Մեր մասին

logoasb

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» խումբը ձևավորվել է մտահոգ հայ քաղաքացիների կողմից, որոնք, գիտակցելով սահմանների ամրության կարևորությունը, նպատակ ունեն տարբեր միջոցներով իրականացնել սահմանամերձ բնակավայրերի բնակչության նյութական, հոգևոր և բարոյահոգեբանական աջակցություն: Հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահամանին օրեցոր աճող լարվածությունը` այսօրվա գիտակից հայ քաղաքացիները պետք է տրամադրեն իրենց ժամանակից և միջոցներից այդ լարվածությունը կանխելու գործին: Իսկ դրա ամենալավ միջոցը ամուր սահմաններ ունենալն է: Բոլորով միասին ամրացնենք մեր սահմանները և հզորացնենք մեր հայրենիքը:

Մենք ուժեղ ենք միասին: