Ոռոգման ջրի խնդիր սահմանամերձ Արմաշ և Երասխ գյուղերում (նկարներ)

Շուրջ 7 օր է ինչ Արարատի մարզի սահմանամերձ Արմաշ ու Երասխ գյուղերի ցանքատարածությունները զրկված են ոռոգման ջրից Արարատ ՋՕԸ-ի ղեկավարության անփույթ աշխատանքի շնորհիվ:

Կախանովի առվով և բետոնե առվով ջուրը պետք է հոսի դեպի պոմպակայան, սակայն այդ ջրտարը տիղմից ու մամուռից փակվել է ու ջուրը առաջ չի գնում: Ջրի այդ ճնշումից Սուրենավան գյուղի տարածքում վթար է եղել ու ջուրը ողողել է շրջակայքը: Կախանով ջրատարը չմաքրելու հետևանքով ջուրը ՀՀ սահմանամերձ բնակավայրերը ոռոգելու փոխարեն հոսում է դեպի Արաքս գետը:

Հեղինակ՝

Տիգրան Մաթևոսյան

Արմաշ համայնքի ֆեյսբուկյան էջ