Գրքահավաք սահմանամերձ Պառավաքարի համար

par1

Սիրելի՛ խմբակիցներ,
ուրախությամբ հայտնում ենք, որ այս ամիս էլ մենք հերթական մշակութային ծրագիրն իրականացրեցինք մեր սահմանամերձ գյուղերից մեկում՝ Պառավաքարում: Փետվարի 22-ին մենք ճամփա ընկանք Տավուշի մարզի Պառավաքար գյուղ՝ մեզ հետ տանելով «Նվիրի՛ր գիրք սահմանամերձ բնակավայրերին» ակցիայի ընթացքում հավաքաված գրքերը: Նախապես տեղեկանալով, որ Պառավաքարի և դպրոցում, և մշակույթի տանը գրադարաններում գրքերի պակաս կա, մենք առաջին խմբաքանակը, մոտ 1500 գիրք նվիրեցինք հենց մշակույթի տան գրադարանին:

par5

Գրադարանը հարստացվեց հայ դասականների, ժամանակակից հայ հեղինակների գրքերով, արտասահմանյան գրականությամբ՝ հարերեն և ռուսերեն լեզուներով, մանկական, պատմամշակութային և մասնագիտական գրականությամբ: Նախաձեռնության կողմից իրականացված դրամահավաքի շնորհիվ հնարավոր եղավ նաև դիդակտիկ նյութեր ու խաղեր նվիրել գյուղի դպրոցին և մանկապարտեզին: Դպրոցին ևս նվիրեցինք որոշ քանակությամբ գրքեր ու ՀՀ քարտեզ: Բացի գրքերից մշակույթի ակումբին նվիրեցինք Հայաստանի մարզերի մասնին պատմող ճանաչողական «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշարի «Լոռի» և «Շիրակ» ֆիլմերի տեսագրությունները և «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» ֆիլմաշարի Գարեգին Նժդեհ ֆիլմի տեսագրությունը: Տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ տեղում ֆիլմի դիտում ու քննարկում կազմակերպելը, բայց հուսով ենք ավելի ուշ դրանց դիտումը կկազմակերպվի մշակույթի ակումբի կողմից:

par4            par3

Նվերները հանձնելուց հետո ակումբի դահլիճում հավաքված երեխանրի հետ ազգային պարեր պարեցինք: Հենց տեղում երեխաները մեծ ոգևորությամբ սովորեցին պարել «Թամզարա», «Լորկե», «Կարնո Քոչարի», հիացան «Յարխուշտա»-ի ցուցադրությամբ, իսկ առավել ակտիվ պարողները արժանացան փոքրիկ խրախուսական նվերների ու ընկերների կողմից ջերմ ծափահարությունների:

par2
Այս ամենի իրականացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում գրքահավաքին ու դրամահավաքին մասնակցած բոլոր անհատներին ու խմբերին: Ուրախ ենք, որ մեր հայրենիքի համար սրտացավ ու պատասխանատու մարդկանց բանակը գնալով մեծանում է, և վստահ ենք՝ միասին դեռ շատ գործեր ունենք անելու:

 


ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

comments