Հավաքվում ենք ապրիլի 7-ին, ժամը 13:00-ից 17:00, կրկին Մաշտոցի պուրակում

1

Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ վաղը՝ ապրիլի 7-ին, ժամը 13:00-ից 17:00, կրկին Մաշտոցի պուրակում, տեղի կունենա ևս մեկ հավաք, որով էլ առայժմ կսահմանափակվենք:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ Կառավարությունը որոշում է կայացնել բոլոր հավաքագրված միջոցների տեղափոխումը կազմակերպել ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով, նաև վերահսկում իրականացնելով: Այսօրվա և վաղվա հավաքագրված միջոցների տեղափոխման համար ևս ԱԻՆ-ից տրամադրել են տրանսպորտային միջոցներ: Բնականաբար մեր նախաձեռնության անդամներից մի քանիսը ևս մեկնելու են նրանց հետ:

Այս պահի դրությամբ ամենաանհրաժեշտ իրերի ցուցակը՝

1. Բետադին
2. դեղորայք՝ պերեկիս, բինտ, բամբակ, ցավազրկող դեղեր, հակաբիոտիկներ, սանտավիկ, դեկսալգին (սրսկում), նաշադիրնի սպիրտ, կատվախոտի կաթիլներ (վալերանկան), լեվոմիկոլ մազ։
3. Տուշոնկա
4. Կիլկի
5. Ծխախոտ
6. Տաք հագուստ
7. Քնապարկեր

Հայտնել են նաև, որ քաղցրավենիքը բավականին շատ է և այս պահին քաղցրավենիքի անհրաժեշտությոն չկա:

Հետագա հավաքների մասին կտեղեկացնենք: Խնդրում ենք հետևել խմբին:

<<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին>>