2015թ. հոկտեմբեր ամսվա ֆինանսական հաշվետվություն

Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. հոկտեմբերին այցելել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղ: Նախաձեռնությունը Ոսկեվանի և Բաղանիսի դպրոցականների համար կազմակերպել էր սպորտային միջոցառում, որը իրականացվեց նախաձեռնության կողմից տարված սպորտային գույքով: Միջոցառումից հետո այդ գույքը բաշխվել է երկու գյուղերի միջև ըստ կարիքների: Ոսկեվանում պետք է անցկացվեր նաև պապիկների շաշկու առաջնություն, որի համար պատրաստվել էին նաև երեք տեղի մրցանակներ, սակայն այն չկայացավ, իսկ մրցանակները մնացին գարնանը սահմանամերձ որևէ գյուղում անցկացվելիք մեկ այլ մրցաշարի մասնակից մեծահասակների համար: