2016 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն

10

2016թ.-ի հուլիսից սեպտեմբեր ամիսներին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է երկու միջոցառում սահմանամերձ բնակավայրեր մշակութային ծրագրերով և մեկ այց Արցախի սահմանամերձ զորամասեր՝ տանելով «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում հավաքված անրաժեշտ իրերը:

Հուլիսի  30-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը այցելեց սահմանամերձ Չինարի գյուղ, կազմակերպվեց սպորտլանդիա գյուղի դպրոցականների համար: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իր հետ դպրոցի համար տարել էր սպորտային գույք 76.000դրամի.

 

Անվանում գին քանակ գումար
Բասկետբոլի շիթ 8000 2 16000
Ֆուտբոլի գնդակ 3500 4 14000
Բասկետբոլի գնդակ 4500 2 9000
Վոլեյբոլի գնդակ 3000 2 6000
Վոլեյբոլի ցանց 4000 1 4000
Օղակ 800 10 8000
Թենիսի ռակետ 3000 1 3000
Նասոս 2250 1 2250
Ասեղ 50 1 50
Բուրգ 500 10 5000
Մեծ գավաթ 3500 1 3500
Փոքր գավաթ 2000 1 2000
Ցատկապարան 800 4 3200
Ընդամենը 76000

 

Ինչպես նաև տպրանսպորտային, սննդի ծախսերը կազմել են 35.000դրամ:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը Չինարի գյուղի մեկ ընտանիքի համար տարել էր գազօջախ և հեծանիվ 52.000դրամի:

Ծախսերը կատարվել է Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով փոխանցված  600դոլարով, որից փոխանակվել է 400դոլարը 189.600դրամի

189.600 – 76.000 – 35.000 – 52.000 = 26.600դրամ և 200դոլար մնացել է:

 

Սեպտեմբեր ամսին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է միջոցառում Իձևանի զորամասում և Վազաշեն գյուղում: Միջոցառումը զորամասում եղել է Գեներալ Իվանյանի մասին պատմող ֆիլմի դիտում և ազգագրական երգ ու պար «Լեռնապար» երգի-պարի խմբի կատարումներով: Վազաշենում նույնպես հնչել է ազգագրական երգ ու պարը, ինչպես նաև եղել է ուսուցանում: Երեխաներին սովորեցրել են նաև գյուղմթերքից պատրաստել էկոլոգիապես մաքուր օճառ: Միջոցառումների համար կատարված ծախսերը եղել են միայն տրանսպորտային և սնննդային ծախսերը, որոնք էլ կազմել են 65.000դրամ:

9

Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մեր զինվորներին:

comments