2015թ. փետրվար ամսվա ֆինանսական հաշվետվություն

pet1

Հարգելի թիմակիցներ
2015թ. փետրվար ամսին կազմակերպված հերթական միջոցառումը տեղի ունեցավ սահմանամերձ Պառավաքար գյուղում: Միջոցառման ընթացքում պարեցին ազգագրական պարեր, տեղի ակումբի գրադարանը համալրվեց բոլորիս ուժերով հավաքված ավելի քան 1500 գրքերով, դպրոցին և մանկապարտեզին հանձնվեցին ուսուցողական, դիտակտիկ, թեմատիկ պարագաներ և խաղեր:
Ներկայացված ֆինանսական հաշվետվության աղյուսակում ներառված են.
1.հունվար ամսին հերթական միջոցառման համար ելքագրված գումարի չծախսված մասի մուտքագրումը հաշվին
2. փետրվար ամսին մեր միասնական ուժերով հավաքագրված գումարի չափը
3.փետրվար ամսին հերթական միջոցառման ծախսերի համար ելքագրված գումարը և չծախսված մասը որը հաշվին մուտքագրվելու է մարտ մասին:
Նախաձեռնության 4873 անդամների անունից շնորհակալություն ենք հայտնում աջակից յուրաքանչյուր անհատի կամ կազմակերպությանը:
Մենք ուժեղ ենք միասին:

pet1 pet2 pet3