2015թ. մայիս և հունիս ամսվա ֆինանսական հաշվետվություն

may11

Ապրիլի 1-ից մինչև 19-ը կազմակերպվեց «Սպորտային գույք սահմանամերձ բնակավայրերին» միջոցառումը, որի շրջանակներում աջակիցների կողմից հավաքագրվեց սպորտային գույք, ինչպես նաև գնվեց հետևյալ գույքը.
Խանութ 1
1. ձեռքի թենիս 2 x 1500 = 3000
2. թենիսի շարիկներ տուփով-60 հատ 1 x 5000
3. գավաթներ` մեծ ու փոքր 3200 + 2700 = 5900
4. պոմպ /насос/ 2500
5. կոներ փոքր 12 x 500 = 6000
6. կոներ մեծ 6 x 700 = 4200
7. ցատկապարան 4 x 600 = 2400
Ընդամենը` 29000
Խանութ 2
1. կախելու պարան 1 x 19000
2. վոլեյբոլի ցանց 1 x 8000
3. օղակներ մեծ 2 x 1000 = 2000
4. օղակներ միջին 2 x 800 = 1600
5. օղակներ փոքր 2 x 500 = 1000
6. երկաթե օղակներ 2 x 2500 = 5000
7. վոլեյբոլի գնդակ 1 x 3500
8. բասկետբոլի գնդակ 1 x 2000
9. բոքսի տանձիկ 1 x 6000
10. բոքսի ձեռնոցներ 1 x 5000
11. բասկետբոլի ցանց 1 x 10800
12. փոքր կանաչ գնդակներ 4 x 600 = 2400
13. բադմինտոնի փետուր 4 x 500 = 2000
Ընդամենը` 68300

2. Ապրիլի 30-ից մինչև մայիսի 9-ը կազմակերպվեց «Բարեգործական աճուրդ սահմանամերձ Դովեղի համար» միջոցառում, որում իրենց ներդրումն ունեցան «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի Արվեստաց դպրոցի խեցեգործության դասարանի աշակերտները, Լուսինե Վաթյանը, Mieden accessories –ը, Տիգրան Ոսկանյանը, Ստելլա Չոբանյանը, Անուշ Գևորգյանը, Անահիտ Գրիգորյանը, Կողբի գեղարվեստի դպրոցը` «Երեքնուկ» ապրանքանիշով, Մարիամ Հովհաննիսյանը, Գայանե Արզումանյանը, Տարազ հայկականը, Վարդուհի Գումրույանը, և աճուրդին վաճառքի նպատակով տրամադրեցին թվով 53 իր, որից վաճառվեց 46 իր, իսկ 7 իր մնաց հաջորդիվ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակներում:
Աճուրդից հավաքված ընդհանուր գումարը կազմել է 137750 դրամ, որից 112800 դրամը կանխիկ է ստացվել և մուտքագրվել է նախաձեռնության հաշվեհամարին, իսկ 24950 դրամը փոխանցվել է անմիջապես հաշվեհամարին:

Մայիս և հունիս ամիսներին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության աջակիցների շնորհիվ հավաքագրվել է 52594 դրամ, աճուրդից՝ 137750 դրամ, որից ծախսերը կազմել են 23820 դրամ /սնունդ և տրանսպորտ/ և 97300 դրամ սպորտային գույք:

Հունիս ամսին նախաձեռնության անդամների և շատ աջակիցների՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարում ներգրավվածության հետևանքով չի կազմակերպվել ոչ մի միջոցառում, որի բացը նախաձեռնության անդամները խոստանում են լրացնել հուլիս և օգոստոս ամիսներին:
Ստորև ներկայացնում եմ բոլոր հիմնավորող փաստաթղթերը:

Մենք ուժեղ ենք միասին:

hun2015 hun2015-1 may1 may2 may3 may4 may5 may6 may7 may8 may9 may10 may11

comments