2015թ. հունվար ամսվա ֆինանսական հաշվետվություն

hun1

Հարգելի´ թիմակիցներ.
2015թ. հունվար ամսին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է հերթական մշակութային միջոցառումը սահմանամերձ Խաչիկ գյուղում` Վայոց ձորի մարզում: Միջոցառմանը մեզ են միացել Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը` «Անխելք մարդը» բեմադրությամբ, և Մասունք ազգագրական երգի-պարի համույթը` միջոցառմանը հաղորդելով ազգային երգ ու պարի շունչը:

Այս ծրագրի իրականացման համար մեր բոլորի ջանքերով ստեղծված փոքրիկ բյուջեից կատարված ծախսերի կատարողական հաշվետվությունը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Մենք ուժեղ ենք միասին:

hun1 hun2 hun3 hun4