Anna Elbakyan – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված հրաձգության մրցույթի հաղթողը 16 ամյա կողբեցի Լիլի Ազատյանն է http://192.168.19.132/?p=729 Sun, 16 Oct 2016 18:19:35 +0000 http://armborder.com/?p=729 Կողբի N2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Լիլի Ազատյանը, մասնակցելով Պաշտպանության նախարարության
կողմից կազմակերպված հրաձգության մրցույթին, ողջ Տավուշի մարզում զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը: Լիլի Ազատյանը պարգևատրվեց մեդալով և մեծ դրամական պարգևով, իսկ դպրոցը ստացավ օդամղիչ հրացան:
Շնորհավորում ենք նրան և ցանկանում նորանոր հաջողություններ:

Աղբյուր՝ Koghb

]]>
Հայտարարություն: Միջոցառում http://192.168.19.132/?p=601 Fri, 27 May 2016 20:44:59 +0000 http://armborder.com/?p=601 Սիրելի՛ խմբակիցներ,

Ինչպես գիտեք, պատերազմական իրավիճակի ապրիլյան սրման հետևանքով ձեր բոլորի աջակցությամբ նախաձեռնությունը սկսեց իրականացնել «Առաջին անհրաժեշտության իրեր թիկունքից առաջնագիծ» ծրագիրը, և 3 խմբաքանակ տարբեր իրեր և սնունդ հասցվեցին դիրքեր:

Առաջիկայում նաև 4-րդ խմբաքանակը կտարվի: Այս ընթացqում նախաձեռնության հիմնական ուղղվածությունը ետին պլան էր մղվել: Սակայն մենք մտածում էինք նաև այդ ուղղությամբ: Այս քանի օր է` քննարկում էինք, թե այս ամիս ի՞նչ ծրագիր իրականացնենք, մեկ էլ ծրագիրն իր ոտքով եկավ մեր դուռը:

Մեր համար արդեն շատ սիրելի դարձած Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը, ի դեմս տնօրեն Վարդան Մկրտչյանի, առաջարկեց մեզ հունիսի 1-ին երեխաների համար անվճար ներկայացում բեմադրել: Մենք էլ քննարկեցինք և որոշեցինք այս անգամ Արարատի մարզի Արմաշ, Երասխ և Շիրակի մարզի Բագրավան գյուղերի երեխաներին բերել՝ թվով 110-ից ավելի երեխաներ: Եվ քանի որ այդ օրը Երևանում նաև այլ հետաքրքիր միջոցառումներ կան, ապա այդ երեխաները, բացի ներկայացումը դիտելուց, նաև այդ միջոցառումներին մասնակցելու հնարավորություն կունենան: Մի խոսքով, թատրոնը Վարդանից, տրանսպորտը մեզնից՝ ավելի ճիշտ ձեզնից, մասնակցությունն էլ վերոնշյալ գյուղերից:

Շնորհակալություն բոլորին, ինչպես նաև Արմաշում և Երասխում կազմակեպչական հարցերով զբաղվող՝ Տիգրան Մաթևոսյանին:

Հարգանքներով՝

“Աջակցենք սահմանամերձ բնակավայերին” համակարգող խումբ

Մենք ուժեղ ենք միասին:

]]>
Ոռոգման ջրի խնդիր սահմանամերձ Արմաշ և Երասխ գյուղերում (նկարներ) http://192.168.19.132/?p=583 Tue, 17 May 2016 19:38:22 +0000 http://armborder.com/?p=583 Շուրջ 7 օր է ինչ Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ ու Երասխ գյուղերի ցանքատարածությունները զրկված են ոռոգման ջրից Արարատ ՋՕԸ-ի ղեկավարության անփույթ աշխատանքի շնորհիվ:

Կախանովի առվով և բետոնե առվով ջուրը պետք է հոսի դեպի պոմպակայան, սակայն այդ ջրտարը տիղմից ու մամուռից փակվել է ու ջուրը առաջ չի գնում: Ջրի այդ ճնշումից Սուրենավան գյուղի տարածքում վթար է եղել ու ջուրը ողողել է շրջակայքը: Կախանով ջրատարը չմաքրելու հետևանքով ջուրը ՀՀ սահմանամերձ բնակավայրերը ոռոգելու փոխարեն հոսում է դեպի Արաքս գետը:

Հեղինակ՝

Տիգրան Մաթևոսյան

Արմաշ համայնքի ֆեյսբուկյան էջ

]]>
Լուրեր սահմանամերձ Արմաշից: Հայաստանի Սանդա Ուշուի հավաքականը մասնակցելու Եվրոպայի առաջնությանը http://192.168.19.132/?p=574 Fri, 06 May 2016 07:36:43 +0000 http://armborder.com/?p=574 Սույն թվի մայիսի 11-ին Հայաստանի Սանդա Ուշուի հավաքականը մեկնում է Մոսկվա
մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Մարզումները անց են կացվում Արմաշ գյուղի մարզադահլիճում: Հավաքականի կազմում են ընդգրկված նաև Արմաշից 2014թ. աշխարհի չեմպիոն Սարգիս Սարգսյանը, ով թուրքիայում բարձրացրեց Հայոց եռագույնը, Հովհաննես Ոսկանյանը, Գևորգ Շահվերդյանը: Հաջողություն մաղթենք մեր տղաներին…

Հեղինակ՝ Տիգրան Մաթևոսյան

Արմաշի ֆեյսբուքյան էջ

 

]]>
Հայտարարություն http://192.168.19.132/?p=535 Sun, 17 Apr 2016 19:14:00 +0000 http://armborder.com/?p=535 Հարգելի՛ ընկերներ,

Ինչպես արդեն ասվել է, մեր նախաձեռնության կողմից հավաքագրված ողջ պարենը և զինվորների համար առաջին անհրաժեշտության իրերը խմբի անդամները տարել են անմիջապես դիրքեր և չեն պահեստավորվել որևէ տեղ:


Մեր խումբը տեղյակ է, որ կան շատ-շատ սրտացավ այլ խմբեր ու կազմակերպություններ, ովքեր նույնպես տանում են զինվորների համար առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ: Բոլոր այս մարդկանց խնդրում և հորդորում ենք՝ լինել հետևողական և վերահսկել նշված ապրանքները տեղ հասցնելու ողջ ընթացքը:
Նաև նշենք, որ շուտով կհրապարակենք դրամահավաքի արդյունքում առաջնագծի համար ձեռք բերված ապրանքների նկարները և հաշվետվությունը: Դրանք գնվում են՝ համապատասխանեցնելով ներկա պահին դրանց պահանջին և հասցվելու են ուղիղ առաջնագիծ:
Հարգանքներով՝ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն
Մենք ուժեղ ենք միասին

 

]]>
Բարի գալուստ Վահան գյուղ (թարմացված) http://192.168.19.132/?p=432 Tue, 29 Mar 2016 19:04:49 +0000 http://armborder.com/?p=432

Վահան գյուղը (նախկին ՀՀ Կրասնոսելսկի շրջան, գյուղ Օրջոնիկիձե) գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, Ճամբարակից 5 կմ հարավ-արևելք, Միափորի և Սևանի լեռնաշղթաների միջև:
Մակերեսը՝ 0,4365 կմ2:
Բնակչությունը՝ 1214 մարդ:
Վահան գյուղը տեղակայված է բարձր լեռնային գոտում, բարձրությունը ծովի մակարդակից՝ 2000մ: Հեռավորությունը մայրաքաղաք Երևանից 130 կմ է, մարզկենտրոն Գավառից՝ 105 կմ: Միջին հեռավորությունը ՀՀ պետական սահմանից 3,0 կմ է, 27 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանի հետ:

Վահան գյուղը հարուստ է բարձրադիր լեռներով, անտառներով, սարերից հոսող սառնորակ աղբյուրներով, վարելահողերով, խոտհարքներով…
Վահան գյուղը գտնվում է Գետիկ գետի վերին հոսանքում: Գետը հարուստ է եղել կողակ, սիգ, բեղլու ձկնատեսակներով, սակայն աղտոտվածության պատճառով կտրուկ նվազել է ձկների թիվը, ինչպես նաև չափսերով փոքրացել են: Աղտոտվածությունը ազդում է նաև գետի և գետի շրջակա տարածքի բուսական աշխարհի վրա:
Վահանում կան թռչունների և կենդանիների շատ տեսակներ: Կենդանիներից տարածված են գայլերը, աղվեսները, փորսուղները, վայրի նապաստակները, ինչպես նաև կրծողների շատ տեսակներ: Իսկ թռչուններից տարածված են ճնճղուկը, սարյակը, ագռավը, ուրուն, բազեն, փայտփորիկը, հոպոպը, կկուն, կաչաղակը, բուն, արտերում ՝ լորը, իսկ չվողներից ՝ ծիծեռնակը: Կան նաև միջատների շատ տեսակներ:
Գյուղից 7 կմ արևելք կան Կիկլոպյան ամրոցի (մ.թ.ա. 1 հազարամյակ) մնացորդներ։

Գյուղը հիմնադրվել է 1925 թվին և մինչ 1953 թ–ը կոչվել է Ռուբենակերտ՝ Ռուբեն Դաշտոյանի պատվին, իսկ 1953-1991-ը կոչվել է Օրջոնիկիձե: Տեղացիները անվանել են նաև Ջրդխան: Խորհոդային կարգերի փլուզումից հետո՝ 1991 թ-ին, վերանվանվել է Վահան, որպես երկրի հյուսիսարևելյան դարպաս:

Համայնքում գործում է միջնակարգ դպրոց և մանկապարտեզ:
Գյուղի բնակչությունը զբաղվում է հիմնականում կաթնամսատու անասնապահությամբ, դաշտավարությամբ, բուսաբուծությամբ (հատկապես կարտոֆիլի, կաղամբի, գարու, աշնանացան ցորենի մշակությամբ), նաև ոչ այնքան շատ տարածված մեղվաբուծությամբ:

Վահան գյուղի ձեռքբերումներն ու հիմնախնդիրները

Վերջին տարիների գյուղը ձեռքբերումներից են 2011թ. գյուղի կենտրոնական փողոցի ասֆալտապատումը, ինչը կարևոր նշանակություն ունի բնակչության համար, 2015 թ. գյուղի կենտրոնական փողոցը ապահովվեց գիշերային լուսավորությամբ, իսկ երկրորդական փողոցները՝ մի փոքր ուշ: Տարիներ շարունակ գյուղում չէր գործում մանկապարտեզ: 2013 թ. այն վերանորոգվեց և այժմ գործում է:
Գյուղում կա վերանորոգված դպրոց, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշամալիր: Գյուղը ապահովված է բնական գազով և ջրով:
Դրա հետ մեկտեղ Վահանը ունի մի շարք հիմնախնդիրներ:
Նախ և առաջ գյուղի մշակույթի տունը վերանորոգված չէ: Կարևոր հիմնախնդիրներից մեկն այն է, որ այստեղ չկան մշակութային խմբակներ, երիտասարդների զբաղվածության կենտրոններ: Գյուղը չունի եկեղեցի, գյուղատնտեսական անհրաժեշտ տեխնիկա:
Վահանը սահմանապահ գյուղ է: Պատերազմի տարիներին այս փոքրիկ գյուղը ունեցել է շատ զոհվածներ: Այժմ Վահանը ունի աջակցության կարիք: Այս հիմնախնդիրներից մի քանիսի լուծման դեպքում գյուղը կլինի ավելի բարեկարգ վիճակում:
Դպրոցին, մանկապարտեզին, գյուղի ճանապարհների լուսավորության հարցերում մեծ աջակցություն է ցուցաբերել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Իսկ երեխաներին տարբեր հարցերում աջակցում է World Vision կազմակերպության հայաստանյան գրասենյակը:

Հեղինակներ՝
Լիլյա Ապրեսյան
Լիլիթ Մկրտչյան
Հասմիկ Մկրտչյան

  

]]>
Ծառատունկ սահմանամերձ Արմաշ համայնքում (լուսանկարներ) http://192.168.19.132/?p=403 Wed, 23 Mar 2016 19:47:25 +0000 http://armborder.com/?p=403 Մարտի 11-ին արմաշցիները տնկեցինք իրենց կենտրոնական այգու առաջին ծառերը: Նույնիսկ անձրևը չկարողացավ բնակիչներին ետ պահել ու համառությամբ գործը ավարտին հասցնել:

Արմաշ համայնքի ֆեյսբուկյան էջ

]]>