ջրհեղեղ – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Աջակցություն ջրհեղեղից տուժած արթիկցիներին (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=645 Wed, 06 Jul 2016 05:59:47 +0000 http://armborder.com/?p=645 Ինչպես արդեն տեղյակ եք, հունիսի 24-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում մի քանի տասնյակ տներ տուժել և տարբեր աստիճանի վնասներ են կրել:

 

Նախաձեռնության անդամներով որոշեցինք հերթական անգամ փաստել, որ «Մենք ուժեղ ենք միասին կարգախոսը» ոչ միայն խոսք է, այլև, առաջին հերթին, գործ: Եվ հուլիսի 2-ին 18 հոգով մեկնեցինք Արթիկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդկանց ֆիզիկական աջակցություն ցուցաբերելու համար:

 

3 5 2

 

4  6

Նույն օրը մի խումբ երիտասարդներ էին եկել նաև Գյումրիից: Այդ օրվա ընթացքում հասցրինք օգտակար լինել 5 տների բնակիչներին: Առաջին 2 տներում օգնեցինք որոշակիորեն մաքրել և կարգի բերել բակերը, հաջորդ երկուսում՝ բաղնիքն ու նկուղը, իսկ 5-րդ տանը, որը պատկանում էր Բիչախչյան ընտանիքին, ահավոր վիճակ էր հենց տան ներսում:

7 9 13

4 սենյակները և խոհանոցը լցված էին 50-70 սմ բարձրությամբ տիղմով, ավազով և մեծ ու փոքր քարերով: Վնասվել էր նաև ողջ տան գույքը: Գյումրուց և Երևանից ժամանած թիմերով համատեղ օգնեցինք այդ մարդկանց մաքրել իրենց տունը քար ու ավազից:

1115
Օրվա ընթացքում նաև տեղի ունեցավ թեժ քննարկում Արթիկի քաղաքապետի և նախաձեռնության անդամների միջև ստեղծված իրավիճակի և գործընթացների մասին: Զրուցեցինք նաև բնակիչների հետ, արձանագրեցինք նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներ և բողոքներ, որոնք ևս կներկայացնենք ձեզ:

8

Այսպիսով, մեր սեփական օրինակով ցույց տվեցինք, որ վաղուց ժամանակն է եկել միասնության կոչը խոսքից տեղափոխել գործնական դաշտ և նման իրավիճակներում գործով օգտակար լինել միմյանց:

Մենք ուժեղ ենք միասին:

]]>