Արցախ – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 4-րդ այցելությունը Արցախ՝ հաշվետվություն։ http://192.168.19.132/?p=693 Sun, 17 Jul 2016 11:20:55 +0000 http://armborder.com/?p=693 Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, սույն ամսի 14-17-ը հերթական անգամ եղանք Արցախում: Այս անգամ մեր այցի նպատակն էր ապրիլյան դեպքերի ժամանակ հավաքագրված գումարը կարևոր ապրանքների վերածելը և տանել- հասցնելը համապատասխան կարիք ունեցող զորամասեր:

Մեզ մոտ հավաքագրված գումարով կարողացանք գնել քողարկիչ ցանցեր , հոսպիտալի ապրանքեր, ինչպես նաև հետախույզների համար նախատեսված մարտաբաճկոններ(այս անգամ տարել ենք 22 հատ փորձարկման համար, որպեսսզի թերությունները հետագայում շտկվեն), հերթական անգամ բաժանեցինք ԳՐանդ Տոբակո ընկերության կողմից տարամադրված 100 հատ 20 լիտր տարողությամբ ջրի տարաներ: Մեզ էին միացել նաև Դուբլինի մեր հայրենակիցները, ովքեր Արամ Հախումյանի միջոցով փոխանցեցին իրենց հավաքած գումարը, և այն առավել արդյունավետ օգտագործելու համար(գումարի չափը փոքր չէր) մենք Արամ Հախումյանի հետ գնեցինք հոսանքի բարձրորակ գեներատորներ 12 հատ, ինչպես նաև պատվիրեցինք ևս 35 մարտաբաճկոն(այս պահին կարվում են հետագայում տանելու համար): Եվրոպական հայ համայնքները Ադրինե Ադամյանի և Շուշի Թումանյանի միջոցով այս ամբողջ ընթացքում մեր կողքին են և ցուցաբերում են ամենատարբեր աջակցությունը, ինչպես նաև բժշկական պարագաներ են տրամադրել Շուշան Համբարձումյանը, Դուբլինի հայ համայնքը ի դեմս Յերանուհի Բադալյանի :
Ապրանքները հիմնականում բաժանել ենք և՛ ՀՍ զորամասերում ու պոստերում, և՛ հարավային զորամասերում ու պոստերում: Կարիքները այսօր դեռ շատ են, շարունակում են օրակարգում մնալ ցանցերը, լուսավորող լապտերները, մարտկոցները, կապի հատուկ միջոցները և այլն: Պարզաբանվել են զոամասերի և հոսպիտալի ամենահրատապ պահանջները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուղղություններով հետագա աշխատանքների համար:Կփորձենք հետագայում ներդրումներ կատարող մարդկանց հետ համագործակցել և հոգալ նաև այս կարիքները:
Այս ամենի հետ մեկտեղ այցելել ենք Շուշի և հանդիպել ենք ապրիլյան օրերին զոհված Վազգեն Հարությունյանի ընտանիքի հետ: Իրենց փոխանցել մեր հայրենակից Գայանե Բաբայանի կողմից տրամադրված համակարգիչն ու իր և իր ու ընկերուհիների ՝ Մարիամ Այվազյանի ու Հայկուհի Սեդրակյանի կողմից տրված դրամական միջոցը, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն և փորձի փոխանակում եմ կատարել երեխայի, ծնողի և փոքրիկ Գրիգորի հոգեբանի հետ(հետագա աշխատանքներին կլինեմ հետևողական): Հիշեցնեմ, որ հերթական անգամ Երևան -Արցախ տեղափոխող բեռնատար մեքենան լրիվ անվճար տրամադրել է <<Ագրո ինտեքս >> ՍՊԸ տնօրինությունը:
Սիրելի հայրենակիցներ ավելի ուշ կներկայացնենք ֆինանսական հաշվետվությունը:
Շնորհակալություն բոլոր աջակիցներին, և չմոռանանք ամենակարևորը.
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

13814387_1156657967690788_425183788_n 13814582_1156658237690761_1873017735_n 13815101_1156655127691072_473618677_n 13815261_1156653287691256_1034863416_n 13817336_1156655034357748_568248402_n 13819887_1156653217691263_1427353543_n 13820694_1156655031024415_170352037_n 13823194_1156655167691068_155592260_n 13823262_1156653044357947_1375189488_n 13823644_1156653237691261_1979647068_n

]]>
Թիկունքից աջակցությունը հասավ առաջնագիծ (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=485 Sat, 16 Apr 2016 19:22:37 +0000 http://armborder.com/?p=485 Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, մի քանի օր շարունակ Մաշտոցի պուրակում տեղի էր ունենում «Առաջին անհրաժեշտության իրեր թիկունքից առաջնագծին» ակցիան, որի նպատակն էր ցույց տալ թիկունքի միասնականությունը և կապ հաստատել առաջին գծի հետ։ Սահմանային լարվածության մասին լուրն ստանալուն պես արագ որոշեցինք թիկունքից օգնություն կազմակերպել առաջնագիծ: Անմիջապես իվենթ բացեցինք, որին մեր սպասածից էլ արագ ու շատ մարդիկ միացան: Իրերի հավաքագրման օրը Մաշտոցի պուրակում պայմանավորված ժամից մի քանի ժամ շուտ արդեն մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ մեր նախաձեռնության մշտակից աջակիցներ, անծանոթներ ու ուղղակի մտահոգ քաղաքացիներ:

12931111_1307162875966761_6089895673431834007_n 1

Քաղաքացիներն իրենց հետ բերել էին զինվորների համար մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր, սեփական ձեռքով պատրաստված թխվածքաբլիթներ, երկար ժամանակ ու նվիրումով հավաքած կասսա (հայերենը չգիտեմ), նամակներ ու լի՜քը սեր ու ջերմություն: Հենց տեղում, առանց համակարգողներիս ներգրավման, մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվեցին, ստեղծեցին խմբեր, համապատասխան խմբերը սկսեցին ստուգել բերված իրերը, փաթեթավորել արկղերի մեջ՝ վրան գրելով իրենց ջերմ բարեմաղթանքներն ու սիրառատ խոսքեր մեր սիրելի զինվորներին:

1 2

Մեր համաքաղաքացիները նաև իրենց հոգատարությունը դրսևորվեցին Արցախից տարհանված ընտանիքներին՝ բերելով նրանց համար հագուստ, սնունդ ու այլ իրեր: Սակայն սրանով ամեն ինչ չեզրափակվեց, մեզ միացան քաղաքացիներ հարևան քաղաքներից ու մարզերից ու հայեր աշխարհի տարբեր երկրներից: Միասնության ու փոխօգնության մթնոլորտը վարակիչ էր ու անչափ հուսադրող. նման միասնականությունը մեր հաղթանակներիի գրավականներից է եղել ու լինելու է միշտ:
Մի քանի օրվա ընթացքում հավաքվեցին մեծ քանակությամբ տարբեր տեսակի իրեր՝ սնունդ, դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ և այլն․․․։
Առաջին խմբաքանակը 3 ֆուռ տեսակի մեքենաներով, ապրիլի 6-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 9-ին, ԱԻՆ-ի ուղեկցությամբ 6 Ուրալ մեքենայով, որոնցից 3-ը մեր հավաքագրած իրերն էին, հասցրինք Արցախ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկու դեպքում էլ ամբողջ հավաքվածը անձամբ փոխանցել ենք առաջին գծի զինվորներին և զորամասերին։
Ապրանքները հասցվել են Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի, Մարտակերտի, Մադաղիսի, Ասկերանի, Իվանյան (Խուջալու), Բալուջայի, Եղնիկների, ինչպես նաև ճանապարհի ընթացքում դաշտային վայրերում հանդիպած տարբեր ստորաբաժանումների զինվորներին և գնդակոծության ենթարկված Սեյսուլան գյուղի քաջարի բնակիչներին, որոնցից շատերը զրկվել են անգամ իրենց տներից:
Արցախում ականատես եղանք մեր զինվորների բարձր մարտական պատրաստվածությանը , ոգեղենությանը , որն ակամայից փոխանցվում էր յուրաքանչյուրիս: Այն ոգին, որով իրենք պատրաստ էին կռվելու, կործանման կհասցնի ցանկացած թշնամու։ Մեր տղաները պատրաստ էին կռվելու ամեն մի թիզ հողի համար , այսօր այլևս չկա զիջող հայի տեսակը , այսօր այլևս չկա եղեռն ապրող հայը , այսօր մենք ունենք հզոր , չզիջող ու հաղթող երիտասարդություն, որը անպայման տեր է կանգնելու իր երկրին։
Այն 18 տարեկան տղաները, որոնց մասին մենք հաճախ խղճահարությամբ էինք խոսում, մեզ ապացուցեցին , որ իրենք պատրաստ են ցանկացած կռվից հաղթող դուրս գալու , որ իրենք ունեն մեծ փորձառություն, և դրա շնորհիվ է , որ հայ մայրն իրեն հերոսի մայր է զգում, իսկ հայ կինը միայն հերոսներ է ծնում։
Շատ արկղերի մեջ եղել են նամակներ, երկրորդ այցելության ընթացքում նույնիսկ հնարավոր է եղել հետ բերել զինվորների պատասխան նամակները։
Մենք ուժեղ ենք միասին։

[gallery_bank type=”images” format=”thumbnail” title=”true” desc=”false” responsive=”true” display=”all” sort_by=”random” animation_effect=”” album_title=”true” album_id=”2″]

]]>
Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ http://192.168.19.132/?p=469 Mon, 04 Apr 2016 09:13:59 +0000 http://armborder.com/?p=469 Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրացումը և դրա հետ կապված մի շարք հանգամանքներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությանը կից ստեղծվել է  «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնող խումբ որը, ապրիլի 4-ին և 5-ին,6-ին երեկոյան 16:00, Մաշտոցի պուրակում, կկազմակերպի առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում և տեղափոխում Արցախյան ճակատ: Կարծում ենք սա ոչ միայն մի փոքր կթեթևացնի առաջնագծի կարիքները այլև կապ կստեղծի թիկունքի և առաջնագիծի միջև, որը շատ կարևոր է հաղթանակների ամրագրման համար: Մենք համոզված ենք, որ մեր բանակի ղեկավարությունը պատշաճ կերպով հոգում է զինծառայողների կարիքները, սական հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել նաև կամավորական ջոկատներ և հնարավոր է նրանք ունենան մատակարարման որոշ խնդիրներ, որոշեցինք հավելյալ աջակցություն հավաքագրել և ուղարկել առաջնագիծ: Մենք կապ ենք հաստատել Արցախյան զորամիավորումների հետ և որոշակիորեն ճշտել անհրաժեշտ իրերի ցանկը:

Հաշվի առնելով շատերի օբյեկտիվ մտահոգությունները, որոշում է կայացվել հավաքագրվող իրերի ցանկից հանել բնական հյութերը և սնունդը, բացի քաղցրավենիքից: Սնունդը կփոխանցվի միայն կոնկրետ արտադրողներից (ֆիրմաներից): ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ:

Անհրաժեշտ իրերի ցանկն է

1. առաջին բուժ օգնության անհատական փաթեթներ
2. անջրանցիկ թիկնոցներ
3. ջրի տարաներ
4. քնապարկեր, գորշ բրդյա ծածկոցներ
5. գուլպաներ /նասկիներ/, ներքնաշորեր
6. ծխախոտ
7. թեյ, լուծվող սուրճ
8. քաղցրավենիք- կոնֆետներ, շոկոլադե սալիկներ, չորաբլիթ /սուխարիկ/, քաղցր ձողիկներ, չրեղեն
————————–————————
Այս ամենը առաջնագիծ հասցնելու համար նախաձեռնությանը պետք կլինի նաև տրանսպորտային միջոց, որի վարձակալման համար ցանկացողները կարող են նաև գումար տրամադրել:

Եթե կան մարդիկ, ովքեր կարող են նաև իրենց տրանսպորտային միջոցը տրամադրել, նրանք ևս կարող են արձագանքել: Անհրաժեշտ վառելիքի համար ևս գումար կհավաքագրվի:

Բոլորին հրավիրում ենք մասնակցելու:

Դրամական փոխանցումների համար հաշվեհամարներին կարող եք ծանոթանալ այս հղումով

Մենք ուժեղ ենք միասին

]]>