Զորամաս – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Այցելություն սահմանամերձ Ճամբարակ http://192.168.19.132/?p=736 Sat, 22 Oct 2016 15:02:41 +0000 http://armborder.com/?p=736 Ինչպես գիտեք, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ամեն ամիս սահմանամերձ բնակավայրերից մեկում հանդես է գալիս որևէ միջոցառմամբ: Հոկտեմբերի միջոցառման վայր էր ընտրվել Ճամբարակ քաղաքը: Այս անգամ նախաձեռնությանը օժանդակեցին և ելույթ ունեցան Ayrudzi Riding Club\Այրուձի Հեծյալ Ակումբ ՝ իր ստվերների թատրոնով ու ազգային երգ ու պարով, ինչպես նաև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը , որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին:

 

 

1 3 4 5 6 7
Միջոցառման մասնակիցներին նախ հյուրընկալեց Ճամբարակի զորամասը, իսկ քաղաքապետարանում նախատեսված միջոցառումը չկայացավ քաղաքապետ Յուրիկ Ավալյանի անպատասխանատու աշխատանքի պատճառով: Վերջինս ոչ միայն չէր կազմակերպել նախապատրաստական աշխատանքները, այլև չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին, և քաղաքապետարանի դահլիճի դուռն այդպես էլ փակ մնաց միջոցառման մասնակիցների,ինչպես նաև այն դիտելու եկած հանդիսատեսների առջև:

 

]]>
«Բարդեր» ակումբը սահմանամերձ Պառավաքարում և Բերդի զորամասերից մեկում http://192.168.19.132/?p=229 Mon, 30 Nov 2015 14:16:28 +0000 http://armborder.com/?p=229 Հարգելի´ աջակիցներ. նոյեմբերի 14-15-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության ջանքերով Տավուշի մարզի Պառավաքար գյուղում և Բերդի N համարի զորամասում իրականացվեց բարեգործական համերգ, որին մեծ սիրով և պատրաստակամությամբ համաձայնեցին մասնակցել և իրենց համերգային հագեցած ծրագրով ներկայացան Բարդերի ակումբի երաժիշտները: Ողջ այցելության և մասնավորապես համերգի ընթացքում թե՛ Պառավաքարի բնակիչների և թե՛ Բերդի զորամասի զինվորների շրջանում տիրում էր սիրո և ջերմության մթնոլորտ: Այս միջոցառումներով Պառավաքար գյուղում կառուցվելիք խաղահրապարակի կառուցմանն ուղղված դրամահավաքի մեկնարկի սկիզբը դրվեց:

p5

Համայնքի հոգևոր առաջնորդ՝ տեր Արամի և Պառավաքարի գյուղապետի հետ համատեղ որոշվեց նախատեսվող մանկական խաղահրապարակի կառուցման վայրը: Կարևոր է, որ այն կլինի մի վայրում, որը պաշտպանված է նենգ թշնամու կրակահերթերից, անվտանգ է երեխաների խաղաղ մանկության համար: Միջոցառման իրականացման մեջ իր անփոխարինելի և առանձնահատուկ աջակցությունը ցուցաբերեցին ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, Բերդ քաղաքի «Մշակույթի տուն» հասարակական կազմակերպության ղեկավարությունը, ով երկու օր շարունակ անշահախնդիր կերպով տրամադրեց երաժշտական տեխնիկան, համայնքի բնակիչները: Այնուհետև բոլորս միասին Բագրատ սրբազանի առջնորդությամբ այցելեցինք գեղատեսիլ Նոր Վարագավանք հայկական վանական համալիր, որը գտնվում է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք` բարձր ժայռի վրա` անտառապատ լեռներով շրջապատված։ Այն համարվում է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։ Որից հետո այցելություն կազմակերպվեց Բերդ քաղաքի պատմության և կենցաղի թանգարան, որը գտնվում է Բերդ քաղաքից փոքր-ինչ հեռու՝ բարձրադիր ու գեղատեսիլ վայրում` «Սորան» կոչվող զբոսայգու հարևանությամբ։

p1 p
Այսպիսով, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը, Բարդերի ակումբը և «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ն պայմանավորվածություն ձեռք բերեցին համատեղ ջանքերով մեկամսյա ժամկետում հավաքագրել նախնական հաշվարկով 700.000 ՀՀ դրամ և խաղահրապարակի տեղադրման համար իրականացնել ևս մեկ այցելություն նշված վայր: Այցելության արդյունքում ձեռք բերվեցին հետագա համագործակցության մի շարք պայմանավորվածություններ, ինչպես նաև պատրաստակամություն` նշված ու հարակից բնակավայրերում տարատեսակ միջոցառումների անցկացման համար:

Միշտ հիշենք`
Մենք ուժեղ ենք միասին

]]>