admin – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Ճագարաբուծության հիմնում և զարգացում թիրախային համայնքներում http://192.168.19.132/?p=774 Tue, 30 Oct 2018 07:08:19 +0000 http://armborder.com/?p=774 Ծրագրին աջակցում է մասնագետ-ֆերմեր Դավիթ Դավթյանը, որը 2010 թվից զբաղվում է ճագարաբուծությամբ:

 

Ճագարաբուծությունը գյուղատնտեսության բարձր արդյունավետությամբ և եկամտաբեր ճյուղերից մեկն է: Ճագարաբուծության արտադրական տեսականին ոչ միայն բարձրարժեք, դիետիկ մսամթերքն է, այլև կարելի է ստանալ բարձրորակ մորթի, բարձրարժեք օրգանական պարարտանյութ /ճագարի գոմաղբ/, ենթամթերք, ինչպես նաև թափոններից ստացվող կեր այլ կենդանիներ բուծելու համար /թռչնաբուծություն, գազանաբուծություն/: Այլ տեսակի գյուղատնտեսական կենդանիների հետ համեմատած՝ ճագարները ամենավաղահասն են: Ճագարները սեռահասուն են դառնում 4-5 ամսականից: Ճիշտ խնամքի իրականացման դեպքում տարեկան կարելի է ստանալ մինչև 6 ծին, յուրաքանչյուր ծնից՝ 6-12 ձագ: Մեկ ճագարը 3-4 ամսականում ապահովում է 1.6-2 կգ միս: Արդյունքում մեկ ճագարամայրի տված սերունդներից տարեկան կարելի է մթերել մինչև 50 կգ միս: Շնորհիվ ճագարների ամենավաղահասության՝ կատարված ներդրումները կարճ ժամանակահատվածում սկսում են փոհատուցվել:

 

Ճագարաբուծության ռիսկայնությունը.

Որքան արդյունավետ է ճագարաբուծությունը, նույնքան էլ ռիսկային է: Կախված ֆիզիոլոգիական և անատոմիական առանձնահատկություններից՝ ճագարները շատ զգայուն են: Անբավարար սանիտարահիգիենիկ պայմանների և ոչ ճիշտ մասնագիտական աշխատանքների հետևանքով կարող են ձեռք բերել տարատեսակ հիվանդություններ: Կենդանիների մոտ, որպես կանոն, հիվանդությունները դրսևորվում են 3 փուլով՝ գաղտնի շրջան, ախտանշանների ի հայտ գալու շրջան և հիվանդության ելք: Ճագարների դեպքում շատ ժամանակ գաղտնի շրջանին միանգամից հաջորդում է հիվանդության ելքը, և պայմանական առողջ կենդանիների մոտ տեղի է ունենում մասսայական անկում: Այս ամենից խուսափելու համար պարտադիր է կատարել բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները ինֆեկցիոն և ինվազիոն /պարազիտային/ հիվանդությունների նկատմամբ: Ճիշտ մասնագիտական գիտելիքների կիրառման արդյունքում ռիսկերը մինիմալացվում են: Արդյունքում խուսափում ենք մասսայական անկումներից:

 

2010թ-ից սկսած գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները և ֆերմերները, հասկանալով ճագարաբուծության արդյունավետությունը, Հայաստանում նոր թափ հաղորդեցին այդ ճյուղին: Պետական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հիմնադրվեցին միջին արտադրողականության մի քանի ճագարաբուծարաններ, և ներկրվեցին նոր ցեղատեսակներ: Ոչ մասնագիտական մոտեցման և սխալ տրամախաչումների հետևանքով ֆերմաները ունեցան ոչ միայն ցածր մթերատվություն, այլև արձանագրվեց անկման շատ բարձր տոկոս: Արդյունքում 2-3 տարի անց ճագարաբուծարանները փակվեցին:

 

Ճագարաբույծ Դավիթ Դավթյանի ֆերման, որը գործում է արդեն 2 տարի, իդեալական օրինակ է, թե ինչպես գրագետ ճագարաբուծության և աշխատասիրության շնորհիվ կարելի է ապահովել արդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաների ստացած նույն արդյունքները և մինիմալացնել անկումը: Եվ, ինչպես նշել ենք վերևում, ֆերմերը պատրաստակամ է ոչ միայն նյութական աջակցություն ցուցաբերել, այլև մասնագիտական:

 

Ծրագրի նկարագրությունը
Ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ մասնագետ-ֆերմերը նախ և առաջ իրականացնում է մասնագիտական վերապատրաստում: Ծրագրի մասնակիցները ժամանակ առ ժամանակ կկատարեն այց մայր ճագարաբուծարան, որտեղ նրանց հետ կանցկացվեն մասնագիտական սեմինարներ: Ինչպես նաև մինչ ծրագրի սկսելը մասնագետ-ֆերմերը կատարելու է այցեր ընտրված մասնակիցների կողմից առաջարկվող անասնաշենքերում պայմանների ստուգման և համապատասխանացման աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագրի ընթացքում կկատարվեն նաև ստուգողական այցեր:

 

Փուլ 1 – հիմնադրում
1. Թիրախային համայնքներից ընտրել ենք 4 պատասխանատու ընտանիք, ովքեր ցանկանում են զբաղվել ճագարաբուծությամբ: Այդ համայնքներն են Տավուշի մարզի Մովսես և Շիրակի մարզի Անիպեմզա գյուղերը:
2. Մասնակիցների հետ կնքվում են երկկողմանի պարտավորությունները սահմանող պայմանագրեր:
3. Դավիթի կողմից այդ ընտանիքներին անվճար տրամադրվում են մինչև 2.5 ամսական 6 ական՝ 2 արու և 4 էգ, տոհմային ճագարներ: Միևնույն տեսակի այլ ցեղատեսակի 2-րդ արուն նախատեսված է բարձր մթերատվություն ապահովող սերունդ ստանալու համար, որը կտրամադրվի 2-րդ փուլում: Քանի որ անհրաժեշտ է, որպեսզի ճագարները մայրանալուց առաջ ադապտացվեն նոր միջավայրին և պայմաններին, այդ իսկ պատճառով տրամադրվում են 2.5 ամսական ճագարներ, որոնք սեռահասուն կդառնան 5 ամսականում: Ինչպես նաև տրամադրվող ճագարները մինչ 2.5 ամսականը մնալու են մոր խնամքի ներքո և սնվելու են մայրական կաթով, ինչի արդյունքում կունենան բարձր իմունային համակարգ և մայրական բնազդների լիարժեք ձևավորում:
4. Ֆերմերի կողմից անվճար տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն ողջ ծրագրի ընթացքում:
5. Ճագարների համար նախատեսվող բները կրկին տրամադրվում են Դավիթի կողմից ինքնարժեքով, 4 տեղանոց՝ մայրերի համար և 1 արուի համար նախատեսված բները պատրաստելու ինքնարժեքը 60.000 դրամ է: Այսինքն 4*60.000=240.000 դրամ, որը իր մեջ ներառում է ամբողջական կոմպլեկտը /կերաման, ջրաման, ծնարան և այլ աքսեսուարներ/:
6. 2.5 ամսական ճագարների սեռահասուն դառնալու և առաջին սերունդը տալու համար անհրաժեշտ է մոտ 3 ամիս: Այդ 3 ամսվա համար տրամադրվում է գրանուլացված կեր՝ ամեն ընտանիքին 2 պարկ-50կգ: 4*50=200կգ: 1կգ արժե 180դրամ: 200*180=36.000դրամ:
7. Մասնակիցներին գործին նախնական ծանոթացնելու և սկզբնական մասնագիտական սեմինար անցկացնելու նպատակով Երևան բերելու-տանելու համար նախատեսված ծախսեր՝ մոտավոր 70.000 դրամ:
8. Ճագարների և բների տեղափոխման ծախսեր՝ մոտավոր 70.000 դրամ:

 

Փուլ 2 – անցում արտադրական ռեժիմի:
Ճագարները մոտ 5 ամսականից սկսում են բազմանալ, ստանում ենք առաջին ծինը, որից հետո 90-120 օր անց սկսվում է արտադրական ցիկլը:
1. Արտադրական ռեժիմին անցնելուց հետո ֆերմերի կողմից տրամադրվում է 1-ին փուլում նշված այլ ցեղատեսակի 2-րդ արուն՝ արտադրական բարձր մթերատվություն ստանալու համար:
2. Ինքնարժեքով տրամադրվում են բներ բտման համար: 1 նոր արուի բույն 10.000 դրամ և 6- ական բտման բույն՝ յուրաքանչյուրը 8000- ական դրամ: Ընդհանուր՝ մոտ 60.000 դրամ: 4 ընտանիքի համար՝ 4*60.000=240.000դրամ:
3. Յուրաքանչյուրին 100կգ գրանուլացված կեր: 4*100*180=72.000 դրամ: Ինչպես նաև մասնագետի կողմից կտրվի խորհրդատվություն գրանուլացված կերի հետ զուգահեռ այլ կերեր օգտագործման համար:
4. Ճագարների, բների և կերի տեղափոխման համար նախաւեսվող գումար՝ 70.000 դրամ:

 

Ընդհանուր ծախսը՝ 1 Փուլ – մոտավոր 420.000 2 Փուլ – մոտավոր 380.000 Ընդամենը՝ 800.000 դրամ:

 

Այդյունքում մոտ 1.5 տարվա ընթացքում ունենում ենք 4 ճագարաբուծական ֆերմա մոտ 100-150-ական ճագարներով, որոնք կարող են իրականացնել կենդանի ճագարների վաճառք, մսի վաճառք և գոմաղբի վաճառք, կամ գոմաղբի օգտագործում՝ սեփական այգին պարարտացնելու նպատակով: Դավիթը աջակցելու է նաև մսի մթերման հարցում: Ծրագրի մասնակիցների հետ կնքվելու են պայմանագրեր, որոնցում նշվելու են հետևյալ պայմաններն ու պարտավորությունները:

 

1. Դավիթը իրականացնելու է ընթացիկ վերահսկում, և եթե որևէ մասնակից չի կարողանա ապահովել ճագարների համապատասխան պահման պայմանները, ապա մենք իրավասություն ենք ունենալու վերցնել տրամադված ճագարները, բները և կերը և փոխանցենք մեկ այլ մասնակցի:
2. 1.5 տարի անց, երբ ֆերման կհատի 100 և ավելի ճագարների քանակը, մասնակիցները պարտավորվում են նույն ծրագիրն իրականացնել 2 այլ ճագարաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների հետ և նրանց հետ կիսվել մասնագիտական գիտելիքներով և հմտույթուններով /առանց բների և կերի տրամադրման/:
3. Վերոնշյալ երկու պայմանների կատարումից հետո տվյալ մասնակիցը դառնում է ինքնուրույն ֆերմեր և շարունակում է գործել արդեն անկախ կարգավիճակով: Ցանկության դեպքում կարող է ընդգրկվել ճագարաբույծների կազմավորվող ակումբի մեջ:

 

Արդյունքում, ծրագրի ավարտից հետո Տավուշի և Շիրակի մարզերում կունենք 4 ճագարաբույծներ, որոնք իրենց մասնագիտական ունակություններով կխթանեն ոլորտի զարգացումը: Ինչպես նաև 1.5 տարվա ընթացքում կարտադրվեն 400-600 տոհմային ճագարներ, որոնք նոր թափ կհաղորդեն ճագարաբուծությանը Հայաստանում:

 

Տեսանյութ ծրագրի մասին:
https://www.facebook.com/tigran.martirosyan.3/videos/2433392086701431/

 

Ծրագրին աջակցելու համար կարող եք միանալ մեր ֆեյսբուքյան իրադարձությանը հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/events/331882564305761/?active_tab=discussion

 

Ծրագրին աջակցելու համար հետևեք հետևյալ հղմանը՝
https://armborder.com/?page_id=274

 

Կամ՝
Shogher Babayan – Շողակաթ Բաբայան
Ակբա բանկ
քարտի համար 4355053921774800
քարտային հ/հ 220095491191000

 

IDram համակարգով փոխանցումներ կատարելու համար՝
IDram ID 395768894
IDram հեռախոսահամար 093229170

 

Ովքեր ցանկանում են առձեռն գումար փոխանցել կարող են կապ հաստատել մեր նախաձեռնության համակարգող անդամների հետ, զանգահարել՝
055 170579 – Տիգրան Արեգունի – Մալաթիաի և Զեյթունի տարածք
055-44-29-11 / 099-66-29-11 / 094-66-29-11 – Shogher Babayan – 3-րդ մասի տարածք
093 35 16 10, 055 03 09 86 – Ռիմա Սարգսյան – Կոմիտաս/Հր. Քոչարի տարածք

 

Մենք ուժեղ ենք միասին:

]]>
Տոնական միջոցառում սահմանամերձ Ոսկեպար գյուղում։ http://192.168.19.132/?p=764 Fri, 15 Dec 2017 09:59:01 +0000 http://armborder.com/?p=764 Հարգելի՛ հայրենակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության հերթական տոնական միջոցառումը կայացավ սահմանամերձ Ոսկեպար գյուղում: Մանկական ամանորյա ներկայացումը սիրով բեմադրեց «Էլ -մար» թատերախումբը` գեղարվեստական ղեկավար Արմեն Դալլաքյանի ղեկավարությամբ: Ներկայացմանը մասնակցեցին նաև Ոսկեվանի, Դովեղի և Բարեկամավանի մանկահասակ եւ դպրոցահասակ երեխաները: Բոլոր երեխաները՝ թվով մոտ 250 հոգի, ստացան ամանորյա նվերներ՝ ըստ իրենց տարիքային նախասիրությունների: Նվերները հերթական անգամ պատրաստել էին Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի երեխաները , << Կենաց տուն>> կազմակերպության փոքրիկների ձեռքերով պատրաստված տիկնիկներն ու տոնածառի խաղալիքները, և այս նվերներին մենք էլ հավելեցինք զարգացնող, ուսուցողական ու ժամանցային խաղեր : Երեխաներին իր ներկայությամբ տոն պարգևեց Ձմեռ պապին, ում շնորհիվ ամանորյա հեքիաթը իրականություն դարձավ: Մեծ երջանկություն է տեսնել սահմանաբնակ փոքրիկների՝ ուրախությունից և հուզմունքից փայլող աչքերը, լսել ուրախ ծիծաղը, ականատես լինել նրանց երգ ու պարին: Թատերական ներկայացումից հետո դերասանները երեխաներին ուրախացրին «Տիկնիկների մոլորակ» խմբի կողմից տրամադրած հեքիաթային կերպարներով ՝ առավել լիարժեք դարձնելով նրանց օրը :
Գյուղերի դպրոցները ևս անմասն չմնացին տոնական նվերներից. նրանց տրվեց մեծ քանակությամբ սպորտային գույք՝ ըստ անհրաժեշտության:
Այս ամենը հերթական անգամ հնարավոր եղավ կազմակերպել ձեր անմիջական աջակցության շնորհիվ. ձեր ամենամսյա դրամական փոխանցումները թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից մեր նախաձեռնության հաշվեհամարին, ակտիվ մասնակցությունը տոնական աճուրդին, ու դրանից ստացված ամբողջ գումարը «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությանը հնարավորություն տվեցին իրականացնելու մի գեղեցիկ տոնական միջոցառում ևս: Շնորհակալություն բոլորիդ:
Միասին մենք ուժեղ ենք:

]]>
Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկ http://192.168.19.132/?p=761 Sun, 15 Jan 2017 09:55:21 +0000 http://armborder.com/?p=761 Ավարտվեց Լենիգրադյան փողոցը արցախյան հերոսամարտի լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկը Երևանի քաղաքապետարան ներկայացնելու ստորագրահավաքը: Այսօր Երևանի քաղաքապետին ենք ներկայացնել հետևյալ նամակը, կից ներկայացնելով նաև թվով 8932 ստորգրույթուն և Լեոնիդ Ազգալդյանի կենսագրությունը:

Հուսանք Երևանի ավագանու առաջիկա նիստին կքննարկվի այս առաջարկը և կտրվի դրական պատասխան:

Երևանի քաղաքապետ
Պարոն՝ Տարոն Մարգարյանին

Հարգելի՛ պարոն քաղաքապետ,
Ձեզ են գրում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության, «Խարույկ» արշավական ակումբ ՀԿ-ի և «Պարենք Հայերեն» նախաձեռնության անդամները:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք իրականացրել ենք ստորագրահավաք Լենինգրադյան փողոցը Արցախյան պատերազմի լեգենդար հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու առաջարկով: Ըստ սահմանաված կարգի՝ հավաքել ենք Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 1 տոկոսից ավելի մարդկանց ստորագրություններ, և առաջարկում ենք՝ ավագանու նիստում քննարկեք այս հարցը, և վերջապես Երևանում ունենանք մեր Արցախյան հերոսներից մեկի անունով փողոց:

Ինչո՞ւ ենք ընտրել հենց Լեոնիդ Ազգալդյանին: Նա այն առաջին մարդկանցից մեկն էր, ով հասկացավ, որ Արցախյան շարժումը տանում է դեպի ռազմական գործողություններ, և որ Արցախի հարցը լուծվելու է պատերազմի միջոցով: Նա իր ողջ ներուժը ներդրեց այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու մեջ: Նա մեծ ներդրում ունի թե՛ այն ժամանակվա հայրենական ռազմարդյունաբերության ձևավորման մեջ, թե՛ ազգային բանակ ունենալու գաղափարի սաղմնային ձևավորման գործում, թե՛ մարտական պատրաստության բարձր որակական ձևաչափի և մեթոդաբանության մշակման և ներդրման գործում, թե՛ բանակ մոդելի բոլոր առումներով ճիշտ իրագործման մեխանիզմների մշակման և կիրառման գործում: Նրա ներդրումը բանակաշինության, Արցախյան գոյամարտի և վերջապես ազգ-բանակ տեսլականի մոդելի ձևավորման և ներկայացման մեջ անուրանալի և անգնահատելի է: Կարծում ենք՝ եկել է նրան ըստ արժանվույն մեծարելու և Երևանում նրա անվան բանուկ փողոց ունենալու ժամանակը: Կարծում ենք նաև, որ Ձեզ համար նույնպես մեծ պատիվ է, որ այս իրողությունը ի կատար ածվի հենց ձեր իսկ կառավարման օրոք:

Ինչո՞ւ ենք ընտրել հենց Լենիգրադյան փողոցը: Նախ Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է և համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: Երկրորդ՝ վաղուց ժամանակն է Լենինի հետ առնչվող բոլոր անուններից ազատվելու: Որքան էլ մարդիկ փորձեն Լանինգրադ անունը առանձնացնել Լենինի անունից, վերջին հաշվով այն Լենինի անվան հետ սերտ կապ ունի: Լենինի հակահայ գործունեությանը բոլորս ենք ծանոթ. միայն նրա և քեմալական թուրքերի միջև կնքված հակահայ պայմանագրերը բավարար են նրա անունից ազատվելու համար: Եվ սա բնավ ոչ հակախորհրդային և ոչ էլ, առավել ևս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենիգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ-Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները կիմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական և հավերժ արժեքով, մեր մեծ հերոսներից մեկի անունով:

2017թ-ին լրանում է Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75 և անմահության 25 ամյակը: Կարծում ենք՝ դուք նույնպես համամիտ եք, որ նա իրոք արժանի է Երևանում իր անունով փողոց ունենալու պատվին, ավելի ճիշտ, այդ մեզ համար պատիվ կլինի նրա անունով փողոց ունենալը: Նման մեծություններին գնահատելն ու արժևորելը մեզ է անհրաժեշտ, ոչ թե իրենց: Նրանք իրենց գործը արել և հավերժացել են պատմության մեջ: Մենք պիտի լինենք նրանց արժանի հետևորդը և շարունակենք նրանց գործը: Այս անվանափոխությունը նաև մեծ ներդրում կլինի ձեր կողմից նոր սերնդի ճիշտ դաստիարակության գործում, իսկ սերնդի դաստիարակությունը այն գործն է, որի համար արժե կատարել ցանկացած ներդրում:

Մենք ուժեղ ենք միասին:

Հարգանքով՝

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնություն
«Խարույկ» արշավական ակումբ ՀԿ
«Պարենք Հայերեն» նախաձեռնություն

]]>
Այցելություն սահմանամերձ Ճամբարակ http://192.168.19.132/?p=736 Sat, 22 Oct 2016 15:02:41 +0000 http://armborder.com/?p=736 Ինչպես գիտեք, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ամեն ամիս սահմանամերձ բնակավայրերից մեկում հանդես է գալիս որևէ միջոցառմամբ: Հոկտեմբերի միջոցառման վայր էր ընտրվել Ճամբարակ քաղաքը: Այս անգամ նախաձեռնությանը օժանդակեցին և ելույթ ունեցան Ayrudzi Riding Club\Այրուձի Հեծյալ Ակումբ ՝ իր ստվերների թատրոնով ու ազգային երգ ու պարով, ինչպես նաև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը , որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին:

 

 

1 3 4 5 6 7
Միջոցառման մասնակիցներին նախ հյուրընկալեց Ճամբարակի զորամասը, իսկ քաղաքապետարանում նախատեսված միջոցառումը չկայացավ քաղաքապետ Յուրիկ Ավալյանի անպատասխանատու աշխատանքի պատճառով: Վերջինս ոչ միայն չէր կազմակերպել նախապատրաստական աշխատանքները, այլև չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին, և քաղաքապետարանի դահլիճի դուռն այդպես էլ փակ մնաց միջոցառման մասնակիցների,ինչպես նաև այն դիտելու եկած հանդիսատեսների առջև:

 

]]>
Հերթական միջոցառումը՝ սահմանամերձ Վազաշենում http://192.168.19.132/?p=706 Thu, 22 Sep 2016 20:22:28 +0000 http://armborder.com/?p=706 Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս ամիս եղանք Իջևանի զորամասում և Վազաշեն գյուղում : Իջևանի զորամասում տեղի ունեցավ Քրիստափոր Իվանյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, այնուհետև Արթուր Պողոսյանը ներկայացրեց գեներալ – լեյտենանտի մասին ուշագրավ մի շարք պատմություններ : Մեզ հետ իր ուրախ տրամադրությունն էր բերել նաև «Լեռնապար» երգի-պարի խումբը՝ Մանուշակ Ստեփանյանի գլխավորությամբ: Խմբի ջանքերով զինվորները սովորեցին հայկական մի քանի պար : Այնուհետև զինվորներին հյուրասիրեցինք հարգելի Լենա Մուրադյանի կողմից պատրաստած քաղցրավենիքը և ուղևորվեցինք դեպի Վազաշեն, ուր երեխաները սպասում էին մեզ: Վազաշենում նույնպես օրը լցվեց հայկական երգ ու պարով և փոքրիկներին
սովորեցրինք մի քանի ազգային պար: Այսքանը չէր մեր ծրագիրը , քանի որ մեզ հետ էր մեր մշտական աջակից , սրտացավ անձանցից մեկը ` Անուշ Գևորգյանը, ով այս անգամ եկել էր մեկ այլ առաքելությամբ. գյուղմթերքից (ճարպեր , բույսեր և այլն) երեխաներին սովորեցրեց պատրաստել բնական, էկոլոգիապես մաքուր օճառ : Ուսուցումը պիտանի էր նաև մեզ համար , քանի որ երբեմն մենք գնահատում ենք մեր շրջապատի քիմիան՝ չկարևորելով առողջ ապրելակերպը : Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մեր զինվորներին :
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՄ

IMG_0854 IMG_0865 IMG_0869 IMG_0870 IMG_0873 IMG_0877 IMG_0879 IMG_0892 IMG_0905 IMG_0906 IMG_0914 IMG_0917 IMG_0924 IMG_0929 IMG_0935 IMG_0939 IMG_0941 IMG_0960 IMG_0964 IMG_0966

]]>
2016 թ. հուլիս-սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=746 Fri, 02 Sep 2016 15:09:31 +0000 http://armborder.com/?p=746 2016թ.-ի հուլիսից սեպտեմբեր ամիսներին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է երկու միջոցառում սահմանամերձ բնակավայրեր մշակութային ծրագրերով և մեկ այց Արցախի սահմանամերձ զորամասեր՝ տանելով «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում հավաքված անրաժեշտ իրերը:

Հուլիսի  30-ին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը այցելեց սահմանամերձ Չինարի գյուղ, կազմակերպվեց սպորտլանդիա գյուղի դպրոցականների համար: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իր հետ դպրոցի համար տարել էր սպորտային գույք 76.000դրամի.

 

Անվանում գին քանակ գումար
Բասկետբոլի շիթ 8000 2 16000
Ֆուտբոլի գնդակ 3500 4 14000
Բասկետբոլի գնդակ 4500 2 9000
Վոլեյբոլի գնդակ 3000 2 6000
Վոլեյբոլի ցանց 4000 1 4000
Օղակ 800 10 8000
Թենիսի ռակետ 3000 1 3000
Նասոս 2250 1 2250
Ասեղ 50 1 50
Բուրգ 500 10 5000
Մեծ գավաթ 3500 1 3500
Փոքր գավաթ 2000 1 2000
Ցատկապարան 800 4 3200
Ընդամենը 76000

 

Ինչպես նաև տպրանսպորտային, սննդի ծախսերը կազմել են 35.000դրամ:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը Չինարի գյուղի մեկ ընտանիքի համար տարել էր գազօջախ և հեծանիվ 52.000դրամի:

Ծախսերը կատարվել է Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով փոխանցված  600դոլարով, որից փոխանակվել է 400դոլարը 189.600դրամի

189.600 – 76.000 – 35.000 – 52.000 = 26.600դրամ և 200դոլար մնացել է:

 

Սեպտեմբեր ամսին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը կազմակերպել է միջոցառում Իձևանի զորամասում և Վազաշեն գյուղում: Միջոցառումը զորամասում եղել է Գեներալ Իվանյանի մասին պատմող ֆիլմի դիտում և ազգագրական երգ ու պար «Լեռնապար» երգի-պարի խմբի կատարումներով: Վազաշենում նույնպես հնչել է ազգագրական երգ ու պարը, ինչպես նաև եղել է ուսուցանում: Երեխաներին սովորեցրել են նաև գյուղմթերքից պատրաստել էկոլոգիապես մաքուր օճառ: Միջոցառումների համար կատարված ծախսերը եղել են միայն տրանսպորտային և սնննդային ծախսերը, որոնք էլ կազմել են 65.000դրամ:

9

Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մեր զինվորներին:

]]>
4-րդ այցելությունը Արցախ՝ հաշվետվություն։ http://192.168.19.132/?p=693 Sun, 17 Jul 2016 11:20:55 +0000 http://armborder.com/?p=693 Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, սույն ամսի 14-17-ը հերթական անգամ եղանք Արցախում: Այս անգամ մեր այցի նպատակն էր ապրիլյան դեպքերի ժամանակ հավաքագրված գումարը կարևոր ապրանքների վերածելը և տանել- հասցնելը համապատասխան կարիք ունեցող զորամասեր:

Մեզ մոտ հավաքագրված գումարով կարողացանք գնել քողարկիչ ցանցեր , հոսպիտալի ապրանքեր, ինչպես նաև հետախույզների համար նախատեսված մարտաբաճկոններ(այս անգամ տարել ենք 22 հատ փորձարկման համար, որպեսսզի թերությունները հետագայում շտկվեն), հերթական անգամ բաժանեցինք ԳՐանդ Տոբակո ընկերության կողմից տարամադրված 100 հատ 20 լիտր տարողությամբ ջրի տարաներ: Մեզ էին միացել նաև Դուբլինի մեր հայրենակիցները, ովքեր Արամ Հախումյանի միջոցով փոխանցեցին իրենց հավաքած գումարը, և այն առավել արդյունավետ օգտագործելու համար(գումարի չափը փոքր չէր) մենք Արամ Հախումյանի հետ գնեցինք հոսանքի բարձրորակ գեներատորներ 12 հատ, ինչպես նաև պատվիրեցինք ևս 35 մարտաբաճկոն(այս պահին կարվում են հետագայում տանելու համար): Եվրոպական հայ համայնքները Ադրինե Ադամյանի և Շուշի Թումանյանի միջոցով այս ամբողջ ընթացքում մեր կողքին են և ցուցաբերում են ամենատարբեր աջակցությունը, ինչպես նաև բժշկական պարագաներ են տրամադրել Շուշան Համբարձումյանը, Դուբլինի հայ համայնքը ի դեմս Յերանուհի Բադալյանի :
Ապրանքները հիմնականում բաժանել ենք և՛ ՀՍ զորամասերում ու պոստերում, և՛ հարավային զորամասերում ու պոստերում: Կարիքները այսօր դեռ շատ են, շարունակում են օրակարգում մնալ ցանցերը, լուսավորող լապտերները, մարտկոցները, կապի հատուկ միջոցները և այլն: Պարզաբանվել են զոամասերի և հոսպիտալի ամենահրատապ պահանջները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուղղություններով հետագա աշխատանքների համար:Կփորձենք հետագայում ներդրումներ կատարող մարդկանց հետ համագործակցել և հոգալ նաև այս կարիքները:
Այս ամենի հետ մեկտեղ այցելել ենք Շուշի և հանդիպել ենք ապրիլյան օրերին զոհված Վազգեն Հարությունյանի ընտանիքի հետ: Իրենց փոխանցել մեր հայրենակից Գայանե Բաբայանի կողմից տրամադրված համակարգիչն ու իր և իր ու ընկերուհիների ՝ Մարիամ Այվազյանի ու Հայկուհի Սեդրակյանի կողմից տրված դրամական միջոցը, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն և փորձի փոխանակում եմ կատարել երեխայի, ծնողի և փոքրիկ Գրիգորի հոգեբանի հետ(հետագա աշխատանքներին կլինեմ հետևողական): Հիշեցնեմ, որ հերթական անգամ Երևան -Արցախ տեղափոխող բեռնատար մեքենան լրիվ անվճար տրամադրել է <<Ագրո ինտեքս >> ՍՊԸ տնօրինությունը:
Սիրելի հայրենակիցներ ավելի ուշ կներկայացնենք ֆինանսական հաշվետվությունը:
Շնորհակալություն բոլոր աջակիցներին, և չմոռանանք ամենակարևորը.
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

13814387_1156657967690788_425183788_n 13814582_1156658237690761_1873017735_n 13815101_1156655127691072_473618677_n 13815261_1156653287691256_1034863416_n 13817336_1156655034357748_568248402_n 13819887_1156653217691263_1427353543_n 13820694_1156655031024415_170352037_n 13823194_1156655167691068_155592260_n 13823262_1156653044357947_1375189488_n 13823644_1156653237691261_1979647068_n

]]>
Աջակցություն ջրհեղեղից տուժած արթիկցիներին (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=645 Wed, 06 Jul 2016 05:59:47 +0000 http://armborder.com/?p=645 Ինչպես արդեն տեղյակ եք, հունիսի 24-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում մի քանի տասնյակ տներ տուժել և տարբեր աստիճանի վնասներ են կրել:

 

Նախաձեռնության անդամներով որոշեցինք հերթական անգամ փաստել, որ «Մենք ուժեղ ենք միասին կարգախոսը» ոչ միայն խոսք է, այլև, առաջին հերթին, գործ: Եվ հուլիսի 2-ին 18 հոգով մեկնեցինք Արթիկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդկանց ֆիզիկական աջակցություն ցուցաբերելու համար:

 

3 5 2

 

4  6

Նույն օրը մի խումբ երիտասարդներ էին եկել նաև Գյումրիից: Այդ օրվա ընթացքում հասցրինք օգտակար լինել 5 տների բնակիչներին: Առաջին 2 տներում օգնեցինք որոշակիորեն մաքրել և կարգի բերել բակերը, հաջորդ երկուսում՝ բաղնիքն ու նկուղը, իսկ 5-րդ տանը, որը պատկանում էր Բիչախչյան ընտանիքին, ահավոր վիճակ էր հենց տան ներսում:

7 9 13

4 սենյակները և խոհանոցը լցված էին 50-70 սմ բարձրությամբ տիղմով, ավազով և մեծ ու փոքր քարերով: Վնասվել էր նաև ողջ տան գույքը: Գյումրուց և Երևանից ժամանած թիմերով համատեղ օգնեցինք այդ մարդկանց մաքրել իրենց տունը քար ու ավազից:

1115
Օրվա ընթացքում նաև տեղի ունեցավ թեժ քննարկում Արթիկի քաղաքապետի և նախաձեռնության անդամների միջև ստեղծված իրավիճակի և գործընթացների մասին: Զրուցեցինք նաև բնակիչների հետ, արձանագրեցինք նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներ և բողոքներ, որոնք ևս կներկայացնենք ձեզ:

8

Այսպիսով, մեր սեփական օրինակով ցույց տվեցինք, որ վաղուց ժամանակն է եկել միասնության կոչը խոսքից տեղափոխել գործնական դաշտ և նման իրավիճակներում գործով օգտակար լինել միմյանց:

Մենք ուժեղ ենք միասին:

]]>
2016 թ. հունվար-հունիս ամիսների ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=673 Mon, 20 Jun 2016 11:56:47 +0000 http://armborder.com/?p=673 Հարգելի´ խմբակիցներ,
2016թ-ի առաջին կիսամյակը ընթացավ բավականին լարված՝ կապված Արցախի սահմանային լարվածության քառօրյա պատերազմական դրության հետ: Այդ իսկ պատճառով «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության բնականոն գործունեության ընթացքը որոշակիորեն փոփոխվեց: Նախաձեռնության ապրիլ-մայիս ամիսների մշակութային ծրագրերը հետաձգվեցին, այս ընթացքում կազմակերպվեց «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնությունը, որի շրջանակներում էլ եղավ երեք այց դեպի Արցախի սահմանագիծ:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2016 թ. մուտք գործեց՝ ֆոնդում ունենալով 378.061 դրամ և 460 եվրո: Վեց ամիսների ընթացքում նախաձեռնության ֆոնդի մուտքերը կազմել են դրամահավաքից՝ 122.000 դրամ և 265.200 դրամը/500եվրոյի փոխարկումից/, որը նախաձեռնությունը նախորդ և այս տարվա ընթացքում ստացել էր Եվրոպայի մեր աջակիցներից /Ադրինե Ադամյան և Շուշի Թումանյան/ և բանկի տոկոսից՝ 5.419 դրամ: Եվրոպայի մեր աջակիցների կողմից նախաձեռնությունը դեռ ունի դրամի չփոխանակած 70 եվրո, քանի որ Ադրինե  Ադամյանի կողմից ապրիլ ամսին խմբի ֆոնդին է ավելացվել ևս 110 եվրո:

2016 թ.-ի առաջին վեց ամիսների ընթացքում նախաձեռնության բուն գործունեության շրջանակներում ծախսվել է  347.000 դրամ տրանսպորտային կարիքների համար, 178.068 դրամ՝ սնունդի համար, 150.400 դրամ՝ ուսումնական նյութերի համար և 1000 դրամ՝ այլ ծախսեր:

1.«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության 2016թ.-ի  առաջին միջոցառումը, ինչպես գիտեք, կազմակերպեցինք փետրվար ամսին, որը կայացավ երեք սահմանամերձ գյուղերում, միջոցառումները կազմակերպվեցին երկու օրվա ընթացքում: Այս միջոցառման ընթացքում ծախսվեցին՝ 125.400 դրամ՝ ուսումնական նյութերի համար, 25.000 դրամ՝ գրքերի համար, 105.000 դրամ՝ տրանսպորտի համար և 44.818 դրամ՝ սննդի և այլ ծախսերի համար:

  1. Նախաձեռնության երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ մարտ ամսին, որի ժամանակ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղից 50 երեխաների հյուրընկալեցինք Երևանում, երեխաները եղան Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, դիտեցին «Անբան Հուռին»: Տոմսերը անվճար տրամադրելու համար շնորհակալ ենք թատրոնի ղեկավարությանը: Այս միջոցառման ընթացքում ծախսվեցին՝ 90.000 դրամ՝ տրանսպորտի համար, 88.860 դրամ՝ սնունդի համար:

3.Նախաձեռնության երրորդ միջոցառումը եղավ Աբովյան և Չարենցավան քաղաքներում Թալիշի և Արցախի մյուս տարհանված գյուղերի փոքրիկների համար, որի կազմակերպման համար մեզ աջակցեց Շուշիի «Երեք խնձոր» շրջիկ թատերախումբը: Թատերախմբի և անհրաժեշտ իրերի տեղափոխման համար խումբը ծախսել է ընդամենը 20.000 դրամ, իսկ մնացած տրանսպորտային ծախսերը կատարվել են Երևանում գործող ՋՋ-տաքսի ծառայության աջակցությամբ:

4.Նախաձեռնության չորրորդ միջոցառումը տեղի է ունեցել հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների  պաշտպանության միջազգային օրը, Արարատի մարզի Երասխ և Շիրակի մարզի Բագրավան գյուղերի թվով 110 երեխաների համար: Երեխաներին հյուրընկալեցինք Երևանում կրկին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, կրկին թատրոնի ղեկավարության նախաձեռնությամբ: Այս միջոցառման ընթացքում 132.000դրամ ծախսվել է տրանսպորտի համար, 45.390 ՝դրամ՝  սնունդի համար:

Նշեմ որ /http://armborder.com/?p=547#more-547/ այս հղումով նշված հաշվետվությունով, Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով փոխանցված  600դոլարը, ուղարկողների նախաձեռնությամբ, փոխանցվում է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության բուն գործունեության նպատակներով օգտագործման համար:    2016թ-ի հուլիսի 1-ի դրությամբ նախաձեռոնության բուն գործունեության ֆոնդում մնացել է 94.212 դրամ/հաշվում/ , 600 դոլար և 70 եվրո:

 

 

«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում հավաքվել է 1.030.096 դրամ հաշվեհամարին փոխանցումով, 2.612.032 դրամ՝  կանխիկ, 2991 ԱՄՆ դոլար, 4489 եվրո:

«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնության շրջանակներում ծախսվել է 4. 205.263 դրամ, որից  848.000 դրամ՝ հաշվից, 769.000 դրամը՝ 1500 եվրոյի փոխարկումից/1500եվրո=799.000դրամ/,  2.588.263 դրամ՝ կանխիկից, 2474 եվրո:

Այս  նախաձեռնության շրջանակներում ծախսերի առաջին մասը տրված է հետևյալ հղումով http://armborder.com/?p=547#more-547:  Տվյալ հաշվետվությունը կազմվել է մայիսի 2- դրությամբ, այժմ կներակայացնեմ մայիսի 2-ից հուլիսի 1-ի դրությամբ կատարված ծախսերը և մնացորդները:

Մնացորդը մայիսի 2-ի դրությամբ. կանխիկ մնացել է 523.853 դրամ, 2991 ԱՄՆ դոլար, 3515 եվրո: Հաշվեհամարին մնացել է 530.000 դրամ:

Մայիսի 2-ից հետո 1500 եվրոն փոխանակվել է 799.000 դրամի, և խումբը կատարել է հետևյալ ծախսերը. 68.000 դրամ-ձեռնոցներ, 199.000 դրամ-կատերտր, 500.000 դրամ-ցանցեր, 64.000 դրամ-պուլսօքսիմետր, 25.000 դրամ- բժշկական սարքեր, 20.000դրամ-մարտաբաճկոնների համար բրեզենտի կտոր, 730.000 դրամ-մարտաբաճկոնների համար, սակայն մարտաբաճկոնների համար նախատեսվում է ֆունդում մնացած գումարի մեծ մասը ևս ծախսել, և այս ամենի տեղափոխման համար ծախսվել է 11.000 դրամ, ընդամենը 1.617.000 դրամի ծախսեր:

Այսպիսով՝ հուլիսի 1-ի դրությամբ այս նախաձեռնության շրջնակներում մնացել են 235.949 դրամ/հաշվում/, 2391 դոլար, 2015եվրո:

8 9 10 2016-01-06_Page_01 2016-01-06_Page_02 2016-01-06_Page_03 2016-01-06_Page_04 2016-01-06_Page_05 2016-01-06_Page_06 2016-01-06_Page_07 2016-01-06_Page_08 2016-1-6 2016-3 2016-4 2016-5 2016-6ա

 

Մենք ուժեղ ենք միասին:

 

]]>
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ համայք http://192.168.19.132/?p=617 Wed, 08 Jun 2016 11:52:03 +0000 http://armborder.com/?p=617 Հարգելի՛ խմբակիցներ,
Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի սահմանամերձ երեք համայնքներից՝ Արարատ մարզից Արմաշ ու Երասխ, Շիրակ մարզից Բագրավան համանյքների 100-ից ավել երեխաներ եկել էին Երևան:

 

 

 

5 9

Փորձեցինք մեր երեխաների համար կազմակերպել ուրախ օր: Օրվա առաջին կեսին երեխաները այցելել են Հաղթանակի զբոսայգի ,այնուհետև` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու «Անբան Հուռի» ներկայացումը:

4 2 36

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ սիրով տրամադրել էր անվճար տոմսեր: Այնուհետև մի փոքր սնվելուց հետո սկսեցինք զբոսնել Երևանի կենտրոնական հրապարակներով և մասնակցեցինք երեխաների համար կազմակերպված միջոցառումներին: Օրվա երկրորդ կեսին այցելեցինք Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ նույնպես երեխաները ուրախ ժամանակ անցկացրին:

10 41 55 77 67 101 Screenshot_2883

g1 g2 g3 g4 g5 g6

նկարները՝ Ստելլա Չոբանյանի:
Ֆինանսական հաշվետվությունը շուտով:
Հարգանքներով՝
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»
քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբ
Մենք ուժեղ ենք միասին

]]>