2015թ մարտ ամսվա հաշվետվություն

mart1

Հարգելի´ աջակիցներ

Ահա ավարտվեց ևս մեկ ամիս, ևս մեկ այցելություն սահմանամերձ գյուղերից մեկը:
Այս անգամ կազմակերպել էինք Վահան Տեր -Ղազարյանի ֆիլմերից «Տավուշ» ֆիլմի դիտումը Կոթի գյուղում, որից հետո «Պարենք Հայերեն» նախաձեռնության շնորհիվ երկու օր կազմակերպվեց մի քանի ազգագարական պարերի ուսուցում: Կոթի գյուղում հյուրընկալվել էին նաև Ոսկևանի և Բարեկամավանի երեխաները:
Կոթի, Ոսկևան և Բարեկամավան գյուղերի դպրոցներին և մանկապարտեզներին հանձնվեցին դիդակտիկ ուսուցողական խաղեր:
Կոթի և Բարեկամավան գյուղերի մշակույթի ակումբներին հանձվեց գրքահավաքի ընթացքում հավաքված ավելի քան 1500 գիրք,իսկ Ոսկևանի դպրոցին` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի կողմից հատկացված մոտ 600 գիրք:

Մեր միասնական ուժերի շնորհիվ կատարված այս փոքրիկ աշխատանքների արդյունքը` ֆինանսական հաշվետվությունը, ներկայացնում ենք ստորև բերված աղյուսակով:

ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ:

mart1 mart2 mart3 mart4 mart5 mart6 mart7

comments