Պարենք հայերեն – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկ http://192.168.19.132/?p=761 Sun, 15 Jan 2017 09:55:21 +0000 http://armborder.com/?p=761 Ավարտվեց Լենիգրադյան փողոցը արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկը Երևանի քաղաքապետարան ներկայացնելու ստորագրահավաքը: Այսօր Երևանի քաղաքապետին ենք ներկայացնել հետևյալ նամակը, կից ներկայացնելով նաև թվով 8932 ստորգրույթուն և Լեոնիդ Ազգալդյանի կենսագրությունը:

Հուսանք Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի այս առաջարկը և կտրվի դրական պատասխան:

Երևանի քաղաքապետ
Պարոն՝ Տարոն Մարգարյանին

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Ձեզ են գրում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության, «Խարույկ» արշավական ակումբ ՀԿ-ի և «Պարենք Հայերեն» նախաձեռնության անդամները:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք իրականացրել ենք ստորագրահավաք Լենինգրադյան փողոցը Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկով: Ըստ սահմանաված կարգի՝ հավաքել ենք Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 1 տոկոսից ավելի մարդկանց ստորագրություններ, և առաջարկում ենք՝ ավագանու նիստում քննարկեք այս հարցը, և վերջապես Երևանում ունենանք մեր Արցախյան հերոսներից մեկի անունով փողոց:

Ինչո՞ւ ենք ընտրել հենց Լեոնիդ Ազգալդյանին: Նա այն առաջին մարդկանցից մեկն էր, ով հասկացավ, որ Արցախյան շարժումը տանում է դեպի ռազմական գործողություններ, և որ Արցախի հարցը լուծվելու է պատերազմի միջոցով: Նա իր ողջ ներուժը ներդրեց այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու մեջ: Նա մեծ ներդրում ունի թե՛ այն ժամանակվա հայրենական ռազմարդյունաբերության ձևավորման մեջ, թե՛ ազգային բանակ ունենալու գաղափարի սաղմնային ձևավորման գործում, թե՛ մարտական պատրաստության բարձր որակական ձևաչափի և մեթոդաբանության մշակման և ներդրման գործում, թե՛ բանակ մոդելի բոլոր առումներով ճիշտ իրագործման մեխանիզմների մշակման և կիրառման գործում: Նրա ներդրումը բանակաշինության, Արցախյան գոյամարտի և վերջապես ազգ-բանակ տեսլականի մոդելի ձևավորման և ներկայացման մեջ անուրանալի և անգնահատելի է: Կարծում ենք՝ եկել է նրան ըստ արժանվույն մեծարելու և Երևանում նրա անվան բանուկ փողոց ունենալու ժամանակը: Կարծում ենք նաև, որ Ձեզ համար նույնպես մեծ պատիվ է, որ այս իրողությունը ի կատար ածվի հենց ձեր իսկ կառավարման օրոք:

Ինչո՞ւ ենք ընտրել հենց Լենիգրադյան փողոցը: Նախ Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: Երկրորդ՝ վաղուց ժամանակն է Լենինի հետ առնչվող բոլոր անուններից ազատվելու: Որքան էլ մարդիկ փորձեն Լանինգրադ անունը առանձնացնել Լենինի անունից, վերջին հաշվով այն Լենինի անվան հետ սերտ կապ ունի: Լենինի հակահայ գործունեությանը բոլորս ենք ծանոթ. միայն նրա և քեմալական թուրքերի միջև կնքված հակահայ պայմանագրերը բավարար են նրա անունից ազատվելու համար: Եվ սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենիգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ-Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները կիմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր մեծ հերոսներից մեկի անունով:

2017թ-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75 և անմահության 25 ամյակը: Կարծում ենք՝ դուք նույնպես համամիտ եք, որ նա իրոք արժանի է Երևանում իր անունով փողոց ունենալու պատվին, ավելի ճիշտ, այդ մեզ համար պատիվ կլինի նրա անունով փողոց ունենալը: Նման մեծություններին գնահատելն ու արժևորելը մեզ է անհրաժեշտ, ոչ թե իրենց: Նրանք իրենց գործը արել և հավերժացել են պատմության մեջ: Մենք պիտի լինենք նրանց արժանի հետևորդը և շարունակենք նրանց գործը: Այս անվանափոխությունը նաև մեծ ներդրում կլինի ձեր կողմից նոր սերնդի ճիշտ դաստիարակության գործում, իսկ սերնդի դաստիարակությունը այն գործն է, որի համար արժե կատարել ցանկացած ներդրում:

Մենք ուժեղ ենք միասին:

Հարգանքով՝

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն
«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ
«Պարենք Հայերեն» նախաձեռնություն

]]>
Տիկնիկային ներկայացում և ազգային երգ ու պար Ոսկեպար, Կողբ և Բերդավան գյուղերում http://192.168.19.132/?p=260 Mon, 15 Feb 2016 08:22:29 +0000 http://armborder.com/?p=260 Սիրելի՛ խմբակիցներ ջան, և այսպես կայացավ 2016թ-ի առաջին միջոցառումը: Միջոցառումը հունվարի փոխարեն կայացավ փետրվարի սկզբին՝ կապված վիրուսային հիվանդությունների տարածման և եղանակային պայմանների հետ, բայց, ինչպես ասում են, ուշ եղավ, նուշ եղավ: Հիմա մի փոքր նկարագրենք, թե ինչ տեղի ունեցավ փետրվարի 6-ին և 7-ին:
Ինչպես արդեն ասել էինք, այս անգամ Տավուշ մեկնեցինք Արցախի ՛՛Երեք Խնձոր՛՛ Շրջիկ Տիկնիկային Թատերախումբի, Պարենք Հայերեննախաձեռնության և Artur Poghosyan-ի հետ:

pt5pt13

Եղանք Ոսկեպարում, Կողբում և Բերդավանում: Գիշերը հյուրընկալվեցինք հրաշք Կողբի Գեղարվեստի դպրոց / Koghb Art School-ում: Երեք խնձոր թատերախմբի հիմնադիրներ Էդգար և Գոհար Տատիկյանները երեք գյուղերում էլ ներկայացրեցին «Ձնե մարդը» մի շատ հետաքրքիր տիկնիկային ներկայացում:

pt4 pt6

Ոսկեպարում և Բերդավանում, ներկայացումներից հետո Պարենք Հայերենի անդամների շնորհիվ իրականացվեց Բարեկենդան տոնի ներկայացում և ազգային պարերի բաց դասընթացի անցկացում: Արուսը և Քրիստինեն պատրաստել էին Բարեկենդանի կարևոր դերակատարների՝ ՈՒտիս տատի և Ակլատիզ պապի շատ գեղեցիկ ու հետաքրքիր տիկնիկները, և տեղում Արուսը բացատրեց նրանց խորհուրդը, նշանակությունը և կիրառությունը:

pt12 pt11

Միջոցառումների ընթացքում երեխաների հետ երգեցինք նաև Բարեկենդանի երգերից մեկը, հետո նրանք գուշակեցին հանելուկներ, ստացան մրցանակներ և կոնֆետներ: Կոնֆետները նախաձեռնությանն էր տրամադրել «Մուսա Լեռ» տպագրատունը: Մեզ հետ տարել էինք նաև տարբեր զարգացնող ու հետաքրքիր խաղեր, որոնք նվիրեցինք դպրոցներին և մանկապարտեզներին:
Իսկ ամսի 6-ի երեկոյան Կողբի Գեղարվեստի դպրոցում Արթուր Պողոսյանը մի շատ հետաքրքիր միջոցառում անցկացրեց՝ նվիրված Գեներալ Իվանյան- Генерал Иванян-ին:

pt2 - Copy pt12

Միջոցառման ընթացքում նա ներկայացրեց Գեներալ Իվանյան` մարդ տեսակը, և բոլորով դիտեցինք այդ մեծ հերոսին նվիրված վավերագրական ֆիլմ:
Նախաձեռնությանը տեխնիկական միջոցներ, դինամիկ և խոսափող էին տրամադրել Union of Information Technology Enterprises-UITE-ը ի դեմսKaren Vardanyan-ի:

pt7
Մի խոսքով, 2 հիասքանչ օր անցկացրեցինք և, հուսով ենք դրական լիցքեր փոխանցեցինք նաև Ոսկեպար, Կողբ և Բերդավան գյուղերին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին:

Մենք ուժեղ ենք միասին:

]]>
Այց զորամաս,էքսկուրսիա, ազգային երգ ու պար Նոր Ազնաբերդ, Խնձորուտ գյուղերի համար: http://192.168.19.132/?p=212 Mon, 31 Aug 2015 13:35:56 +0000 http://armborder.com/?p=212 Հարգելի´ հայրենակիցներ, սույն թվականի օգոստոսի 29-30-ին  ՀՀ Պաշտպանության նախարարություն  և  Պարենք Հայերեն նախաձեռնության աջակցությամբ իրականություն դարձավ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության կազմակերպած մեկ միջոցառում ևս, այս անգամ Վայոց ձորի Նոր Ազնաբերդ և Խնձորուտ գյուղերի երեխաների համար: Օգոստոսի 29-ին ՊՆ-ի տրամադրած ավտոբուսներվ շարժվեցինք դեպի վերոնշյալ գյուղերը, որտեղ արդեն մեզ   էին սպասում աշակերտներն ու դպրոցի ուսուցչական կազմը: Յուրաքանչյուր գյուղից 20 աշակերտ և մեկ ուսուցիչ միացան մեզ, ու շարժվեցինք դեպի Ջերմուկ: Շրջեցինք գեղատեսիլ բնության գրկում, եղանք «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժի մոտ, լսեցինք Անի Հովհաննիսյանի գեղեցիկ խոսքը ջրվեժն այդպես կոչելուz3z մասին և վերադարձանք գյուղ: Երեկոյան «Պարենք հայերեն» նախաձեռնությունը կազմակերպեց ազգային պարերի ուսուցման բաց դաս, որին սիրով և ոգևորությամբ մասնակցեցին ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները:

z5

Դպրոցի գրադարանին նվիրեցինք գրքեր և քարտեզներ:Հաջորդ օրը` օգոստոսի 30-ին, նույն կազմով շարժվեցինք դեպի մոտակա զորամասերից մեկը: Աշակերտները եղան զորանոցում, ծանոթացան զինվորների առօրյային, ճաշեցին զինվորական ճաշարանում (ամեն ինչ շատ համեղ էր): Զինվորների համար և նրանց մասնակցությամբ դարձյալ կազմակերպվեց ազգային պարերի ուսուցում: Ապա շարժվեցինք դեպի Նորավանք, Անի Հովհաննիսյանը ծանոթացրեց համալիրի ստեղծման պատմությանը, եղանք Մոմիկի անվան թանգարանում: Օրվա ավարտին աշակերտներին ուղեկցեցինք իրենց գյուղերը և անմոռանալի տպավորություններով վերադարձանք Երևան:

Շնորհակալություն բոլորիդ` այս գեղեցիկ նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար:
Մենք ուժեղ ենք միասին:

]]>
Էքսկուրսիա Կողբ և Բերդավան համայնքների երեխաների համար http://192.168.19.132/?p=203 Thu, 30 Jul 2015 13:26:53 +0000 http://armborder.com/?p=203 Սիրելի՛ խմբակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ այս ամիս՝ հուլիսի 11ին, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իրականացրեց հերթական հետաքրքիր միջոցառումը սահմանամերձ 2 գյուղերի երեխաների համար: Մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան և Կողբ գյուղերի մոտ 50 երեխաներ ճանապարհ ընկան հարևան Լոռու մարզ: Առաջին կանգառը Հաղպատի վանական համալիրում էր, որտեղ երեխաները ծանոթացան համալիրի ստեղծման պատմությանը, համալիրի ճարտարապետությանը ու զգացին այնտեղ թևածող շունչը:
Այնուհետև երեխաների մետ միասին ուղևովեցինք Սանահին վանական համալիր, որտեղ ևս մեր հմուտ էքսկուրսավար Սոֆյան մեզ պատմեց համալիրի ստեծման, գործունեության և վերջի տարիներին այստեղ իրականացվող աշխատանքների մասին: Հենց Սանահինի բակում էլ մի փոքր դադար առանք, սնվեցինք, մի փոքր շփվեցինք միմյանց հետ ու նորից ճամփա ընկանք:

hl2

Մեր վերջին կանգառը Ալավերդի քաղաքում էր, որտեղ «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը պարի բաց դաս էր անցկացնում տեղի բնակիչների համար: Բերդավանի և Կողբի երեխաները մեծ սիրով մասնակցեցին պարի դասին, որի ընթացքում ոմանք վերհիշեցին, ոմանք էլ սովորեցին մեր ազգային պարերը՝ Գյովնդ, Վերվերի, Թամզարա, Կարնո Քոչարի, Ծաղկաձորի, Փափուռի, Էջմիածին, Մշո Խռ…

hl5                hl4
Ազգային պարերի շնորհիվ կրկին դարձանք մեկ ամբողջական, միասնական ուժ, հետո բաժանվեցինք՝ կրկին հանդիպելու ու միասին լինելու, շփվելու, պարելու ակնկալիքով:
Էքսկուրսիայի ընթացքում նաև հնարավորություն ունեցանք տիկին Ruzin Tovmasի տրամադրած համակաhl3րգիչը փոխանցել Ոսկևանի գեղարվեստի դպրոցի ղեկավար Արթուր Մելքոնյանին, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում տիկնի Ռուզինին:
Մեր էքսկուրսային հատուկ հայկական համ ու հոտ ապահովելու համար հատուկ շնորհակալություն մեր գրեթե մշտական աջակից «Պարենք Հայերեն» նախաձեռնությանը:
Եվ իհարկե, ամենամեծ շնորհակալությունը ձեզ՝ մեր մտահոգ ու պատասխանատու խմբակիցներ՝ ձեր նյութական ներդրումների և ընկերական աջակցություն ու պատրաստակամության համար:
Մենք ուժեղ ենք միասին !!!!!!!

 

]]>
2015թ. հուլիս ամսվա ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=141 Tue, 28 Jul 2015 12:00:07 +0000 http://armborder.com/?p=141 Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը հուլիսի 11-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերի 50 երեխաների համար կազմակերպեց միջոցառում դեպի Հաղպատի վանական համալիր, այնուհետև դեպի Սանահինի վանական համալիր, իսկ վերջում «Պարենք հայերեն» նախաձեռնության հետ համատեղ Ալավերդի քաղաքում կազմակերպեց պարի բաց դաս, որին միացան նաև տեղի բնակիչները:
Նախաձեռնության այս միջոցառման ընթացքում կատարված ծախսերը կազմել են 108.236 դրամ /տրանսպորտ և սնունդ/, իսկ մուտքերը ամենամսյա հանգանակության տեսքով՝ 22.500դրամ, և այս անգամ Կողբի գեղարվեստի դպրոցի կողմից ֆոնդին գումարվեց 15.000դրամ: Ստորև ներկայացնում եմ հիմնավորող փաստաթղթերը:

Մենք ուժեղ ենք միասին:

hul1 hul2 hul3 hul4

]]>
Պարենք Հայերեն և ԱՍԲ նախաձեռնությունների մասին http://192.168.19.132/?p=337 Wed, 18 Mar 2015 17:17:27 +0000 http://armborder.com/?p=337

]]>