ֆինանսական հաշվետվություն – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 2016 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=746 Fri, 02 Sep 2016 15:09:31 +0000 http://armborder.com/?p=746 2016թ.-ի հուլիսից սեպտեմբեր ամիսներին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է երկու միջոցառում սահմանամերձ բնակավայրեր մշակութային ծրագրերով և մեկ այց Արցախի սահմանամերձ զորամասեր՝ տանելով «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում հավաքված անրաժեշտ իրերը:

Հուլիսի  30-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը այցելեց սահմանամերձ Չինարի գյուղ, կազմակերպվեց սպորտլանդիա գյուղի դպրոցականների համար: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իր հետ դպրոցի համար տարել էր սպորտային գույք 76.000դրամի.

 

Անվանում գին քանակ գումար
Բասկետբոլի շիթ 8000 2 16000
Ֆուտբոլի գնդակ 3500 4 14000
Բասկետբոլի գնդակ 4500 2 9000
Վոլեյբոլի գնդակ 3000 2 6000
Վոլեյբոլի ցանց 4000 1 4000
Օղակ 800 10 8000
Թենիսի ռակետ 3000 1 3000
Նասոս 2250 1 2250
Ասեղ 50 1 50
Բուրգ 500 10 5000
Մեծ գավաթ 3500 1 3500
Փոքր գավաթ 2000 1 2000
Ցատկապարան 800 4 3200
Ընդամենը 76000

 

Ինչպես նաև տպրանսպորտային, սննդի ծախսերը կազմել են 35.000դրամ:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը Չինարի գյուղի մեկ ընտանիքի համար տարել էր գազօջախ և հեծանիվ 52.000դրամի:

Ծախսերը կատարվել է Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով փոխանցված  600դոլարով, որից փոխանակվել է 400դոլարը 189.600դրամի

189.600 – 76.000 – 35.000 – 52.000 = 26.600դրամ և 200դոլար մնացել է:

 

Սեպտեմբեր ամսին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է միջոցառում Իձևանի զորամասում և Վազաշեն գյուղում: Միջոցառումը զորամասում եղել է Գեներալ Իվանյանի մասին պատմող ֆիլմի դիտում և ազգագրական երգ ու պար «Լեռնապար» երգի-պարի խմբի կատարումներով: Վազաշենում նույնպես հնչել է ազգագրական երգ ու պարը, ինչպես նաև եղել է ուսուցանում: Երեխաներին սովորեցրել են նաև գյուղմթերքից պատրաստել էկոլոգիապես մաքուր օճառ: Միջոցառումների համար կատարված ծախսերը եղել են միայն տրանսպորտային և սնննդային ծախսերը, որոնք էլ կազմել են 65.000դրամ:

9

Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մեր զինվորներին:

]]>
2016 թ. հունվար-հունիս ամիսների ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=673 Mon, 20 Jun 2016 11:56:47 +0000 http://armborder.com/?p=673 Հարգելի´ խմբակիցներ,
2016թ-ի առաջին կիսամյակը ընթացավ բավականին լարված՝ կապված Արցախի սահմանային լարվածության քառօրյա պատերազմական դրության հետ: Այդ իսկ պատճառով «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության բնականոն գործունեության ընթացքը որոշակիորեն փոփոխվեց: Նախաձեռնության ապրիլ-մայիս ամիսների մշակութային ծրագրերը հետաձգվեցին, այս ընթացքում կազմակերպվեց «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնությունը, որի շրջանակներում էլ եղավ երեք այց դեպի Արցախի սահմանագիծ:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2016 թ. մուտք գործեց՝ ֆոնդում ունենալով 378.061 դրամ և 460 եվրո: Վեց ամիսների ընթացքում նախաձեռնության ֆոնդի մուտքերը կազմել են դրամահավաքից՝ 122.000 դրամ և 265.200 դրամը/500եվրոյի փոխարկումից/, որը նախաձեռնությունը նախորդ և այս տարվա ընթացքում ստացել էր Եվրոպայի մեր աջակիցներից /Ադրինե Ադամյան և Շուշի Թումանյան/ և բանկի տոկոսից՝ 5.419 դրամ: Եվրոպայի մեր աջակիցների կողմից նախաձեռնությունը դեռ ունի դրամի չփոխանակած 70 եվրո, քանի որ Ադրինե  Ադամյանի կողմից ապրիլ ամսին խմբի ֆոնդին է ավելացվել ևս 110 եվրո:

2016 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում նախաձեռնության բուն գործունեության շրջանակներում ծախսվել է  347.000 դրամ տրանսպորտային կարիքների համար, 178.068 դրամ՝ սնունդի համար, 150.400 դրամ՝ ուսումնական նյութերի համար և 1000 դրամ՝ այլ ծախսեր:

1.«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության 2016թ.-ի  առաջին միջոցառումը, ինչպես գիտեք, կազմակերպեցինք փետրվար ամսին, որը կայացավ երեք սահմանամերձ գյուղերում, միջոցառումները կազմակերպվեցին երկու օրվա ընթացքում: Այս միջոցառման ընթացքում ծախսվեցին՝ 125.400 դրամ՝ ուսումնական նյութերի համար, 25.000 դրամ՝ գրքերի համար, 105.000 դրամ՝ տրանսպորտի համար և 44.818 դրամ՝ սննդի և այլ ծախսերի համար:

  1. Նախաձեռնության երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ մարտ ամսին, որի ժամանակ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղից 50 երեխաների հյուրընկալեցինք Երևանում, երեխաները եղան Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, դիտեցին «Անբան Հուռին»: Տոմսերը անվճար տրամադրելու համար շնորհակալ ենք թատրոնի ղեկավարությանը: Այս միջոցառման ընթացքում ծախսվեցին՝ 90.000 դրամ՝ տրանսպորտի համար, 88.860 դրամ՝ սնունդի համար:

3.Նախաձեռնության երրորդ միջոցառումը եղավ Աբովյան և Չարենցավան քաղաքներում Թալիշի և Արցախի մյուս տարհանված գյուղերի փոքրիկների համար, որի կազմակերպման համար մեզ աջակցեց Շուշիի «Երեք խնձոր» շրջիկ թատերախումբը: Թատերախմբի և անհրաժեշտ իրերի տեղափոխման համար խումբը ծախսել է ընդամենը 20.000 դրամ, իսկ մնացած տրանսպորտային ծախսերը կատարվել են Երևանում գործող ՋՋ-տաքսի ծառայության աջակցությամբ:

4.Նախաձեռնության չորրորդ միջոցառումը տեղի է ունեցել հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների  պաշտպանության միջազգային օրը, Արարատի մարզի Երասխ և Շիրակի մարզի Բագրավան գյուղերի թվով 110 երեխաների համար: Երեխաներին հյուրընկալեցինք Երևանում կրկին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, կրկին թատրոնի ղեկավարության նախաձեռնությամբ: Այս միջոցառման ընթացքում 132.000դրամ ծախսվել է տրանսպորտի համար, 45.390 ՝դրամ՝  սնունդի համար:

Նշեմ որ /http://armborder.com/?p=547#more-547/ այս հղումով նշված հաշվետվությունով, Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով փոխանցված  600դոլարը, ուղարկողների նախաձեռնությամբ, փոխանցվում է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության բուն գործունեության նպատակներով օգտագործման համար:    2016թ-ի հուլիսի 1-ի դրությամբ նախաձեռոնության բուն գործունեության ֆոնդում մնացել է 94.212 դրամ/հաշվում/ , 600 դոլար և 70 եվրո:

 

 

«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում հավաքվել է 1.030.096 դրամ հաշվեհամարին փոխանցումով, 2.612.032 դրամ՝  կանխիկ, 2991 ԱՄՆ դոլար, 4489 եվրո:

«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում ծախսվել է 4. 205.263 դրամ, որից  848.000 դրամ՝ հաշվից, 769.000 դրամը՝ 1500 եվրոյի փոխարկումից/1500եվրո=799.000դրամ/,  2.588.263 դրամ՝ կանխիկից, 2474 եվրո:

Այս  նախաձեռնության շրջանակներում ծախսերի առաջին մասը տրված է հետևյալ հղումով http://armborder.com/?p=547#more-547:  Տվյալ հաշվետվությունը կազմվել է մայիսի 2- դրությամբ, այժմ կներակայացնեմ մայիսի 2-ից հուլիսի 1-ի դրությամբ կատարված ծախսերը և մնացորդները:

Մնացորդը մայիսի 2-ի դրությամբ. կանխիկ մնացել է 523.853 դրամ, 2991 ԱՄՆ դոլար, 3515 եվրո: Հաշվեհամարին մնացել է 530.000 դրամ:

Մայիսի 2-ից հետո 1500 եվրոն փոխանակվել է 799.000 դրամի, և խումբը կատարել է հետևյալ ծախսերը. 68.000 դրամ-ձեռնոցներ, 199.000 դրամ-կատերտր, 500.000 դրամ-ցանցեր, 64.000 դրամ-պուլսօքսիմետր, 25.000 դրամ- բժշկական սարքեր, 20.000դրամ-մարտաբաճկոնների համար բրեզենտի կտոր, 730.000 դրամ-մարտաբաճկոնների համար, սակայն մարտաբաճկոնների համար նախատեսվում է ֆունդում մնացած գումարի մեծ մասը ևս ծախսել, և այս ամենի տեղափոխման համար ծախսվել է 11.000 դրամ, ընդամենը 1.617.000 դրամի ծախսեր:

Այսպիսով՝ հուլիսի 1-ի դրությամբ այս նախաձեռնության շրջնակներում մնացել են 235.949 դրամ/հաշվում/, 2391 դոլար, 2015եվրո:

8 9 10 2016-01-06_Page_01 2016-01-06_Page_02 2016-01-06_Page_03 2016-01-06_Page_04 2016-01-06_Page_05 2016-01-06_Page_06 2016-01-06_Page_07 2016-01-06_Page_08 2016-1-6 2016-3 2016-4 2016-5 2016-6ա

 

Մենք ուժեղ ենք միասին:

 

]]>
«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» միջոցառման ֆինասնական հաշվետվություն http://192.168.19.132/?p=547 Mon, 02 May 2016 19:37:23 +0000 http://armborder.com/?p=547 Հարգելի´ աջակիցներ
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»նախաձեռնությունը ներկայացնում է այս պահի դրությամբ նախաձեռնության կազմակերպած «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» միջոցառման շրջանակներում դրամահավաքների արդյունքները.
ՄՈՒՏՔԵՐ

1. 04.04.2016թ. 1.205.000 դրամ
2. 05.04.2016թ. 488.430 դրամ և 201դոլար
3. 06.04.2016թ. 188.450 դրամ և 20դոլար
4. 07.04.2016թ. 115.150 դրամ
5. 10.04.2016թ. 45.450 դրամ
6. 11.04.2016թ. 11.300 դրամ
7. 20.04.2016թ. 75.000 դրամ
9. 22.04.2016թ. 300.000դրամ
10. 22.04.2016թ. 500.000դրամ բանկային հաշվում հավաքված գումարից ելք
Ընդամենը 2.928.780 դրամ և 221 դոլար կանխիկ գումար:
Սակայն բացի Մաշտոցի պուրակի դրամահավաքից մեր խմբի անդամների անուններով գումարներ են փոխանցել արտերկրի մեր հայրենակիցները:
06.04.2016թ.-ին Մաքսիմ Սարգսյանի անունով 50եվրո, որը փոխանակվել է դրամով՝ 27200դրամ և Մաշտոցի պուրակում տեղադրված հանգանակության արկղիկ է գցել հենց Մաքսիմ Սարգսյանը, այսինքն 06.04.2016թ.ի 188.450 դրամ գումարի մասն է կազմում:
14.04.2016թ.-ին Շողեր Բաբայանի անունով 1220+666.67 = 1886.67 եվրո գումարը ստացել եմ Բելգիայի մեր հայրենակիցների կողմից, որը ստացել ենք որպես 1885 եվրո և 901 դրամը փոխանակված 1.67եվրոն:
14.04.2016թ.-ին Հովակ Ալավերդյան ի նախաձեռնությամբ Գլենդելում ապրող մեր հայրենակիցներից փոխանցված գումարը Հրայր Մկրտչյանից առձեռն փոխանցվել է Մաքսիմ Սարգսյանին ընդհանուր աառմամբ 1970$:
14.04.2016թ. –ի Մաքսիմ Սարգսյանի անունով ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը, Տվեր քաղաքից, ուղարկել են 5000 ռուբլի, որը փոխարկվել է 35.750 դրամի:
15.04.2016թ.-ին Մաքսիմ Սարգսյանի անունով եղել է փոխանցում 200 ԱՄՆ դոլար:
21.04.2016թ. 146.601 դրամ ֆրանսիայի հայության կողմից Սոֆիա Հովսեփյանի անունով ուղակված 273եվրոյի փոխարկումից առաջացած:
Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով այս ծրագրի համար ուղարկել են 600 դոլար:
Ընդհանում առմամբ ստացել ենք 3.112.032 դրամ, 2991 ԱՄՆ դոլար, 1885 եվրո:
Նշեմ նաև, որ 10.04.2016թ.-ին Ամն-ից մեր հայրենակից Նոնան ՍԱՍ-ին պատվեր է ուղարկել 94950 դրամի սննդամթեր, հիգիենայի պարագաներ, որոնք ՍԱՍ-ը առաքել է Մաշտոցի պուրակ հենց 10.04.2016թ-ի միջոցառման ժամանակ: «Շին Անկյուն ՍՊԸ»-ի ղեկավարությունը բերել էին 100 զույգ ռեզինի սապոգ և 100 հատ բահ իրենց պոչերով:
ԵԼՔԵՐ
04.04.2016թ.-ից 07.04.2016թ.-ի ընթացքում պուրակի այգում մեզ անհրաժեշտ է եղել սկոչ արկղերը փաթեթավորելու համար և կողպեք մեկ ֆուռի համար 37620 դրամի:
06.04.2016թ. գնել ենք բետադին դեղորայքը Մուրացանի մեր զինվորների համար 40.470դրամի:
07.04.2016թ. գնել ենք ռեզինե վիրակապ ուղարկելու համար 3.560դրամի:
10.04.2016թ. գնել ենք սկոչ 1.700դրամի:
15.04.2016թ. գնել ենք 58.016 դրամի սև անջրաթափանց թիկնոցներ:
15.04.2016թ. այցելել ենք Նորքի օրթոպեդիկ հիվանդանոց զինվորների տեսակցության և քանի որ տեղեկացրել էին, որ զինվորները շրջաններից են և ունեն ամեն ինչի կարիք կատարեցինք գնումներ 66.143դրամի:
16.04.2016թ. գնել ենք 99.750դրամի կանաչ անջրաթափանց թիկնոցներ:
16.04.2016թ. գնել ենք տարատեսակ լապտերներ և լիցքավորման սարքեր 523.000դրամի:
19.04.2016թ. գնել ենք 10.000դրամի խոտատածածկի համար նյութեր, 39.000դրամի պոլիէթիլենային տոպրակ, 285.000դրամի բահեր, կացին, ձեռնոց և սղոց:
20.04.2016թ. գենել ենք 4.710դրամի մարկերներ և սկոչեր պուրակում իրերը փաթթավորելու համար:
22.04.2016թ. գնել ենք 97.000 դրամի սև պլաշներ, 83.840 դրամի լամպեր ու էլեմենտներ, 75.000 դրամի ցանց, 412.500 դրամի ծխախոտ, 25.000 դրամի ձեռքի փոքր լամպեր, 105.000 դրամի բահի պոչ:
Այս բոլոր օրերի համար ապրանքների տեղափոխման համար տրանսպորտային ծախսերը եղել են 37.500 դրամ:
Արցախ մեկնած մեր ընկներն էլ կատարել են որոշակի ծախսեր, որոնք սակայն մի քանի անգամ մեծ կլինեին եթե տրանսպորտային միջոցների վառելիքի ողջ գումարը մնար մեր վրա, ինչպես նաև սնունդի ծախսերի մի մասը հոգացել են տեղում բարի մարդիկ:
Նշեմ, որ 06.08.2016թ.-ին Արցախ են մեկնել 3 ֆուռ բեռնատար մեքենա և 1 մարդատար մեքենա, այսինքն 8 վարորդ և 4 կազմակերպիչ 2 օրում սննդի, կեցության և որոշ վառելիքի համար ծախսել են 98.000 դրամ: Ինչպես նաև տեղում կարիքից ելնելով գնել են 40.000 դրամի մարտկոցներ և իրենց հետ տարել են զորամասեր: Ընդամենը 138.000դրամ:
09.04.2016թ.-ին Արցախ են մեկնել մեր տղաներից երեքը ԱԻՆ-ի երեք մեքենաներով բարձած մեր հավքագրած իերեով, և երեք օրերի համար կատարվել են հետևյալ ծախսերը՝ 11.520դրամի բահեր, 6.500 դրամի բահի գլուխներ, 42.000 դրամի փականներ, 8.800 դրամի ծխախոտ, 20.000դրամի կացին զորամասերի համար, նաև անհրաժեշտ է եղել շտաբից զորամասեր տրանսպորտային միջոցների համար գնել վառելիք 71.250 դրամի, իսկ սնունդի և տրանսպորտի համար ծախսվել է 26.430դրամ և 13.500դրամ: Ընդամենը 200.000 դրամ:
11.04.2016թ. գնել ենք 10.000դրամի լապտերներ և ուղարկել Սրապիոնի միջոցով Թալիշ:
16.04.2016թ. գնել ենք 50.000 դրամի ցանցեր և ուղարկել ըստ պահանջի:
23.04.2016թ-ին Արցախ է մեկնել 1 ֆուռ, որը կիսվել է 2 մասի և 2 ուղությամբ բախշվել է: Այդ օրերի ծախսերը հետևյալն են. 58.700դրամ բենզին-գազ, 67.000 դրամ տեղում բեռնատարների ծախսեր, 49.670 դրամ սնունդ, 10.000 դրամ ջուր զինվորներին: Ընդամենը 185.370 դրամ:
Ընդհանուր առմամբ ծախսվել է 2.588.179 դրամ:
Եվրոպայում խմբի անունով բացված հաշվեհամարում և առձեռն հավաքվել էր 2604 եվրո, որից կատարվել եմ ծախսերը հենց Եվրոպայում /Իսրայելի ժգուտներ 60հատ 397.5 եվրո, տարբեր բինտեր 210հատ 221.12 եվրո, պարացետամոլ+իբուպրոֆեն 26.73 եվրո, անձրևանոցներ 300 եվրո, ձեռքի լամպեր 28.65 եվրո/ ընդամենը 974 եվրո: Երևանում 30.04.2016թ. Ադրինե Ադամնյանը խմբին հանձնեց 1630 եվրոն:
Կանխիկ մնացել է 523.853 դրամ, 2991 ԱՄՆ դոլար, 3515 եվրո: Հաշվեհամարին փախանցվել է ընդհանուր առմամբ 1.030.000 դրամ որից 500.000 դրամը կանխիկացվել է վերջին այցի գնումների համար /վերևում նշվել է այս մասին/ և մնացել է 530.000 դրամ:
Ստորև ներկայացնում եմ բոլոր այն ծախսը հավաստող փաստաթղթերը, որոնք հնարավոր է եղել ձեռք բերել և գումարները ստանալը հավաստող փաստաթղթերը:
Մենք ուժեղ ենք միասին:
1 2 3 4 5
13123089_1088189477918998_4920126546853106250_o 13116074_1088189474585665_4928912183063594249_o 13112992_1088193057918640_4777438387134619502_o 13087185_1088193064585306_3985715499529628116_o 13086781_1088189417919004_3720525708442633163_o 13072633_1088189551252324_8960178300475470975_o 13063410_1088189541252325_6905645577464403650_o 13063234_1088189411252338_2638112714407948814_o 13055117_1088189537918992_3052045280101012777_o 13055003_1088193061251973_7570218355027014863_o 13048238_1088189347919011_2076873528271498237_o 13047827_1088189467918999_3474980778898423130_o
]]>
2016թ. հունվար-փետրվար ամիսների ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=357 Mon, 15 Feb 2016 06:55:11 +0000 http://armborder.com/?p=357 Հարգելի´ խմբակիցներ, 2016թ-ի առաջին միջոցառումը ինչպես գիտեք կազմակերպեցինք փետրվար ամսին, որը կայացավ երեք սահմանամերձ գյուղերում, միջոցառումները կազմակերպվեցին երկու օրվա ընթացքում: Միջոցառումների ծրագրերի իրականացման համար մեր նախաձեռնությունը հրավաիրել էր Արցախի «Երեք խնձոր» շրջիկ տիկինիկային թատերախմբին, Պարենք հայերեն նախաձեռնության անդամներին և Արթուր Պողոսյանին:
Երեք գյուղերի դպրոցների և մանկապարտեզների համար գնել էինք դիդակտիկ և ուսուցողական խաղերի փաթեթներ: Գիտեք նաև, որ դպրոցների համար նախկինում գնել էինք նաև քարտեզներ, որոնք այս անգամ ևս դպրոցներին մեկական տվեցինք, ինչպես նաև Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ.20 հիմնական դպրոցի կողմից գրենական պիտույքների 6 փաթեթները ևս հանձնվեցին դպրոցներին ու գյուղապետարաններին: Մեր նախորդ տարվա գրքահավաքի ժամանակ աստղագետ Ավետիք Գրիգորյանի կողմից ստացած 5 գրքերից 3-ն էլ այս միջոցառման ընթացքում նվիրեցինք երեք գյուղերի դպրոցներին: Կողբի Գեղարվեստի դպրոցի համար գնել էինք «Հայկական զարդարվեստ» -ը գիրքը, որը հուսով ենք գեղարվեստի դպրոցին ավելի քան պետք կլինի:
Միջոցառման ընթացքում և վերջում երեխաներին հյուրասիրեցինք «Նոյան տապան» տպագրատան կողմից տրամադրված տարատեսակ շոկոլադները:
Տրանսպորտային ծախսերը ամբողջությամբ ներառյալ Արցախից Երևան և հակառակը, կազմեցին 105 000 դրամ: Իսկ մնացած ծախսերը և մուտքերը ներկայացնում եմ կից փաստաթղթերով և աղյուսակային հաշվետվությամբ:
Մենք ուժեղ ենք միասին:
12

34

56

7

]]>
2015թ. դեկտեմբեր ամսվա ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=168 http://192.168.19.132/?p=168#respond Mon, 28 Dec 2015 12:13:55 +0000 http://armborder.com/?p=168 Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Այգեձոր և Չինարի գյուղերի երեխաների համար կազմակերպել էր ամանորյա միջոցառում, որը տեղի ունեցավ Այգեձորի մշակույթի տանը: Մեզ միացավ Երևանի Հ.Թումանյանի պետական տիկնիկային թատրոնը՝ հոգալով իր անձնակազմի տրանսպորտային ծախսերը, և հանդես եկավ «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ և ամանորյա ուրախ ծրագրով: Ամանորյա միջոցառումը առանց նվերների չէր շնորհիվ «Civil Voice» կազմակերպության, որը տրամադրեց 654000 դրամի տրամաբանական խաղեր և 600 շիշ բնական հյութեր, Երևանի հ.20 հիմնական դպրոցի աշակերտները և կոլեկտիվը՝ ավելի քան 10 տուփ քաղցրեղեն, խաղեր և գրենական պիտույքներ, ինչպես նաև Երևանի հ.50 հիմնական դպրոցի 6-րդ դասարանը և Աբովյանի 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցները իրենց փոքրիկ ներդրումներով ևս մասնակցել էին: Մեր բոլոր աջակիցների շնորհիվ մենք փաթեթավորեցինք ավելի քան 500 նվեր, որը Ձմեռ պապը բաժանեց ինչպես Այգեձորի և Չինարիի երեխաներին , այնպես էլ մոտ 40 նվեր ուղարկեցինք Այգեպարի փոքրիկներին:

Այդ օրերին «Մուսալեռ» տպագրատունը նախաձեռնությանը հատկացրեց 168 շիշ գինի, օղի և կոնյակ, նաև 90 տուփ փաթեթավորված կոնֆետներ, որոնք ուղարկեցինք Շիրակի մարզի Արեգնադեմ և Ողջի գյուղերի անապահով ընտանիքներին, իսկ կոնֆետների մի մասը՝ Այգեպար գյուղ:

Նշենք նաև, որ Գերմանիայում մեր աջակից Ադրինե Ադամյանի շնորհիվ բացվել է հաշվեհամար, և կատարվում են փոխանցումներ, իսկ մինչ այդ Վարդանուշ Սարգսյանի կողմից հավաքագրված 240 եվրոն առձեռն փոխանցվել է մեզ, ու դա կմուտքագրվի խմբի հաշվին:

Այսպիսով նախաձեռնության կողմից հավաքագրված դրամական միջոցների շարժն էլ ներկայացնում եմ ստորև բերված դեկտեմբերի հաշվետվությունով և հիմնավորող փաստաթղթերով:

Մենք ուժեղ ենք միասին

d d1 d2 d4 d5 d6

]]>
http://192.168.19.132/?feed=rss2&p=168 0
2015թ. հոկտեմբեր ամսվա ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=154 Wed, 28 Oct 2015 12:07:52 +0000 http://armborder.com/?p=154 Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. հոկտեմբերին այցելել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղ: Նախաձեռնությունը Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցականների համար կազմակերպել էր սպորտային միջոցառում, որը իրականացվեց նախաձեռնության կողմից տարված սպորտային գույքով: Միջոցառումից հետո այդ գույքը բաշխվել է երկու գյուղերի միջև ըստ կարիքների: Ոսկեվանում պետք է անցկացվեր նաև պապիկների շաշկու առաջնություն, որի համար պատրաստվել էին նաև երեք տեղի մրցանակներ, սակայն այն չկայացավ, իսկ մրցանակները մնացին գարնանը սահմանամերձ որևէ գյուղում անցկացվելիք մեկ այլ մրցաշարի մասնակից մեծահասակների համար:

Ստորև ներկայացնում եմ այս ամսվա ֆինանսական հաշվետվությունը թվերի տեսքով՝ հիմնավորող փաստաթղթերով:

Մենք ուժեղ ենք միասին:

h1 h2 h3 h4 h5

]]>
2015թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=147 Fri, 28 Aug 2015 12:04:24 +0000 http://armborder.com/?p=147 Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. օգոստոս ամսին կազմակերպել էր երկօրյա միջոցառում սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի դպրոցականների համար Վայքի տարածաշրջանում, մասնավորապես էքսկուրսիա Դիլիջանում և այցելություն Վայքի զորամաս, այս միջոցառման տրանսպորտային միջոցը տրամադրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Միջոցառմանը մասնակցել էր նաև Պարենք Հայերեն նախաձեռնությունը:
Ֆրանսիայից նախաձեռնությանը ուղարկել են հագուսով և զարդերով լի ծանրոց, որոնց մի մասը վաճառվել է և գումարը մուտք է արվել հաշվին՝ 45800դրամ:
Սեպտեմբեր ամսին նախատեսվել էր միջոցառում սահմանամերձ Պառավաքարում, որը սակայն հետաձգվեց սահմանային լարվածության հետևանքով:

Ստորև ներկայացնում եմ այս երկու ամիսների ֆինանսական հաշվետվությունները՝ հիմնավորող փաստաթղթերով:

Մենք ուժեղ ենք միասին:

og1 og2 og3 og4 og5

]]>
2015թ. հուլիս ամսվա ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=141 Tue, 28 Jul 2015 12:00:07 +0000 http://armborder.com/?p=141 Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը հուլիսի 11-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան և Կողբ գյուղերի 50 երեխաների համար կազմակերպեց միջոցառում դեպի Հաղպատի վանական համալիր, այնուհետև դեպի Սանահինի վանական համալիր, իսկ վերջում «Պարենք հայերեն» նախաձեռնության հետ համատեղ Ալավերդի քաղաքում կազմակերպեց պարի բաց դաս, որին միացան նաև տեղի բնակիչները:
Նախաձեռնության այս միջոցառման ընթացքում կատարված ծախսերը կազմել են 108.236 դրամ /տրանսպորտ և սնունդ/, իսկ մուտքերը ամենամսյա հանգանակության տեսքով՝ 22.500դրամ, և այս անգամ Կողբի գեղարվեստի դպրոցի կողմից ֆոնդին գումարվեց 15.000դրամ: Ստորև ներկայացնում եմ հիմնավորող փաստաթղթերը:

Մենք ուժեղ ենք միասին:

hul1 hul2 hul3 hul4

]]>
2015թ մարտ ամսվա հաշվետվություն http://192.168.19.132/?p=109 Sat, 28 Mar 2015 11:45:51 +0000 http://armborder.com/?p=109 Հարգելի´ աջակիցներ

Ահա ավարտվեց ևս մեկ ամիս, ևս մեկ այցելություն սահմանամերձ գյուղերից մեկը:
Այս անգամ կազմակերպել էինք Վահան Տեր -Ղազարյանի ֆիլմերից «Տավուշ» ֆիլմի դիտումը Կոթի գյուղում, որից հետո «Պարենք Հայերեն» նախաձեռնության շնորհիվ երկու օր կազմակերպվեց մի քանի ազգագարական պարերի ուսուցում: Կոթի գյուղում հյուրընկալվել էին նաև Ոսկևանի և Բարեկամավանի երեխաները:
Կոթի, Ոսկևան և Բարեկամավան գյուղերի դպրոցներին և մանկապարտեզներին հանձնվեցին դիդակտիկ ուսուցողական խաղեր:
Կոթի և Բարեկամավան գյուղերի մշակույթի ակումբներին հանձվեց գրքահավաքի ընթացքում հավաքված ավելի քան 1500 գիրք,իսկ Ոսկևանի դպրոցին` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի կողմից հատկացված մոտ 600 գիրք:

Մեր միասնական ուժերի շնորհիվ կատարված այս փոքրիկ աշխատանքների արդյունքը` ֆինանսական հաշվետվությունը, ներկայացնում ենք ստորև բերված աղյուսակով:

ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ:

mart1 mart2 mart3 mart4 mart5 mart6 mart7

]]>
2015թ. հունվար ամսվա ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=103 Fri, 30 Jan 2015 11:39:13 +0000 http://armborder.com/?p=103 Հարգելի´ թիմակիցներ.
2015թ. հունվար ամսին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է հերթական մշակութային միջոցառումը սահմանամերձ Խաչիկ գյուղում` Վայոց ձորի մարզում: Միջոցառմանը մեզ են միացել Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը` «Անխելք մարդը» բեմադրությամբ, և Մասունք ազգագրական երգի-պարի համույթը` միջոցառմանը հաղորդելով ազգային երգ ու պարի շունչը:

Այս ծրագրի իրականացման համար մեր բոլորի ջանքերով ստեղծված փոքրիկ բյուջեից կատարված ծախսերի կատարողական հաշվետվությունը ներկայացնում եմ ձեր ուշադրությանը:

Մենք ուժեղ ենք միասին:

hun1 hun2 hun3 hun4

]]>