Չինարի – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 2015թ. դեկտեմբեր ամսվա ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=168 http://192.168.19.132/?p=168#respond Mon, 28 Dec 2015 12:13:55 +0000 http://armborder.com/?p=168 Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. դեկտեմբերին Տավուշի մարզի Այգեձոր և Չինարի գյուղերի երեխաների համար կազմակերպել էր ամանորյա միջոցառում, որը տեղի ունեցավ Այգեձորի մշակույթի տանը: Մեզ միացավ Երևանի Հ.Թումանյանի պետական տիկնիկային թատրոնը՝ հոգալով իր անձնակազմի տրանսպորտային ծախսերը, և հանդես եկավ «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ և ամանորյա ուրախ ծրագրով: Ամանորյա միջոցառումը առանց նվերների չէր շնորհիվ «Civil Voice» կազմակերպության, որը տրամադրեց 654000 դրամի տրամաբանական խաղեր և 600 շիշ բնական հյութեր, Երևանի հ.20 հիմնական դպրոցի աշակերտները և կոլեկտիվը՝ ավելի քան 10 տուփ քաղցրեղեն, խաղեր և գրենական պիտույքներ, ինչպես նաև Երևանի հ.50 հիմնական դպրոցի 6-րդ դասարանը և Աբովյանի 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցները իրենց փոքրիկ ներդրումներով ևս մասնակցել էին: Մեր բոլոր աջակիցների շնորհիվ մենք փաթեթավորեցինք ավելի քան 500 նվեր, որը Ձմեռ պապը բաժանեց ինչպես Այգեձորի և Չինարիի երեխաներին , այնպես էլ մոտ 40 նվեր ուղարկեցինք Այգեպարի փոքրիկներին:

Այդ օրերին «Մուսալեռ» տպագրատունը նախաձեռնությանը հատկացրեց 168 շիշ գինի, օղի և կոնյակ, նաև 90 տուփ փաթեթավորված կոնֆետներ, որոնք ուղարկեցինք Շիրակի մարզի Արեգնադեմ և Ողջի գյուղերի անապահով ընտանիքներին, իսկ կոնֆետների մի մասը՝ Այգեպար գյուղ:

Նշենք նաև, որ Գերմանիայում մեր աջակից Ադրինե Ադամյանի շնորհիվ բացվել է հաշվեհամար, և կատարվում են փոխանցումներ, իսկ մինչ այդ Վարդանուշ Սարգսյանի կողմից հավաքագրված 240 եվրոն առձեռն փոխանցվել է մեզ, ու դա կմուտքագրվի խմբի հաշվին:

Այսպիսով նախաձեռնության կողմից հավաքագրված դրամական միջոցների շարժն էլ ներկայացնում եմ ստորև բերված դեկտեմբերի հաշվետվությունով և հիմնավորող փաստաթղթերով:

Մենք ուժեղ ենք միասին

d d1 d2 d4 d5 d6

]]>
http://192.168.19.132/?feed=rss2&p=168 0
Ամանորյա միջոցառում ու նվերներ Այգեձորի և Չինարիի երեխաների համար. http://192.168.19.132/?p=248 Sun, 20 Dec 2015 07:38:52 +0000 http://armborder.com/?p=248 «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Այգեձոր համայնքի Մշակույթի տանը տեղի և Չինարիի երեխաների համար կազմակերպել էր ամանորյա միջոցառում, որի շրջանակներում Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները հանդես եկան «Անխելք մարդը» տիկնիկային ներկայացմամբ, որին ներկա էին նաև նշված համայնքների երեխաների ծնողները:
Ներկայցումից հետո դահլիճ մտան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, որոնք ամանորյա նվերներ հանձնեցին դահլիճում ներկա բոլոր երեխաներին: Այդ օրը տարբեր պատճառներով բացակայող երեխաների նվերներն ուղարկվեցին իրենց հասցեատերերին: Պետք է նշել, որ անձնվեցին նախատեսվածից ավելի նվերներ:

nor1 nor2
Մինչ հանդիսությունների դահլիճում տիրում էին երեխաների խինդն ու ծիծաղը, Մշակույթի տան մարզական սենյակում՝ շախմատային սեղանների առջև, միմյանց հետ մրցում էին Այգեձոր համայնքի տղամարդիկ: Արդյունքում շախմատային թեժ մրցապայքարի բոլոր մասնակիցները «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության կողմից ստացան արժեքավոր նվերներ:

nor5 nor6
Ընդհանուր առմամբ հավաքագրվել էր շուրջ 500 նվեր:
Նվերների բազմազանության և առատության շնորհիվ «Մուսալեռ» տպագրատան կողմից նախաձեռնությանը հատկացված նվերների մի մասը հնարավոր եղավ փոխանցել Տավուշի մարզի Այգեպար համայնքի երեխաներին, մնացածն ուղարկվեց Շիրակի մարզի սահմանամերձ Արեգնադեմ և Ողջի գյուղերի կարիքավոր ընտանիքներին:

nor3 nor4
Այցելության ընթացքում տեղի ունեցավ հանդիպում Տավուշի (ՏաՀույս) թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ, ով երախտիքի խոսքեր հայտնեց, որից հետո օրհնեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին:
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում առաջին հերթին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ղեկավարությանը, ովքեր սեփական միջոցներով հոգացին իրենց ճանապարհածախսը, ամանորյա նվերներ տրամադրած «Civile Voice» կազմակերպությանը, «Մուսալեռ» տպագրատան ղեկավարությանը, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի ղեկավարությանը, Երևանի թիվ 50 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտներին, Աբովյան քաղաքի 2-րդ և 5-րդ հիմնական դպրոցներին, որոնց տրամադրած փափուկ խաղալիքները փոխանցվել են «Պարգևենք ժպիտ» երիտասարդական ՀԿ-ին, ինչպես նաև բոլոր մյուս արժանապատիվ քաղաքացիներին, կազմակերպություններին, ովքեր հերթական անգամ ապացուցեցին՝ Մենք ուժեղ ենք ՄԻԱՍԻՆ:

]]>
Ինտերակտիվ բեմադրություններ Չինարիում http://192.168.19.132/?p=176 Thu, 30 Apr 2015 13:04:07 +0000 http://armborder.com/?p=176 Հարգելի´ աջակիցներ,
Ապրիլ ամսին նախաձեռնության կողմից կազմակերպվել էր մշակութային միջոցառում Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում: Միջոցառումը կազմակերպելու համար նախաձեռնությանը միացել էին Հայ Միասնության Խաչ ՀԿ-ի «Մաչանենց թատրոն»-ը: Չինարիի դպրոցում մեզ սպասում էին գյուղի բոլոր դպրոցականները և մանկապարտեզի սաները: «Մաչանենց թատրոնը» ներկայացավ «Բարեկանդանը» և «Կիկոսի մահը» բեմադրություններով, որից հետո էլ կազմակերպեցին ինտերակտիվ բերամդրություն` «Կիկոսի մահը», որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին գյուղի փոքրիկները: Չինարի գյուղում բալիկները
ավելի քան պատրաստված էին ու ոգեշնչված ազգային հերոսներով:

chin2c
Մենք իրական ապահովության զգացումով ու լի տպավորություններով վերադարձանք Երևան, ԻՐՈՔ ՈՐ ՈՒՆԵՆՔ ԻՐԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐ ՉԻՆԱՐԻԻ ԴՊՐՈՑՈՒՄ և ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ:

chin3 chin4
Նախաձեռնության կողմից նախկինում կազմակերպված գրքահավաքի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի կողմից տրամադրած մի քանի հարյուր գիրք հանձնվեց Չինարիի դպրոցին, որի համ
ար շնորհակալ ենք մեր դպրոցի տնօրինությանը:
Ապրիլ ամսվա դրամահավաքի արդյունքներով կազմակերպվեց ևս մեկ միջոցառում սահմանամերձ գյուղերից մեկում ևս:
Մենք ուժեղ ենք միասին:

]]>