Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ համայք

Հարգելի՛ խմբակիցներ,
Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի սահմանամերձ երեք համայնքներից՝ Արարատ մարզից Արմաշ ու Երասխ, Շիրակ մարզից Բագրավան համանյքների 100-ից ավել երեխաներ եկել էին Երևան:
Փորձեցինք մեր երեխաների համար կազմակերպել ուրախ օր: Օրվա առաջին կեսին երեխաները այցելել են Հաղթանակի զբոսայգի ,այնուհետև` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու «Անբան Հուռի» ներկայացումը:
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ սիրով տրամադրել էր անվճար տոմսեր: Այնուհետև մի փոքր սնվելուց հետո սկսեցինք զբոսնել Երևանի կենտրոնական հրապարակներով և մասնակցեցինք երեխաների համար կազմակերպված միջոցառումներին: Օրվա երկրորդ կեսին այցելեցինք Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ նույնպես երեխաները ուրախ ժամանակ անցկացրին:
նկարները՝ Ստելլա Չոբանյանի:
Ֆինանսական հաշվետվությունը շուտով:
Հարգանքներով՝
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»
քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբ
Մենք ուժեղ ենք միասին