Սպորտլանդիա սահմանամերձ Դովեղում

s1

Ինչպես անցած ամիսներին, այս ամիս ևս, հավատարիմ մնալով ձևավորված ավանդույթներին`«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը մայիսի 24-ին կազմակերպեց հերթական այցը սահամանամերձ գյուղերից մեկը: Նոր տարվա նախօրեի օրինակով, նախաձեռնությունն այցելեց Դովեղ, որպեսզի հյուրընկալվի, արդեն ծանոթ և հարազատ դարձած, Դովեղի միջնակարգ դպրոցի երեխաներին:
Այս անգամ նախաձեռնությունը ծրագրել էլ սպորտային միջոցառումների շարք: Սակայն այդքանով չէր սահմանափակվելու այս ամենը, և երեխաներին սպասում էր անակնկալ. Միջոցառումներին մասնակցելու ցանկություն էր հայտնել շախմատի ազգային հավաքականի անդամ, շախմատի օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող Տիգրան Լ. Պետրոսյանը:

s5 s7
Առավոտյան ժամը 8:00-ին նախաձեռնության անդամները և աջակիցները, և, իհարկե՝ հատուկ հյուրը՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, ճանապարհ բռնեցին դեպի Դովեղ: Անցնելով Տավուշի մարզի գեղատեսիլ վայրերով՝ Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, կեսօրից անց հասան Դովեղի միջնակարգ դպրոց, ուր իրենց արդեն կազմ-պատրաստ սպասում էին «Դովեղ» և «Բազե» թիմերը:
Նախաձեռնության անդամները հյուրերի հետ միասին այցելեցին դպրոցի շախմատի դասարան: Տիգրան Լ.Պետրոսյանը որպես նվեր դպրոցին բերել էր շախմատներ: Շրջայցն ավարտելուց հետո միանգամից բոլորով բարձրացան մարզադահլիճ, ուր արդեն տեղափոխվել էր նախաձեռնության կողմից բերված սպորտային գույքն, ու ամեն ինչ արդեն պատրաստ էր <<Սպորտլանդիայի>> խաղերը սկսելու համար:
Նախաձեռնության անդամներից Լևոն Զաքարյանի կողմից նախապես մշակված խաղային ծրագրով երեխաները սկսեցին մրցել: Երկու թիմերն էլ ցուցաբերում էին աշխուժություն, նպատակասլացություն և դեպի հաղթանակը՝ անկոտրում ձգտում:

s3 s1

Տիրում էր ուրախ սպորտային մթնոլորտ, բոլորը, անչափ ոգևորված, զորակցում էին և վանկարկում երկրպագվող թիմերի անունները: Հավասար և դժվար պայքարում աննշան առավելությամբ հաղթանակ տոնեց «Բազե» թիմը: Մրցաշարային մասի ավարտին հաջորդեց ազգային խաղերի շարքը՝ «Աքլորակռիվ», «Բերդ» և այլն:
Ի դեպ, խաղերին անմասն չմնացին նաև նախաձեռնության անդամներն ու նրանց աջակիցները, ոմանց նույնիսկ բախտ վիճակվեց «Աքլորակռիվ»-ում մրցել օլիմպիական չեմպիոնի հետ: Այս ամենն էլ ավելի ջերմ և ուրախ մթնոլորտ հաղորդեց ներկաներին:
Խաղերի ավարտին հաջորդեց գավաթների և պատվոգրերի հանձնումը, որն իրականացրեց անձամբ Տիգրան Լ.Պետրոսյանը: Սակայն այդ ամենը թերի կլիներ, եթե չլիներ դովեղցիների անակնկալը. յուրաքանչյուր թիմից մեկական ներկայացուցիչ, գավաթները ստանալոց առաջ, ուրախացրեց ներկա գտնվողներին՝ ազգային երգերի՝ իր հրաշալի կատարումով:

 s
Հաջորդը շախմատն էր… Բոլորով տեղափոխվեցինք շախմատի դասարան, ուր ամեն ինչ արդեն պատրաստ էր շախմատի միաժամանակյա մրցաշարի մեկնարկի համար: Տիգրան Լ. Պետրոսյանի՝ խաղի կանոնները հակիրճ ներկայացնելուց հետո մեկնարկեց մրցաշարը:
Երեխաները ցուցաբերում էին աչալրջություն և զգոնություն, և ոմանք նույնիսկ լուրջ հայտ էին ներկայացնում հաղթանակի: Ճիշտ է, արդյունքում հաղթանակ երեխաներից ոչ մեկին չհաջողվեց գրանցել, բայց և արձանագրվեց այն, որ չկային պարտվողներ, այլ կար միասնական ոգի և միասնության հաղթանակ: Մրցաշարի ավարտին Տիգրան Լ. Պետրոսյանն առանձնացրեց երեխաներից երեքին, ովքեր, ըստ իր գնահատականի, ցուցաբերեցին շախմատային առավելագույն հմտություններ և գրանցեցին լավագույն արդյունքները: Այդ երեք հերոսներն էին Մհեր Սարուխանյանը, Վահրամ Վարդանյանը և Արեն Հակոբյանը, ում էլ պատվոգրերը հանձնեց Տիգրան Լ. Պետրոսյանը:
Վերջում` հրաժեշտ և օրվա անմահացում այն նույն տեղում, ուր մեզ դիմավորում էին՝ հետագայում կրկին նույն վայրում հանդիպելու պայմանով…