4-րդ այցելությունը Արցախ՝ հաշվետվություն։

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, սույն ամսի 14-17-ը հերթական անգամ եղանք Արցախում: Այս անգամ մեր այցի նպատակն էր ապրիլյան դեպքերի ժամանակ հավաքագրված գումարը կարևոր ապրանքների վերածելը և տանել- հասցնելը համապատասխան կարիք ունեցող զորամասեր:
Մեզ մոտ հավաքագրված գումարով կարողացանք գնել քողարկիչ ցանցեր , հոսպիտալի ապրանքեր, ինչպես նաև հետախույզների համար նախատեսված մարտաբաճկոններ(այս անգամ տարել ենք 22 հատ փորձարկման համար, որպեսսզի թերությունները հետագայում շտկվեն), հերթական անգամ բաժանեցինք ԳՐանդ Տոբակո ընկերության կողմից տարամադրված 100 հատ 20 լիտր տարողությամբ ջրի տարաներ: Մեզ էին միացել նաև Դուբլինի մեր հայրենակիցները, ովքեր Արամ Հախումյանի միջոցով փոխանցեցին իրենց հավաքած գումարը, և այն առավել արդյունավետ օգտագործելու համար(գումարի չափը փոքր չէր) մենք Արամ Հախումյանի հետ գնեցինք հոսանքի բարձրորակ գեներատորներ 12 հատ, ինչպես նաև պատվիրեցինք ևս 35 մարտաբաճկոն(այս պահին կարվում են հետագայում տանելու համար): Եվրոպական հայ համայնքները Ադրինե Ադամյանի և Շուշի Թումանյանի միջոցով այս ամբողջ ընթացքում մեր կողքին են և ցուցաբերում են ամենատարբեր աջակցությունը, ինչպես նաև բժշկական պարագաներ են տրամադրել Շուշան Համբարձումյանը, Դուբլինի հայ համայնքը ի դեմս Յերանուհի Բադալյանի :
Ապրանքները հիմնականում բաժանել ենք և՛ ՀՍ զորամասերում ու պոստերում, և՛ հարավային զորամասերում ու պոստերում: Կարիքները այսօր դեռ շատ են, շարունակում են օրակարգում մնալ ցանցերը, լուսավորող լապտերները, մարտկոցները, կապի հատուկ միջոցները և այլն: Պարզաբանվել են զոամասերի և հոսպիտալի ամենահրատապ պահանջները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուղղություններով հետագա աշխատանքների համար:Կփորձենք հետագայում ներդրումներ կատարող մարդկանց հետ համագործակցել և հոգալ նաև այս կարիքները:
Այս ամենի հետ մեկտեղ այցելել ենք Շուշի և հանդիպել ենք ապրիլյան օրերին զոհված Վազգեն Հարությունյանի ընտանիքի հետ: Իրենց փոխանցել մեր հայրենակից Գայանե Բաբայանի կողմից տրամադրված համակարգիչն ու իր և իր ու ընկերուհիների ՝ Մարիամ Այվազյանի ու Հայկուհի Սեդրակյանի կողմից տրված դրամական միջոցը, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն և փորձի փոխանակում եմ կատարել երեխայի, ծնողի և փոքրիկ Գրիգորի հոգեբանի հետ(հետագա աշխատանքներին կլինեմ հետևողական): Հիշեցնեմ, որ հերթական անգամ Երևան -Արցախ տեղափոխող բեռնատար մեքենան լրիվ անվճար տրամադրել է <<Ագրո ինտեքս >> ՍՊԸ տնօրինությունը:
Սիրելի հայրենակիցներ ավելի ուշ կներկայացնենք ֆինանսական հաշվետվությունը:
Շնորհակալություն բոլոր աջակիցներին, և չմոռանանք ամենակարևորը.
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ