2016 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն

2016թ.-ի հուլիսից սեպտեմբեր ամիսներին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է երկու միջոցառում սահմանամերձ բնակավայրեր մշակութային ծրագրերով և մեկ այց Արցախի սահմանամերձ զորամասեր՝ տանելով «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում հավաքված անրաժեշտ իրերը:
Հուլիսի 30-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը այցելեց սահմանամերձ Չինարի գյուղ, կազմակերպվեց սպորտլանդիա գյուղի դպրոցականների համար: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իր հետ դպրոցի համար տարել էր սպորտային գույք 76.000դրամի.
Անվանում | գին | քանակ | գումար |
Բասկետբոլի շիթ | 8000 | 2 | 16000 |
Ֆուտբոլի գնդակ | 3500 | 4 | 14000 |
Բասկետբոլի գնդակ | 4500 | 2 | 9000 |
Վոլեյբոլի գնդակ | 3000 | 2 | 6000 |
Վոլեյբոլի ցանց | 4000 | 1 | 4000 |
Օղակ | 800 | 10 | 8000 |
Թենիսի ռակետ | 3000 | 1 | 3000 |
Նասոս | 2250 | 1 | 2250 |
Ասեղ | 50 | 1 | 50 |
Բուրգ | 500 | 10 | 5000 |
Մեծ գավաթ | 3500 | 1 | 3500 |
Փոքր գավաթ | 2000 | 1 | 2000 |
Ցատկապարան | 800 | 4 | 3200 |
Ընդամենը | 76000 |
Ինչպես նաև տպրանսպորտային, սննդի ծախսերը կազմել են 35.000դրամ:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը Չինարի գյուղի մեկ ընտանիքի համար տարել էր գազօջախ և հեծանիվ 52.000դրամի:
Ծախսերը կատարվել է Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով փոխանցված 600դոլարով, որից փոխանակվել է 400դոլարը 189.600դրամի
189.600 – 76.000 – 35.000 – 52.000 = 26.600դրամ և 200դոլար մնացել է:
Սեպտեմբեր ամսին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է միջոցառում Իձևանի զորամասում և Վազաշեն գյուղում: Միջոցառումը զորամասում եղել է Գեներալ Իվանյանի մասին պատմող ֆիլմի դիտում և ազգագրական երգ ու պար «Լեռնապար» երգի-պարի խմբի կատարումներով: Վազաշենում նույնպես հնչել է ազգագրական երգ ու պարը, ինչպես նաև եղել է ուսուցանում: Երեխաներին սովորեցրել են նաև գյուղմթերքից պատրաստել էկոլոգիապես մաքուր օճառ: Միջոցառումների համար կատարված ծախսերը եղել են միայն տրանսպորտային և սնննդային ծախսերը, որոնք էլ կազմել են 65.000դրամ:
Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մեր զինվորներին: