աջակցենք սահմանամերձ բնակավայրերին – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկ http://192.168.19.132/?p=761 Sun, 15 Jan 2017 09:55:21 +0000 http://armborder.com/?p=761 Ավարտվեց Լենիգրադյան փողոցը արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկը Երևանի քաղաքապետարան ներկայացնելու ստորագրահավաքը: Այսօր Երևանի քաղաքապետին ենք ներկայացնել հետևյալ նամակը, կից ներկայացնելով նաև թվով 8932 ստորգրույթուն և Լեոնիդ Ազգալդյանի կենսագրությունը:

Հուսանք Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի այս առաջարկը և կտրվի դրական պատասխան:

Երևանի քաղաքապետ
Պարոն՝ Տարոն Մարգարյանին

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Ձեզ են գրում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության, «Խարույկ» արշավական ակումբ ՀԿ-ի և «Պարենք Հայերեն» նախաձեռնության անդամները:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք իրականացրել ենք ստորագրահավաք Լենինգրադյան փողոցը Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկով: Ըստ սահմանաված կարգի՝ հավաքել ենք Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 1 տոկոսից ավելի մարդկանց ստորագրություններ, և առաջարկում ենք՝ ավագանու նիստում քննարկեք այս հարցը, և վերջապես Երևանում ունենանք մեր Արցախյան հերոսներից մեկի անունով փողոց:

Ինչո՞ւ ենք ընտրել հենց Լեոնիդ Ազգալդյանին: Նա այն առաջին մարդկանցից մեկն էր, ով հասկացավ, որ Արցախյան շարժումը տանում է դեպի ռազմական գործողություններ, և որ Արցախի հարցը լուծվելու է պատերազմի միջոցով: Նա իր ողջ ներուժը ներդրեց այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու մեջ: Նա մեծ ներդրում ունի թե՛ այն ժամանակվա հայրենական ռազմարդյունաբերության ձևավորման մեջ, թե՛ ազգային բանակ ունենալու գաղափարի սաղմնային ձևավորման գործում, թե՛ մարտական պատրաստության բարձր որակական ձևաչափի և մեթոդաբանության մշակման և ներդրման գործում, թե՛ բանակ մոդելի բոլոր առումներով ճիշտ իրագործման մեխանիզմների մշակման և կիրառման գործում: Նրա ներդրումը բանակաշինության, Արցախյան գոյամարտի և վերջապես ազգ-բանակ տեսլականի մոդելի ձևավորման և ներկայացման մեջ անուրանալի և անգնահատելի է: Կարծում ենք՝ եկել է նրան ըստ արժանվույն մեծարելու և Երևանում նրա անվան բանուկ փողոց ունենալու ժամանակը: Կարծում ենք նաև, որ Ձեզ համար նույնպես մեծ պատիվ է, որ այս իրողությունը ի կատար ածվի հենց ձեր իսկ կառավարման օրոք:

Ինչո՞ւ ենք ընտրել հենց Լենիգրադյան փողոցը: Նախ Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: Երկրորդ՝ վաղուց ժամանակն է Լենինի հետ առնչվող բոլոր անուններից ազատվելու: Որքան էլ մարդիկ փորձեն Լանինգրադ անունը առանձնացնել Լենինի անունից, վերջին հաշվով այն Լենինի անվան հետ սերտ կապ ունի: Լենինի հակահայ գործունեությանը բոլորս ենք ծանոթ. միայն նրա և քեմալական թուրքերի միջև կնքված հակահայ պայմանագրերը բավարար են նրա անունից ազատվելու համար: Եվ սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենիգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ-Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները կիմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր մեծ հերոսներից մեկի անունով:

2017թ-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75 և անմահության 25 ամյակը: Կարծում ենք՝ դուք նույնպես համամիտ եք, որ նա իրոք արժանի է Երևանում իր անունով փողոց ունենալու պատվին, ավելի ճիշտ, այդ մեզ համար պատիվ կլինի նրա անունով փողոց ունենալը: Նման մեծություններին գնահատելն ու արժևորելը մեզ է անհրաժեշտ, ոչ թե իրենց: Նրանք իրենց գործը արել և հավերժացել են պատմության մեջ: Մենք պիտի լինենք նրանց արժանի հետևորդը և շարունակենք նրանց գործը: Այս անվանափոխությունը նաև մեծ ներդրում կլինի ձեր կողմից նոր սերնդի ճիշտ դաստիարակության գործում, իսկ սերնդի դաստիարակությունը այն գործն է, որի համար արժե կատարել ցանկացած ներդրում:

Մենք ուժեղ ենք միասին:

Հարգանքով՝

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն
«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ
«Պարենք Հայերեն» նախաձեռնություն

]]>
Աջակցություն ջրհեղեղից տուժած արթիկցիներին (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=645 Wed, 06 Jul 2016 05:59:47 +0000 http://armborder.com/?p=645 Ինչպես արդեն տեղյակ եք, հունիսի 24-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում մի քանի տասնյակ տներ տուժել և տարբեր աստիճանի վնասներ են կրել:

 

Նախաձեռնության անդամներով որոշեցինք հերթական անգամ փաստել, որ «Մենք ուժեղ ենք միասին կարգախոսը» ոչ միայն խոսք է, այլև, առաջին հերթին, գործ: Եվ հուլիսի 2-ին 18 հոգով մեկնեցինք Արթիկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդկանց ֆիզիկական աջակցություն ցուցաբերելու համար:

 

3 5 2

 

4  6

Նույն օրը մի խումբ երիտասարդներ էին եկել նաև Գյումրիից: Այդ օրվա ընթացքում հասցրինք օգտակար լինել 5 տների բնակիչներին: Առաջին 2 տներում օգնեցինք որոշակիորեն մաքրել և կարգի բերել բակերը, հաջորդ երկուսում՝ բաղնիքն ու նկուղը, իսկ 5-րդ տանը, որը պատկանում էր Բիչախչյան ընտանիքին, ահավոր վիճակ էր հենց տան ներսում:

7 9 13

4 սենյակները և խոհանոցը լցված էին 50-70 սմ բարձրությամբ տիղմով, ավազով և մեծ ու փոքր քարերով: Վնասվել էր նաև ողջ տան գույքը: Գյումրուց և Երևանից ժամանած թիմերով համատեղ օգնեցինք այդ մարդկանց մաքրել իրենց տունը քար ու ավազից:

1115
Օրվա ընթացքում նաև տեղի ունեցավ թեժ քննարկում Արթիկի քաղաքապետի և նախաձեռնության անդամների միջև ստեղծված իրավիճակի և գործընթացների մասին: Զրուցեցինք նաև բնակիչների հետ, արձանագրեցինք նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներ և բողոքներ, որոնք ևս կներկայացնենք ձեզ:

8

Այսպիսով, մեր սեփական օրինակով ցույց տվեցինք, որ վաղուց ժամանակն է եկել միասնության կոչը խոսքից տեղափոխել գործնական դաշտ և նման իրավիճակներում գործով օգտակար լինել միմյանց:

Մենք ուժեղ ենք միասին:

]]>
Թիկունքից աջակցությունը հասավ առաջնագիծ (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=485 Sat, 16 Apr 2016 19:22:37 +0000 http://armborder.com/?p=485 Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, մի քանի օր շարունակ Մաշտոցի պուրակում տեղի էր ունենում «Առաջին անհրաժեշտության իրեր թիկունքից առաջնագծին» ակցիան, որի նպատակն էր ցույց տալ թիկունքի միասնականությունը և կապ հաստատել առաջին գծի հետ։ Սահմանային լարվածության մասին լուրն ստանալուն պես արագ որոշեցինք թիկունքից օգնություն կազմակերպել առաջնագիծ: Անմիջապես իվենթ բացեցինք, որին մեր սպասածից էլ արագ ու շատ մարդիկ միացան: Իրերի հավաքագրման օրը Մաշտոցի պուրակում պայմանավորված ժամից մի քանի ժամ շուտ արդեն մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ մեր նախաձեռնության մշտակից աջակիցներ, անծանոթներ ու ուղղակի մտահոգ քաղաքացիներ:

12931111_1307162875966761_6089895673431834007_n 1

Քաղաքացիներն իրենց հետ բերել էին զինվորների համար մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր, սեփական ձեռքով պատրաստված թխվածքաբլիթներ, երկար ժամանակ ու նվիրումով հավաքած կասսա (հայերենը չգիտեմ), նամակներ ու լի՜քը սեր ու ջերմություն: Հենց տեղում, առանց համակարգողներիս ներգրավման, մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվեցին, ստեղծեցին խմբեր, համապատասխան խմբերը սկսեցին ստուգել բերված իրերը, փաթեթավորել արկղերի մեջ՝ վրան գրելով իրենց ջերմ բարեմաղթանքներն ու սիրառատ խոսքեր մեր սիրելի զինվորներին:

1 2

Մեր համաքաղաքացիները նաև իրենց հոգատարությունը դրսևորվեցին Արցախից տարհանված ընտանիքներին՝ բերելով նրանց համար հագուստ, սնունդ ու այլ իրեր: Սակայն սրանով ամեն ինչ չեզրափակվեց, մեզ միացան քաղաքացիներ հարևան քաղաքներից ու մարզերից ու հայեր աշխարհի տարբեր երկրներից: Միասնության ու փոխօգնության մթնոլորտը վարակիչ էր ու անչափ հուսադրող. նման միասնականությունը մեր հաղթանակներիի գրավականներից է եղել ու լինելու է միշտ:
Մի քանի օրվա ընթացքում հավաքվեցին մեծ քանակությամբ տարբեր տեսակի իրեր՝ սնունդ, դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ և այլն․․․։
Առաջին խմբաքանակը 3 ֆուռ տեսակի մեքենաներով, ապրիլի 6-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 9-ին, ԱԻՆ-ի ուղեկցությամբ 6 Ուրալ մեքենայով, որոնցից 3-ը մեր հավաքագրած իրերն էին, հասցրինք Արցախ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկու դեպքում էլ ամբողջ հավաքվածը անձամբ փոխանցել ենք առաջին գծի զինվորներին և զորամասերին։
Ապրանքները հասցվել են Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի, Մարտակերտի, Մադաղիսի, Ասկերանի, Իվանյան (Խուջալու), Բալուջայի, Եղնիկների, ինչպես նաև ճանապարհի ընթացքում դաշտային վայրերում հանդիպած տարբեր ստորաբաժանումների զինվորներին և գնդակոծության ենթարկված Սեյսուլան գյուղի քաջարի բնակիչներին, որոնցից շատերը զրկվել են անգամ իրենց տներից:
Արցախում ականատես եղանք մեր զինվորների բարձր մարտական պատրաստվածությանը , ոգեղենությանը , որն ակամայից փոխանցվում էր յուրաքանչյուրիս: Այն ոգին, որով իրենք պատրաստ էին կռվելու, կործանման կհասցնի ցանկացած թշնամու։ Մեր տղաները պատրաստ էին կռվելու ամեն մի թիզ հողի համար , այսօր այլևս չկա զիջող հայի տեսակը , այսօր այլևս չկա եղեռն ապրող հայը , այսօր մենք ունենք հզոր , չզիջող ու հաղթող երիտասարդություն, որը անպայման տեր է կանգնելու իր երկրին։
Այն 18 տարեկան տղաները, որոնց մասին մենք հաճախ խղճահարությամբ էինք խոսում, մեզ ապացուցեցին , որ իրենք պատրաստ են ցանկացած կռվից հաղթող դուրս գալու , որ իրենք ունեն մեծ փորձառություն, և դրա շնորհիվ է , որ հայ մայրն իրեն հերոսի մայր է զգում, իսկ հայ կինը միայն հերոսներ է ծնում։
Շատ արկղերի մեջ եղել են նամակներ, երկրորդ այցելության ընթացքում նույնիսկ հնարավոր է եղել հետ բերել զինվորների պատասխան նամակները։
Մենք ուժեղ ենք միասին։

[gallery_bank type=”images” format=”thumbnail” title=”true” desc=”false” responsive=”true” display=”all” sort_by=”random” animation_effect=”” album_title=”true” album_id=”2″]

]]>
Պարենք Հայերեն և ԱՍԲ նախաձեռնությունների մասին http://192.168.19.132/?p=337 Wed, 18 Mar 2015 17:17:27 +0000 http://armborder.com/?p=337

]]>
Գրքահավաք սահմանամերձ Պառավաքարի համար http://192.168.19.132/?p=65 Sun, 22 Feb 2015 10:55:22 +0000 http://armborder.com/?p=65 Սիրելի՛ խմբակիցներ,
ուրախությամբ հայտնում ենք, որ այս ամիս էլ մենք հերթական մշակութային ծրագիրն իրականացրեցինք մեր սահմանամերձ գյուղերից մեկում՝ Պառավաքարում: Փետվարի 22-ին մենք ճամփա ընկանք Տավուշի մարզի Պառավաքար գյուղ՝ մեզ հետ տանելով «Նվիրի՛ր գիրք սահմանամերձ բնակավայրերին» ակցիայի ընթացքում հավաքաված գրքերը: Նախապես տեղեկանալով, որ Պառավաքարի և դպրոցում, և մշակույթի տանը գրադարաններում գրքերի պակաս կա, մենք առաջին խմբաքանակը, մոտ 1500 գիրք նվիրեցինք հենց մշակույթի տան գրադարանին:

par5

Գրադարանը հարստացվեց հայ դասականների, ժամանակակից հայ հեղինակների գրքերով, արտասահմանյան գրականությամբ՝ հարերեն և ռուսերեն լեզուներով, մանկական, պատմամշակութային և մասնագիտական գրականությամբ: Նախաձեռնության կողմից իրականացված դրամահավաքի շնորհիվ հնարավոր եղավ նաև դիդակտիկ նյութեր ու խաղեր նվիրել գյուղի դպրոցին և մանկապարտեզին: Դպրոցին ևս նվիրեցինք որոշ քանակությամբ գրքեր ու ՀՀ քարտեզ: Բացի գրքերից մշակույթի ակումբին նվիրեցինք Հայաստանի մարզերի մասնին պատմող ճանաչողական «Հայրենիքս Հայաստան» ֆիլմաշարի «Լոռի» և «Շիրակ» ֆիլմերի տեսագրությունները և «Ինչո՞ւ է աղմկում անցյալը» ֆիլմաշարի Գարեգին Նժդեհ ֆիլմի տեսագրությունը: Տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ տեղում ֆիլմի դիտում ու քննարկում կազմակերպելը, բայց հուսով ենք ավելի ուշ դրանց դիտումը կկազմակերպվի մշակույթի ակումբի կողմից:

par4            par3

Նվերները հանձնելուց հետո ակումբի դահլիճում հավաքված երեխանրի հետ ազգային պարեր պարեցինք: Հենց տեղում երեխաները մեծ ոգևորությամբ սովորեցին պարել «Թամզարա», «Լորկե», «Կարնո Քոչարի», հիացան «Յարխուշտա»-ի ցուցադրությամբ, իսկ առավել ակտիվ պարողները արժանացան փոքրիկ խրախուսական նվերների ու ընկերների կողմից ջերմ ծափահարությունների:

par2
Այս ամենի իրականացման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում գրքահավաքին ու դրամահավաքին մասնակցած բոլոր անհատներին ու խմբերին: Ուրախ ենք, որ մեր հայրենիքի համար սրտացավ ու պատասխանատու մարդկանց բանակը գնալով մեծանում է, և վստահ ենք՝ միասին դեռ շատ գործեր ունենք անելու:

 


ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

]]>