Վահան գյուղի երեխաների այցը մայրաքաղաք Երևան

3

Սիրելի՛ խմբակիցներ,
Ինչպես գիտեք, մարտի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի մոտ 50 երեխաների ու ուսուցիչների հյուրընկալել էինք մեր սիրելի մայրաքաղաք Երևանում: Այս ամենի նպատակը, ինչպես միշտ, համատեղ մշակութային օրվա անցկացումն էր ու շփումը: Որպեսզի դուք ևս պատկերացում կազմեք այդ օրվա մասին, սիրով կկիսվենք մեր տպավորություններով:
Առավոտյան հանդիպեցինք մեր սիրելի մայրաքաղաքի սրտում` Հանրապետության հրապարակում, ծանոթացանք միմյանց հետ ու մեր անելիքներին:

 

1 2

Երեխաներին մի քիչ պատմեցինք նաև մեր նախաձեռնության մասին` փոխադարձաբար հույս հայտնելով, որ հետագայում ևս հանդիպելու առիթներ կլինեն: Դե քանի որ միմյանց հետ արդեն ծանոթ էինք, Երևանին ծանոթանալու ժամանակն էր:

22 6

Մենք շրջեցինք Երևանի փողոցներով, ծանոթացանք Աբովյան, Մաշտոց, Թումանյան, Ամիրյան փողոցներին` իրենց հին ու նոր շենքերով: Շառլ Ազնավուրի հրապարակում երեխաները մեծ ոգևորությամբ կազմակերպեցին շախմատային մրցաշար, որտեղ էլ փայլեցին իրենց շախմատային մտածողությամբ ու միմյանց օգնելու պատրաստակամությամբ:

s s1

Այնուհետև Ա.Սպենդիարյանի անվան օբերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում՝ Հովհաննես Թումանյանի արձանի մոտ, երեխաները կրկին փայլեցին, այս անգամ հայոց գրականության իմացությամբ` միասին արտասանելով հատվածներ «Թմկաբերդի առումը» պոեմից ու բանաստեղծի այլ ստեղծագործություններ:

10 9
Երևանյան զբոսանքից հետո երեխաները Սոս Սարգսյանի անվանՀամազգային թատրոնում դիտեցին «Անբան Հուռին» շատ հետաքրքիր ներկայացումը:

11 12

Համազգային թատրոնի կողմից մեզ 60անվճար տոմս էր տրամադրվել, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում թատրոնի ողջ անձնակազմին և տնօրեն Vardan Mkrtchyan ին :

13
Թատրոնից հետո երեխաները սնվեցին ու հանգստացան Karas թոնրատանը, որի անձնակազմին ևս մեր շնորհակալությունն ենք հայտնում ջերմ սպասարկման ու զեղչերի համար:

 

 

 


Այնուհետև մասնակցեցինք Սուրբ Հարության (Զատկի) տոնախմբությանը Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում, սովորեցինք ազգային երգեր ու պարեր:

14 99
Հուսով ենք, որ գոնե մեկ օրով կարողացանք փոքր- ինչ տարբերվող, մշակութային ու հետաքրքիր օր պարգևել երեխաներին: Իսկ այս ամենը, սիրելի՛ խմբակիցներ, հնարավոր եղավ իրականացնել մեր միասնականության, փոխօգնության շնորհիվ, ինչի համար հատուկ ու ամենամեծ շներհակալությունն ենք հայտնում մեր այս մեծ խումբ-ընտանիքի բոլոր անդամներին:
Մենք ուժեղ ենք միասին