Ինտերակտիվ բեմադրություններ Չինարիում

chin1

Հարգելի´ աջակիցներ,
Ապրիլ ամսին նախաձեռնության կողմից կազմակերպվել էր մշակութային միջոցառում Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում: Միջոցառումը կազմակերպելու համար նախաձեռնությանը միացել էին Հայ Միասնության Խաչ ՀԿ-ի «Մաչանենց թատրոն»-ը: Չինարիի դպրոցում մեզ սպասում էին գյուղի բոլոր դպրոցականները և մանկապարտեզի սաները: «Մաչանենց թատրոնը» ներկայացավ «Բարեկանդանը» և «Կիկոսի մահը» բեմադրություններով, որից հետո էլ կազմակերպեցին ինտերակտիվ բերամդրություն` «Կիկոսի մահը», որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին գյուղի փոքրիկները: Չինարի գյուղում բալիկները
ավելի քան պատրաստված էին ու ոգեշնչված ազգային հերոսներով:

chin2c
Մենք իրական ապահովության զգացումով ու լի տպավորություններով վերադարձանք Երևան, ԻՐՈՔ ՈՐ ՈՒՆԵՆՔ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ ՉԻՆԱՐԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ և ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ:

chin3 chin4
Նախաձեռնության կողմից նախկինում կազմակերպված գրքահավաքի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի կողմից տրամադրած մի քանի հարյուր գիրք հանձնվեց Չինարիի դպրոցին, որի համ
ար շնորհակալ ենք մեր դպրոցի տնօրինությանը:
Ապրիլ ամսվա դրամահավաքի արդյունքներով կազմակերպվեց ևս մեկ միջոցառում սահմանամերձ գյուղերից մեկում ևս:
Մենք ուժեղ ենք միասին:

comments