Կողբ – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Տիկնիկային ներկայացում և ազգային երգ ու պար Ոսկեպար, Կողբ և Բերդավան գյուղերում http://192.168.19.132/?p=260 Mon, 15 Feb 2016 08:22:29 +0000 http://armborder.com/?p=260 Սիրելի՛ խմբակիցներ ջան, և այսպես կայացավ 2016թ-ի առաջին միջոցառումը: Միջոցառումը հունվարի փոխարեն կայացավ փետրվարի սկզբին՝ կապված վիրուսային հիվանդությունների տարածման և եղանակային պայմանների հետ, բայց, ինչպես ասում են, ուշ եղավ, նուշ եղավ: Հիմա մի փոքր նկարագրենք, թե ինչ տեղի ունեցավ փետրվարի 6-ին և 7-ին:
Ինչպես արդեն ասել էինք, այս անգամ Տավուշ մեկնեցինք Արցախի ՛՛Երեք Խնձոր՛՛ Շրջիկ Տիկնիկային Թատերախումբի, Պարենք Հայերեննախաձեռնության և Artur Poghosyan-ի հետ:

pt5pt13

Եղանք Ոսկեպարում, Կողբում և Բերդավանում: Գիշերը հյուրընկալվեցինք հրաշք Կողբի Գեղարվեստի դպրոց / Koghb Art School-ում: Երեք խնձոր թատերախմբի հիմնադիրներ Էդգար և Գոհար Տատիկյանները երեք գյուղերում էլ ներկայացրեցին «Ձնե մարդը» մի շատ հետաքրքիր տիկնիկային ներկայացում:

pt4 pt6

Ոսկեպարում և Բերդավանում, ներկայացումներից հետո Պարենք Հայերենի անդամների շնորհիվ իրականացվեց Բարեկենդան տոնի ներկայացում և ազգային պարերի բաց դասընթացի անցկացում: Արուսը և Քրիստինեն պատրաստել էին Բարեկենդանի կարևոր դերակատարների՝ ՈՒտիս տատի և Ակլատիզ պապի շատ գեղեցիկ ու հետաքրքիր տիկնիկները, և տեղում Արուսը բացատրեց նրանց խորհուրդը, նշանակությունը և կիրառությունը:

pt12 pt11

Միջոցառումների ընթացքում երեխաների հետ երգեցինք նաև Բարեկենդանի երգերից մեկը, հետո նրանք գուշակեցին հանելուկներ, ստացան մրցանակներ և կոնֆետներ: Կոնֆետները նախաձեռնությանն էր տրամադրել «Մուսա Լեռ» տպագրատունը: Մեզ հետ տարել էինք նաև տարբեր զարգացնող ու հետաքրքիր խաղեր, որոնք նվիրեցինք դպրոցներին և մանկապարտեզներին:
Իսկ ամսի 6-ի երեկոյան Կողբի Գեղարվեստի դպրոցում Արթուր Պողոսյանը մի շատ հետաքրքիր միջոցառում անցկացրեց՝ նվիրված Գեներալ Իվանյան- Генерал Иванян-ին:

pt2 - Copy pt12

Միջոցառման ընթացքում նա ներկայացրեց Գեներալ Իվանյան` մարդ տեսակը, և բոլորով դիտեցինք այդ մեծ հերոսին նվիրված վավերագրական ֆիլմ:
Նախաձեռնությանը տեխնիկական միջոցներ, դինամիկ և խոսափող էին տրամադրել Union of Information Technology Enterprises-UITE-ը ի դեմսKaren Vardanyan-ի:

pt7
Մի խոսքով, 2 հիասքանչ օր անցկացրեցինք և, հուսով ենք դրական լիցքեր փոխանցեցինք նաև Ոսկեպար, Կողբ և Բերդավան գյուղերին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին:

Մենք ուժեղ ենք միասին:

]]>
Էքսկուրսիա Կողբ և Բերդավան համայնքների երեխաների համար http://192.168.19.132/?p=203 Thu, 30 Jul 2015 13:26:53 +0000 http://armborder.com/?p=203 Սիրելի՛ խմբակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ այս ամիս՝ հուլիսի 11ին, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իրականացրեց հերթական հետաքրքիր միջոցառումը սահմանամերձ 2 գյուղերի երեխաների համար: Մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան և Կողբ գյուղերի մոտ 50 երեխաներ ճանապարհ ընկան հարևան Լոռու մարզ: Առաջին կանգառը Հաղպատի վանական համալիրում էր, որտեղ երեխաները ծանոթացան համալիրի ստեղծման պատմությանը, համալիրի ճարտարապետությանը ու զգացին այնտեղ թևածող շունչը:
Այնուհետև երեխաների մետ միասին ուղևովեցինք Սանահին վանական համալիր, որտեղ ևս մեր հմուտ էքսկուրսավար Սոֆյան մեզ պատմեց համալիրի ստեծման, գործունեության և վերջի տարիներին այստեղ իրականացվող աշխատանքների մասին: Հենց Սանահինի բակում էլ մի փոքր դադար առանք, սնվեցինք, մի փոքր շփվեցինք միմյանց հետ ու նորից ճամփա ընկանք:

hl2

Մեր վերջին կանգառը Ալավերդի քաղաքում էր, որտեղ «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը պարի բաց դաս էր անցկացնում տեղի բնակիչների համար: Բերդավանի և Կողբի երեխաները մեծ սիրով մասնակցեցին պարի դասին, որի ընթացքում ոմանք վերհիշեցին, ոմանք էլ սովորեցին մեր ազգային պարերը՝ Գյովնդ, Վերվերի, Թամզարա, Կարնո Քոչարի, Ծաղկաձորի, Փափուռի, Էջմիածին, Մշո Խռ…

hl5                hl4
Ազգային պարերի շնորհիվ կրկին դարձանք մեկ ամբողջական, միասնական ուժ, հետո բաժանվեցինք՝ կրկին հանդիպելու ու միասին լինելու, շփվելու, պարելու ակնկալիքով:
Էքսկուրսիայի ընթացքում նաև հնարավորություն ունեցանք տիկին Ruzin Tovmasի տրամադրած համակաhl3րգիչը փոխանցել Ոսկևանի գեղարվեստի դպրոցի ղեկավար Արթուր Մելքոնյանին, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում տիկնի Ռուզինին:
Մեր էքսկուրսային հատուկ հայկական համ ու հոտ ապահովելու համար հատուկ շնորհակալություն մեր գրեթե մշտական աջակից «Պարենք Հայերեն» նախաձեռնությանը:
Եվ իհարկե, ամենամեծ շնորհակալությունը ձեզ՝ մեր մտահոգ ու պատասխանատու խմբակիցներ՝ ձեր նյութական ներդրումների և ընկերական աջակցություն ու պատրաստակամության համար:
Մենք ուժեղ ենք միասին !!!!!!!

 

]]>