2015թ. հուլիս ամսվա ֆինանսական հաշվետվություն

Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը հուլիսի 11-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերի 50 երեխաների համար կազմակերպեց միջոցառում դեպի Հաղպատի վանական համալիր, այնուհետև դեպի Սանահինի վանական համալիր, իսկ վերջում «Պարենք հայերեն» նախաձեռնության հետ համատեղ Ալավերդի քաղաքում կազմակերպեց պարի բաց դաս, որին միացան նաև տեղի բնակիչները:
Նախաձեռնության այս միջոցառման ընթացքում կատարված ծախսերը կազմել են 108.236 դրամ /տրանսպորտ և սնունդ/, իսկ մուտքերը ամենամսյա հանգանակության տեսքով՝ 22.500դրամ, և այս անգամ Կողբի գեղարվեստի դպրոցի կողմից ֆոնդին գումարվեց 15.000դրամ: Ստորև ներկայացնում եմ հիմնավորող փաստաթղթերը:

Մենք ուժեղ ենք միասին:

hul1 hul2 hul3 hul4