Էքսկուրսիա – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ համայք http://192.168.19.132/?p=617 Wed, 08 Jun 2016 11:52:03 +0000 http://armborder.com/?p=617 Հարգելի՛ խմբակիցներ,
Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի սահմանամերձ երեք համայնքներից՝ Արարատ մարզից Արմաշ ու Երասխ, Շիրակ մարզից Բագրավան համանյքների 100-ից ավել երեխաներ եկել էին Երևան:

 

 

 

5 9

Փորձեցինք մեր երեխաների համար կազմակերպել ուրախ օր: Օրվա առաջին կեսին երեխաները այցելել են Հաղթանակի զբոսայգի ,այնուհետև` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու «Անբան Հուռի» ներկայացումը:

4 2 36

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ սիրով տրամադրել էր անվճար տոմսեր: Այնուհետև մի փոքր սնվելուց հետո սկսեցինք զբոսնել Երևանի կենտրոնական հրապարակներով և մասնակցեցինք երեխաների համար կազմակերպված միջոցառումներին: Օրվա երկրորդ կեսին այցելեցինք Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ նույնպես երեխաները ուրախ ժամանակ անցկացրին:

10 41 55 77 67 101 Screenshot_2883

g1 g2 g3 g4 g5 g6

նկարները՝ Ստելլա Չոբանյանի:
Ֆինանսական հաշվետվությունը շուտով:
Հարգանքներով՝
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»
քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբ
Մենք ուժեղ ենք միասին

]]>
Էքսկուրսիա Կողբ և Բերդավան համայնքների երեխաների համար http://192.168.19.132/?p=203 Thu, 30 Jul 2015 13:26:53 +0000 http://armborder.com/?p=203 Սիրելի՛ խմբակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ այս ամիս՝ հուլիսի 11ին, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իրականացրեց հերթական հետաքրքիր միջոցառումը սահմանամերձ 2 գյուղերի երեխաների համար: Մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան և Կողբ գյուղերի մոտ 50 երեխաներ ճանապարհ ընկան հարևան Լոռու մարզ: Առաջին կանգառը Հաղպատի վանական համալիրում էր, որտեղ երեխաները ծանոթացան համալիրի ստեղծման պատմությանը, համալիրի ճարտարապետությանը ու զգացին այնտեղ թևածող շունչը:
Այնուհետև երեխաների մետ միասին ուղևովեցինք Սանահին վանական համալիր, որտեղ ևս մեր հմուտ էքսկուրսավար Սոֆյան մեզ պատմեց համալիրի ստեծման, գործունեության և վերջի տարիներին այստեղ իրականացվող աշխատանքների մասին: Հենց Սանահինի բակում էլ մի փոքր դադար առանք, սնվեցինք, մի փոքր շփվեցինք միմյանց հետ ու նորից ճամփա ընկանք:

hl2

Մեր վերջին կանգառը Ալավերդի քաղաքում էր, որտեղ «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը պարի բաց դաս էր անցկացնում տեղի բնակիչների համար: Բերդավանի և Կողբի երեխաները մեծ սիրով մասնակցեցին պարի դասին, որի ընթացքում ոմանք վերհիշեցին, ոմանք էլ սովորեցին մեր ազգային պարերը՝ Գյովնդ, Վերվերի, Թամզարա, Կարնո Քոչարի, Ծաղկաձորի, Փափուռի, Էջմիածին, Մշո Խռ…

hl5                hl4
Ազգային պարերի շնորհիվ կրկին դարձանք մեկ ամբողջական, միասնական ուժ, հետո բաժանվեցինք՝ կրկին հանդիպելու ու միասին լինելու, շփվելու, պարելու ակնկալիքով:
Էքսկուրսիայի ընթացքում նաև հնարավորություն ունեցանք տիկին Ruzin Tovmasի տրամադրած համակաhl3րգիչը փոխանցել Ոսկևանի գեղարվեստի դպրոցի ղեկավար Արթուր Մելքոնյանին, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում տիկնի Ռուզինին:
Մեր էքսկուրսային հատուկ հայկական համ ու հոտ ապահովելու համար հատուկ շնորհակալություն մեր գրեթե մշտական աջակից «Պարենք Հայերեն» նախաձեռնությանը:
Եվ իհարկե, ամենամեծ շնորհակալությունը ձեզ՝ մեր մտահոգ ու պատասխանատու խմբակիցներ՝ ձեր նյութական ներդրումների և ընկերական աջակցություն ու պատրաստակամության համար:
Մենք ուժեղ ենք միասին !!!!!!!

 

]]>