելի՛ խմբակիցներ,

Ինչպես գիտեք, պատերազմական իրավիճակի ապրիլյան սրման հետևանքով ձեր բոլորի աջակցությամբ նախաձեռնությունը սկսեց իրականացնել «Առաջին անհրաժեշտության իրեր թիկունքից առաջնագիծ» ծրագիրը, և 3 խմբաքանակ տարբեր իրեր և սնունդ հասցվեցին դիրքեր:

Առաջիկայում նաև 4-րդ խմբաքանակը կտարվի: Այս ընթացqում նախաձեռնության հիմնական ուղղվածությունը ետին պլան էր մղվել: Սակայն մենք մտածում էինք նաև այդ ուղղությամբ: Այս քանի օր է` քննարկում էինք, թե այս ամիս ի՞նչ ծրագիր իրականացնենք, մեկ էլ ծրագիրն իր ոտքով եկավ մեր դուռը:

Մեր համար արդեն շատ սիրելի դարձած Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, ի դեմս տնօրեն Վարդան Մկրտչյանի, առաջարկեց մեզ հունիսի 1-ին երեխաների համար անվճար ներկայացում բեմադրել: Մենք էլ քննարկեցինք և որոշեցինք այս անգամ Արարատի մարզի Արմաշ, Երասխ և Շիրակի մարզի Բագրավան գյուղերի երեխաներին բերել՝ թվով 110-ից ավելի երեխաներ: Եվ քանի որ այդ օրը Երևանում նաև այլ հետաքրքիր միջոցառումներ կան, ապա այդ երեխաները, բացի ներկայացումը դիտելուց, նաև այդ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կունենան: Մի խոսքով, թատրոնը Վարդանից, տրանսպորտը մեզնից՝ ավելի ճիշտ ձեզնից, մասնակցությունն էլ վերոնշյալ գյուղերից:

Շնորհակալություն բոլորին, ինչպես նաև Արմաշում և Երասխում կազմակեպչական հարցերով զբաղվող՝ Տիգրան Մաթևոսյանին:

Հարգանքներով՝

“Աջակցենք սահմանամերձ բնակավայերին” համակարգող խումբ

Մենք ուժեղ ենք միասին:

comments