2015թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն

Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. օգոստոս ամսին կազմակերպել էր երկօրյա միջոցառում սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի դպրոցականների համար Վայքի տարածաշրջանում, մասնավորապես էքսկուրսիա Դիլիջանում և այցելություն Վայքի զորամաս, այս միջոցառման տրանսպորտային միջոցը տրամադրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Միջոցառմանը մասնակցել էր նաև Պարենք Հայերեն նախաձեռնությունը:
Ֆրանսիայից նախաձեռնությանը ուղարկել են հագուսով և զարդերով լի ծանրոց, որոնց մի մասը վաճառվել է և գումարը մուտք է արվել հաշվին՝ 45800դրամ:
Սեպտեմբեր ամսին նախատեսվել էր միջոցառում սահմանամերձ Պառավաքարում, որը սակայն հետաձգվեց սահմանային լարվածության հետևանքով: