2016 թ. հունվար-հունիս ամիսների ֆինանսական հաշվետվություն

2016-1-6

Հարգելի´ խմբակիցներ,
2016թ-ի առաջին կիսամյակը ընթացավ բավականին լարված՝ կապված Արցախի սահմանային լարվածության քառօրյա պատերազմական դրության հետ: Այդ իսկ պատճառով «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության բնականոն գործունեության ընթացքը որոշակիորեն փոփոխվեց: Նախաձեռնության ապրիլ-մայիս ամիսների մշակութային ծրագրերը հետաձգվեցին, այս ընթացքում կազմակերպվեց «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնությունը, որի շրջանակներում էլ եղավ երեք այց դեպի Արցախի սահմանագիծ:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2016 թ. մուտք գործեց՝ ֆոնդում ունենալով 378.061 դրամ և 460 եվրո: Վեց ամիսների ընթացքում նախաձեռնության ֆոնդի մուտքերը կազմել են դրամահավաքից՝ 122.000 դրամ և 265.200 դրամը/500եվրոյի փոխարկումից/, որը նախաձեռնությունը նախորդ և այս տարվա ընթացքում ստացել էր Եվրոպայի մեր աջակիցներից /Ադրինե Ադամյան և Շուշի Թումանյան/ և բանկի տոկոսից՝ 5.419 դրամ: Եվրոպայի մեր աջակիցների կողմից նախաձեռնությունը դեռ ունի դրամի չփոխանակած 70 եվրո, քանի որ Ադրինե  Ադամյանի կողմից ապրիլ ամսին խմբի ֆոնդին է ավելացվել ևս 110 եվրո:

2016 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում նախաձեռնության բուն գործունեության շրջանակներում ծախսվել է  347.000 դրամ տրանսպորտային կարիքների համար, 178.068 դրամ՝ սնունդի համար, 150.400 դրամ՝ ուսումնական նյութերի համար և 1000 դրամ՝ այլ ծախսեր:

1.«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության 2016թ.-ի  առաջին միջոցառումը, ինչպես գիտեք, կազմակերպեցինք փետրվար ամսին, որը կայացավ երեք սահմանամերձ գյուղերում, միջոցառումները կազմակերպվեցին երկու օրվա ընթացքում: Այս միջոցառման ընթացքում ծախսվեցին՝ 125.400 դրամ՝ ուսումնական նյութերի համար, 25.000 դրամ՝ գրքերի համար, 105.000 դրամ՝ տրանսպորտի համար և 44.818 դրամ՝ սննդի և այլ ծախսերի համար:

  1. Նախաձեռնության երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ մարտ ամսին, որի ժամանակ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղից 50 երեխաների հյուրընկալեցինք Երևանում, երեխաները եղան Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, դիտեցին «Անբան Հուռին»: Տոմսերը անվճար տրամադրելու համար շնորհակալ ենք թատրոնի ղեկավարությանը: Այս միջոցառման ընթացքում ծախսվեցին՝ 90.000 դրամ՝ տրանսպորտի համար, 88.860 դրամ՝ սնունդի համար:

3.Նախաձեռնության երրորդ միջոցառումը եղավ Աբովյան և Չարենցավան քաղաքներում Թալիշի և Արցախի մյուս տարհանված գյուղերի փոքրիկների համար, որի կազմակերպման համար մեզ աջակցեց Շուշիի «Երեք խնձոր» շրջիկ թատերախումբը: Թատերախմբի և անհրաժեշտ իրերի տեղափոխման համար խումբը ծախսել է ընդամենը 20.000 դրամ, իսկ մնացած տրանսպորտային ծախսերը կատարվել են Երևանում գործող ՋՋ-տաքսի ծառայության աջակցությամբ:

4.Նախաձեռնության չորրորդ միջոցառումը տեղի է ունեցել հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների  պաշտպանության միջազգային օրը, Արարատի մարզի Երասխ և Շիրակի մարզի Բագրավան գյուղերի թվով 110 երեխաների համար: Երեխաներին հյուրընկալեցինք Երևանում կրկին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, կրկին թատրոնի ղեկավարության նախաձեռնությամբ: Այս միջոցառման ընթացքում 132.000դրամ ծախսվել է տրանսպորտի համար, 45.390 ՝դրամ՝  սնունդի համար:

Նշեմ որ /http://armborder.com/?p=547#more-547/ այս հղումով նշված հաշվետվությունով, Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով փոխանցված  600դոլարը, ուղարկողների նախաձեռնությամբ, փոխանցվում է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության բուն գործունեության նպատակներով օգտագործման համար:    2016թ-ի հուլիսի 1-ի դրությամբ նախաձեռոնության բուն գործունեության ֆոնդում մնացել է 94.212 դրամ/հաշվում/ , 600 դոլար և 70 եվրո:

 

 

«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում հավաքվել է 1.030.096 դրամ հաշվեհամարին փոխանցումով, 2.612.032 դրամ՝  կանխիկ, 2991 ԱՄՆ դոլար, 4489 եվրո:

«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում ծախսվել է 4. 205.263 դրամ, որից  848.000 դրամ՝ հաշվից, 769.000 դրամը՝ 1500 եվրոյի փոխարկումից/1500եվրո=799.000դրամ/,  2.588.263 դրամ՝ կանխիկից, 2474 եվրո:

Այս  նախաձեռնության շրջանակներում ծախսերի առաջին մասը տրված է հետևյալ հղումով http://armborder.com/?p=547#more-547:  Տվյալ հաշվետվությունը կազմվել է մայիսի 2- դրությամբ, այժմ կներակայացնեմ մայիսի 2-ից հուլիսի 1-ի դրությամբ կատարված ծախսերը և մնացորդները:

Մնացորդը մայիսի 2-ի դրությամբ. կանխիկ մնացել է 523.853 դրամ, 2991 ԱՄՆ դոլար, 3515 եվրո: Հաշվեհամարին մնացել է 530.000 դրամ:

Մայիսի 2-ից հետո 1500 եվրոն փոխանակվել է 799.000 դրամի, և խումբը կատարել է հետևյալ ծախսերը. 68.000 դրամ-ձեռնոցներ, 199.000 դրամ-կատերտր, 500.000 դրամ-ցանցեր, 64.000 դրամ-պուլսօքսիմետր, 25.000 դրամ- բժշկական սարքեր, 20.000դրամ-մարտաբաճկոնների համար բրեզենտի կտոր, 730.000 դրամ-մարտաբաճկոնների համար, սակայն մարտաբաճկոնների համար նախատեսվում է ֆունդում մնացած գումարի մեծ մասը ևս ծախսել, և այս ամենի տեղափոխման համար ծախսվել է 11.000 դրամ, ընդամենը 1.617.000 դրամի ծախսեր:

Այսպիսով՝ հուլիսի 1-ի դրությամբ այս նախաձեռնության շրջնակներում մնացել են 235.949 դրամ/հաշվում/, 2391 դոլար, 2015եվրո:

8 9 10 2016-01-06_Page_01 2016-01-06_Page_02 2016-01-06_Page_03 2016-01-06_Page_04 2016-01-06_Page_05 2016-01-06_Page_06 2016-01-06_Page_07 2016-01-06_Page_08 2016-1-6 2016-3 2016-4 2016-5 2016-6ա

 

Մենք ուժեղ ենք միասին:

 

comments