Թոփ – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Այցելություն սահմանամերձ Ճամբարակ http://192.168.19.132/?p=736 Sat, 22 Oct 2016 15:02:41 +0000 http://armborder.com/?p=736 Ինչպես գիտեք, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ամեն ամիս սահմանամերձ բնակավայրերից մեկում հանդես է գալիս որևէ միջոցառմամբ: Հոկտեմբերի միջոցառման վայր էր ընտրվել Ճամբարակ քաղաքը: Այս անգամ նախաձեռնությանը օժանդակեցին և ելույթ ունեցան Ayrudzi Riding Club\Այրուձի Հեծյալ Ակումբ ՝ իր ստվերների թատրոնով ու ազգային երգ ու պարով, ինչպես նաև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը , որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին:

 

 

1 3 4 5 6 7
Միջոցառման մասնակիցներին նախ հյուրընկալեց Ճամբարակի զորամասը, իսկ քաղաքապետարանում նախատեսված միջոցառումը չկայացավ քաղաքապետ Յուրիկ Ավալյանի անպատասխանատու աշխատանքի պատճառով: Վերջինս ոչ միայն չէր կազմակերպել նախապատրաստական աշխատանքները, այլև չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին, և քաղաքապետարանի դահլիճի դուռն այդպես էլ փակ մնաց միջոցառման մասնակիցների,ինչպես նաև այն դիտելու եկած հանդիսատեսների առջև:

 

]]>
Աջակցություն ջրհեղեղից տուժած արթիկցիներին (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=645 Wed, 06 Jul 2016 05:59:47 +0000 http://armborder.com/?p=645 Ինչպես արդեն տեղյակ եք, հունիսի 24-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում մի քանի տասնյակ տներ տուժել և տարբեր աստիճանի վնասներ են կրել:

 

Նախաձեռնության անդամներով որոշեցինք հերթական անգամ փաստել, որ «Մենք ուժեղ ենք միասին կարգախոսը» ոչ միայն խոսք է, այլև, առաջին հերթին, գործ: Եվ հուլիսի 2-ին 18 հոգով մեկնեցինք Արթիկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդկանց ֆիզիկական աջակցություն ցուցաբերելու համար:

 

3 5 2

 

4  6

Նույն օրը մի խումբ երիտասարդներ էին եկել նաև Գյումրիից: Այդ օրվա ընթացքում հասցրինք օգտակար լինել 5 տների բնակիչներին: Առաջին 2 տներում օգնեցինք որոշակիորեն մաքրել և կարգի բերել բակերը, հաջորդ երկուսում՝ բաղնիքն ու նկուղը, իսկ 5-րդ տանը, որը պատկանում էր Բիչախչյան ընտանիքին, ահավոր վիճակ էր հենց տան ներսում:

7 9 13

4 սենյակները և խոհանոցը լցված էին 50-70 սմ բարձրությամբ տիղմով, ավազով և մեծ ու փոքր քարերով: Վնասվել էր նաև ողջ տան գույքը: Գյումրուց և Երևանից ժամանած թիմերով համատեղ օգնեցինք այդ մարդկանց մաքրել իրենց տունը քար ու ավազից:

1115
Օրվա ընթացքում նաև տեղի ունեցավ թեժ քննարկում Արթիկի քաղաքապետի և նախաձեռնության անդամների միջև ստեղծված իրավիճակի և գործընթացների մասին: Զրուցեցինք նաև բնակիչների հետ, արձանագրեցինք նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներ և բողոքներ, որոնք ևս կներկայացնենք ձեզ:

8

Այսպիսով, մեր սեփական օրինակով ցույց տվեցինք, որ վաղուց ժամանակն է եկել միասնության կոչը խոսքից տեղափոխել գործնական դաշտ և նման իրավիճակներում գործով օգտակար լինել միմյանց:

Մենք ուժեղ ենք միասին:

]]>
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ համայք http://192.168.19.132/?p=617 Wed, 08 Jun 2016 11:52:03 +0000 http://armborder.com/?p=617 Հարգելի՛ խմբակիցներ,
Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի սահմանամերձ երեք համայնքներից՝ Արարատ մարզից Արմաշ ու Երասխ, Շիրակ մարզից Բագրավան համանյքների 100-ից ավել երեխաներ եկել էին Երևան:

 

 

 

5 9

Փորձեցինք մեր երեխաների համար կազմակերպել ուրախ օր: Օրվա առաջին կեսին երեխաները այցելել են Հաղթանակի զբոսայգի ,այնուհետև` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու «Անբան Հուռի» ներկայացումը:

4 2 36

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ սիրով տրամադրել էր անվճար տոմսեր: Այնուհետև մի փոքր սնվելուց հետո սկսեցինք զբոսնել Երևանի կենտրոնական հրապարակներով և մասնակցեցինք երեխաների համար կազմակերպված միջոցառումներին: Օրվա երկրորդ կեսին այցելեցինք Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ նույնպես երեխաները ուրախ ժամանակ անցկացրին:

10 41 55 77 67 101 Screenshot_2883

g1 g2 g3 g4 g5 g6

նկարները՝ Ստելլա Չոբանյանի:
Ֆինանսական հաշվետվությունը շուտով:
Հարգանքներով՝
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»
քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբ
Մենք ուժեղ ենք միասին

]]>