Պառավաքար – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 «Բարդեր» ակումբը սահմանամերձ Պառավաքարում և Բերդի զորամասերից մեկում http://192.168.19.132/?p=229 Mon, 30 Nov 2015 14:16:28 +0000 http://armborder.com/?p=229 Հարգելի´ աջակիցներ. նոյեմբերի 14-15-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության ջանքերով Տավուշի մարզի Պառավաքար գյուղում և Բերդի N համարի զորամասում իրականացվեց բարեգործական համերգ, որին մեծ սիրով և պատրաստակամությամբ համաձայնեցին մասնակցել և իրենց համերգային հագեցած ծրագրով ներկայացան Բարդերի ակումբի երաժիշտները: Ողջ այցելության և մասնավորապես համերգի ընթացքում թե՛ Պառավաքարի բնակիչների և թե՛ Բերդի զորամասի զինվորների շրջանում տիրում էր սիրո և ջերմության մթնոլորտ: Այս միջոցառումներով Պառավաքար գյուղում կառուցվելիք խաղահրապարակի կառուցմանն ուղղված դրամահավաքի մեկնարկի սկիզբը դրվեց:

p5

Համայնքի հոգևոր առաջնորդ՝ տեր Արամի և Պառավաքարի գյուղապետի հետ համատեղ որոշվեց նախատեսվող մանկական խաղահրապարակի կառուցման վայրը: Կարևոր է, որ այն կլինի մի վայրում, որը պաշտպանված է նենգ թշնամու կրակահերթերից, անվտանգ է երեխաների խաղաղ մանկության համար: Միջոցառման իրականացման մեջ իր անփոխարինելի և առանձնահատուկ աջակցությունը ցուցաբերեցին ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, Բերդ քաղաքի «Մշակույթի տուն» հասարակական կազմակերպության ղեկավարությունը, ով երկու օր շարունակ անշահախնդիր կերպով տրամադրեց երաժշտական տեխնիկան, համայնքի բնակիչները: Այնուհետև բոլորս միասին Բագրատ սրբազանի առջնորդությամբ այցելեցինք գեղատեսիլ Նոր Վարագավանք հայկական վանական համալիր, որը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք` բարձր ժայռի վրա` անտառապատ լեռներով շրջապատված։ Այն համարվում է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Որից հետո այցելություն կազմակերպվեց Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան, որը գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում` «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։

p1 p
Այսպիսով, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը, Բարդերի ակումբը և «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ն պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ջանքերով մեկամսյա ժամկետում հավաքագրել նախնական հաշվարկով 700.000 ՀՀ դրամ և խաղահրապարակի տեղադրման համար իրականացնել ևս մեկ այցելություն նշված վայր: Այցելության արդյունքում ձեռք բերվեցին հետագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև պատրաստակամություն` նշված ու հարակից բնակավայրերում տարատեսակ միջոցառումների անցկացման համար:

Միշտ հիշենք`
Մենք ուժեղ ենք միասին

]]>
2015թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=147 Fri, 28 Aug 2015 12:04:24 +0000 http://armborder.com/?p=147 Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. օգոստոս ամսին կազմակերպել էր երկօրյա միջոցառում սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի դպրոցականների համար Վայքի տարածաշրջանում, մասնավորապես էքսկուրսիա Դիլիջանում և այցելություն Վայքի զորամաս, այս միջոցառման տրանսպորտային միջոցը տրամադրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Միջոցառմանը մասնակցել էր նաև Պարենք Հայերեն նախաձեռնությունը:
Ֆրանսիայից նախաձեռնությանը ուղարկել են հագուսով և զարդերով լի ծանրոց, որոնց մի մասը վաճառվել է և գումարը մուտք է արվել հաշվին՝ 45800դրամ:
Սեպտեմբեր ամսին նախատեսվել էր միջոցառում սահմանամերձ Պառավաքարում, որը սակայն հետաձգվեց սահմանային լարվածության հետևանքով:

Ստորև ներկայացնում եմ այս երկու ամիսների ֆինանսական հաշվետվությունները՝ հիմնավորող փաստաթղթերով:

Մենք ուժեղ ենք միասին:

og1 og2 og3 og4 og5

]]>
Գրքահավաք սահմանամերձ Պառավաքարի համար http://192.168.19.132/?p=65 Sun, 22 Feb 2015 10:55:22 +0000 http://armborder.com/?p=65 Սիրելի՛ խմբակիցներ,
ուրախությամբ հայտնում ենք, որ այս ամիս էլ մենք հերթական մշակութային ծրագիրն իրականացրեցինք մեր սահմանամերձ գյուղերից մեկում՝ Պառավաքարում: Փետվարի 22-ին մենք ճամփա ընկանք Տավուշի մարզի Պառավաքար գյուղ՝ մեզ հետ տանելով «Նվիրի՛ր գիրք սահմանամերձ բնակավայրերին» ակցիայի ընթացքում հավաքաված գրքերը: Նախապես տեղեկանալով, որ Պառավաքարի և դպրոցում, և մշակույթի տանը գրադարաններում գրքերի պակաս կա, մենք առաջին խմբաքանակը, մոտ 1500 գիրք նվիրեցինք հենց մշակույթի տան գրադարանին:

par5

Գրադարանը հարստացվեց հայ դասականների, ժամանակակից հայ հեղինակների գրքերով, արտասահմանյան գրականությամբ՝ հարերեն և ռուսերեն լեզուներով, մանկական, պատմամշակութային և մասնագիտական գրականությամբ: Նախաձեռնության կողմից իրականացված դրամահավաքի շնորհիվ հնարավոր եղավ նաև դիդակտիկ նյութեր ու խաղեր նվիրել գյուղի դպրոցին և մանկապարտեզին: Դպրոցին ևս նվիրեցինք որոշ քանակությամբ գրքեր ու ՀՀ քարտեզ: Բացի գրքերից մշակույթի ակումբին նվիրեցինք Հայաստանի մարզերի մասնին պատմող ճանաչողական «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշարի «Լոռի» և «Շիրակ» ֆիլմերի տեսագրությունները և «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» ֆիլմաշարի Գարեգին Նժդեհ ֆիլմի տեսագրությունը: Տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ տեղում ֆիլմի դիտում ու քննարկում կազմակերպելը, բայց հուսով ենք ավելի ուշ դրանց դիտումը կկազմակերպվի մշակույթի ակումբի կողմից:

par4            par3

Նվերները հանձնելուց հետո ակումբի դահլիճում հավաքված երեխանրի հետ ազգային պարեր պարեցինք: Հենց տեղում երեխաները մեծ ոգևորությամբ սովորեցին պարել «Թամզարա», «Լորկե», «Կարնո Քոչարի», հիացան «Յարխուշտա»-ի ցուցադրությամբ, իսկ առավել ակտիվ պարողները արժանացան փոքրիկ խրախուսական նվերների ու ընկերների կողմից ջերմ ծափահարությունների:

par2
Այս ամենի իրականացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում գրքահավաքին ու դրամահավաքին մասնակցած բոլոր անհատներին ու խմբերին: Ուրախ ենք, որ մեր հայրենիքի համար սրտացավ ու պատասխանատու մարդկանց բանակը գնալով մեծանում է, և վստահ ենք՝ միասին դեռ շատ գործեր ունենք անելու:

 


ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

]]>