2015թ. դեկտեմբեր ամսվա ֆինանսական հաշվետվություն

d1

Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Այգեձոր և Չինարի գյուղերի երեխաների համար կազմակերպել էր ամանորյա միջոցառում, որը տեղի ունեցավ Այգեձորի մշակույթի տանը: Մեզ միացավ Երևանի Հ.Թումանյանի պետական տիկնիկային թատրոնը՝ հոգալով իր անձնակազմի տրանսպորտային ծախսերը, և հանդես եկավ «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ և ամանորյա ուրախ ծրագրով: Ամանորյա միջոցառումը առանց նվերների չէր շնորհիվ «Civil Voice» կազմակերպության, որը տրամադրեց 654000 դրամի տրամաբանական խաղեր և 600 շիշ բնական հյութեր, Երևանի հ.20 հիմնական դպրոցի աշակերտները և կոլեկտիվը՝ ավելի քան 10 տուփ քաղցրեղեն, խաղեր և գրենական պիտույքներ, ինչպես նաև Երևանի հ.50 հիմնական դպրոցի 6-րդ դասարանը և Աբովյանի 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցները իրենց փոքրիկ ներդրումներով ևս մասնակցել էին: Մեր բոլոր աջակիցների շնորհիվ մենք փաթեթավորեցինք ավելի քան 500 նվեր, որը Ձմեռ պապը բաժանեց ինչպես Այգեձորի և Չինարիի երեխաներին , այնպես էլ մոտ 40 նվեր ուղարկեցինք Այգեպարի փոքրիկներին:

Այդ օրերին «Մուսալեռ» տպագրատունը նախաձեռնությանը հատկացրեց 168 շիշ գինի, օղի և կոնյակ, նաև 90 տուփ փաթեթավորված կոնֆետներ, որոնք ուղարկեցինք Շիրակի մարզի Արեգնադեմ և Ողջի գյուղերի անապահով ընտանիքներին, իսկ կոնֆետների մի մասը՝ Այգեպար գյուղ:

Նշենք նաև, որ Գերմանիայում մեր աջակից Ադրինե Ադամյանի շնորհիվ բացվել է հաշվեհամար, և կատարվում են փոխանցումներ, իսկ մինչ այդ Վարդանուշ Սարգսյանի կողմից հավաքագրված 240 եվրոն առձեռն փոխանցվել է մեզ, ու դա կմուտքագրվի խմբի հաշվին:

Այսպիսով նախաձեռնության կողմից հավաքագրված դրամական միջոցների շարժն էլ ներկայացնում եմ ստորև բերված դեկտեմբերի հաշվետվությունով և հիմնավորող փաստաթղթերով:

Մենք ուժեղ ենք միասին

d d1 d2 d4 d5 d6

comments