Հայտարարություն

Հարգելի՛ ընկերներ,

Ինչպես արդեն ասվել է, մեր նախաձեռնության կողմից հավաքագրված ողջ պարենը և զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերը խմբի անդամները տարել են անմիջապես դիրքեր և չեն պահեստավորվել որևէ տեղ:


Մեր խումբը տեղյակ է, որ կան շատ-շատ սրտացավ այլ խմբեր ու կազմակերպություններ, ովքեր նույնպես տանում են զինվորների համար առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ: Բոլոր այս մարդկանց խնդրում և հորդորում ենք՝ լինել հետևողական և վերահսկել նշված ապրանքները տեղ հասցնելու ողջ ընթացքը:
Նաև նշենք, որ շուտով կհրապարակենք դրամահավաքի արդյունքում առաջնագծի համար ձեռք բերված ապրանքների նկարները և հաշվետվությունը: Դրանք գնվում են՝ համապատասխանեցնելով ներկա պահին դրանց պահանջին և հասցվելու են ուղիղ առաջնագիծ:
Հարգանքներով՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն
Մենք ուժեղ ենք միասին