Ճագարաբուծության հիմնում և զարգացում թիրախային համայնքներում

45103422_2425170894190217_7845050833237442560_n

Ծրագրին աջակցում է մասնագետ-ֆերմեր Դավիթ Դավթյանը, որը 2010 թվից զբաղվում է ճագարաբուծությամբ:

 

Ճագարաբուծությունը գյուղատնտեսության բարձր արդյունավետությամբ և եկամտաբեր ճյուղերից մեկն է: Ճագարաբուծության արտադրական տեսականին ոչ միայն բարձրարժեք, դիետիկ մսամթերքն է, այլև կարելի է ստանալ բարձրորակ մորթի, բարձրարժեք օրգանական պարարտանյութ /ճագարի գոմաղբ/, ենթամթերք, ինչպես նաև թափոններից ստացվող կեր այլ կենդանիներ բուծելու համար /թռչնաբուծություն, գազանաբուծություն/: Այլ տեսակի գյուղատնտեսական կենդանիների հետ համեմատած՝ ճագարները ամենավաղահասն են: Ճագարները սեռահասուն են դառնում 4-5 ամսականից: Ճիշտ խնամքի իրականացման դեպքում տարեկան կարելի է ստանալ մինչև 6 ծին, յուրաքանչյուր ծնից՝ 6-12 ձագ: Մեկ ճագարը 3-4 ամսականում ապահովում է 1.6-2 կգ միս: Արդյունքում մեկ ճագարամայրի տված սերունդներից տարեկան կարելի է մթերել մինչև 50 կգ միս: Շնորհիվ ճագարների ամենավաղահասության՝ կատարված ներդրումները կարճ ժամանակահատվածում սկսում են փոհատուցվել:

 

Ճագարաբուծության ռիսկայնությունը.

Որքան արդյունավետ է ճագարաբուծությունը, նույնքան էլ ռիսկային է: Կախված ֆիզիոլոգիական և անատոմիական առանձնահատկություններից՝ ճագարները շատ զգայուն են: Անբավարար սանիտարահիգիենիկ պայմանների և ոչ ճիշտ մասնագիտական աշխատանքների հետևանքով կարող են ձեռք բերել տարատեսակ հիվանդություններ: Կենդանիների մոտ, որպես կանոն, հիվանդությունները դրսևորվում են 3 փուլով՝ գաղտնի շրջան, ախտանշանների ի հայտ գալու շրջան և հիվանդության ելք: Ճագարների դեպքում շատ ժամանակ գաղտնի շրջանին միանգամից հաջորդում է հիվանդության ելքը, և պայմանական առողջ կենդանիների մոտ տեղի է ունենում մասսայական անկում: Այս ամենից խուսափելու համար պարտադիր է կատարել բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները ինֆեկցիոն և ինվազիոն /պարազիտային/ հիվանդությունների նկատմամբ: Ճիշտ մասնագիտական գիտելիքների կիրառման արդյունքում ռիսկերը մինիմալացվում են: Արդյունքում խուսափում ենք մասսայական անկումներից:

 

2010թ-ից սկսած գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները և ֆերմերները, հասկանալով ճագարաբուծության արդյունավետությունը, Հայաստանում նոր թափ հաղորդեցին այդ ճյուղին: Պետական և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հիմնադրվեցին միջին արտադրողականության մի քանի ճագարաբուծարաններ, և ներկրվեցին նոր ցեղատեսակներ: Ոչ մասնագիտական մոտեցման և սխալ տրամախաչումների հետևանքով ֆերմաները ունեցան ոչ միայն ցածր մթերատվություն, այլև արձանագրվեց անկման շատ բարձր տոկոս: Արդյունքում 2-3 տարի անց ճագարաբուծարանները փակվեցին:

 

Ճագարաբույծ Դավիթ Դավթյանի ֆերման, որը գործում է արդեն 2 տարի, իդեալական օրինակ է, թե ինչպես գրագետ ճագարաբուծության և աշխատասիրության շնորհիվ կարելի է ապահովել արդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաների ստացած նույն արդյունքները և մինիմալացնել անկումը: Եվ, ինչպես նշել ենք վերևում, ֆերմերը պատրաստակամ է ոչ միայն նյութական աջակցություն ցուցաբերել, այլև մասնագիտական:

 

Ծրագրի նկարագրությունը
Ծրագիրը առանձնահատուկ է նրանով, որ մասնագետ-ֆերմերը նախ և առաջ իրականացնում է մասնագիտական վերապատրաստում: Ծրագրի մասնակիցները ժամանակ առ ժամանակ կկատարեն այց մայր ճագարաբուծարան, որտեղ նրանց հետ կանցկացվեն մասնագիտական սեմինարներ: Ինչպես նաև մինչ ծրագրի սկսելը մասնագետ-ֆերմերը կատարելու է այցեր ընտրված մասնակիցների կողմից առաջարկվող անասնաշենքերում պայմանների ստուգման և համապատասխանացման աշխատանքներ իրականացնելու համար: Ծրագրի ընթացքում կկատարվեն նաև ստուգողական այցեր:

 

Փուլ 1 – հիմնադրում
1. Թիրախային համայնքներից ընտրել ենք 4 պատասխանատու ընտանիք, ովքեր ցանկանում են զբաղվել ճագարաբուծությամբ: Այդ համայնքներն են Տավուշի մարզի Մովսես և Շիրակի մարզի Անիպեմզա գյուղերը:
2. Մասնակիցների հետ կնքվում են երկկողմանի պարտավորությունները սահմանող պայմանագրեր:
3. Դավիթի կողմից այդ ընտանիքներին անվճար տրամադրվում են մինչև 2.5 ամսական 6 ական՝ 2 արու և 4 էգ, տոհմային ճագարներ: Միևնույն տեսակի այլ ցեղատեսակի 2-րդ արուն նախատեսված է բարձր մթերատվություն ապահովող սերունդ ստանալու համար, որը կտրամադրվի 2-րդ փուլում: Քանի որ անհրաժեշտ է, որպեսզի ճագարները մայրանալուց առաջ ադապտացվեն նոր միջավայրին և պայմաններին, այդ իսկ պատճառով տրամադրվում են 2.5 ամսական ճագարներ, որոնք սեռահասուն կդառնան 5 ամսականում: Ինչպես նաև տրամադրվող ճագարները մինչ 2.5 ամսականը մնալու են մոր խնամքի ներքո և սնվելու են մայրական կաթով, ինչի արդյունքում կունենան բարձր իմունային համակարգ և մայրական բնազդների լիարժեք ձևավորում:
4. Ֆերմերի կողմից անվճար տրամադրվում է մասնագիտական խորհրդատվություն ողջ ծրագրի ընթացքում:
5. Ճագարների համար նախատեսվող բները կրկին տրամադրվում են Դավիթի կողմից ինքնարժեքով, 4 տեղանոց՝ մայրերի համար և 1 արուի համար նախատեսված բները պատրաստելու ինքնարժեքը 60.000 դրամ է: Այսինքն 4*60.000=240.000 դրամ, որը իր մեջ ներառում է ամբողջական կոմպլեկտը /կերաման, ջրաման, ծնարան և այլ աքսեսուարներ/:
6. 2.5 ամսական ճագարների սեռահասուն դառնալու և առաջին սերունդը տալու համար անհրաժեշտ է մոտ 3 ամիս: Այդ 3 ամսվա համար տրամադրվում է գրանուլացված կեր՝ ամեն ընտանիքին 2 պարկ-50կգ: 4*50=200կգ: 1կգ արժե 180դրամ: 200*180=36.000դրամ:
7. Մասնակիցներին գործին նախնական ծանոթացնելու և սկզբնական մասնագիտական սեմինար անցկացնելու նպատակով Երևան բերելու-տանելու համար նախատեսված ծախսեր՝ մոտավոր 70.000 դրամ:
8. Ճագարների և բների տեղափոխման ծախսեր՝ մոտավոր 70.000 դրամ:

 

Փուլ 2 – անցում արտադրական ռեժիմի:
Ճագարները մոտ 5 ամսականից սկսում են բազմանալ, ստանում ենք առաջին ծինը, որից հետո 90-120 օր անց սկսվում է արտադրական ցիկլը:
1. Արտադրական ռեժիմին անցնելուց հետո ֆերմերի կողմից տրամադրվում է 1-ին փուլում նշված այլ ցեղատեսակի 2-րդ արուն՝ արտադրական բարձր մթերատվություն ստանալու համար:
2. Ինքնարժեքով տրամադրվում են բներ բտման համար: 1 նոր արուի բույն 10.000 դրամ և 6- ական բտման բույն՝ յուրաքանչյուրը 8000- ական դրամ: Ընդհանուր՝ մոտ 60.000 դրամ: 4 ընտանիքի համար՝ 4*60.000=240.000դրամ:
3. Յուրաքանչյուրին 100կգ գրանուլացված կեր: 4*100*180=72.000 դրամ: Ինչպես նաև մասնագետի կողմից կտրվի խորհրդատվություն գրանուլացված կերի հետ զուգահեռ այլ կերեր օգտագործման համար:
4. Ճագարների, բների և կերի տեղափոխման համար նախաւեսվող գումար՝ 70.000 դրամ:

 

Ընդհանուր ծախսը՝ 1 Փուլ – մոտավոր 420.000 2 Փուլ – մոտավոր 380.000 Ընդամենը՝ 800.000 դրամ:

 

Այդյունքում մոտ 1.5 տարվա ընթացքում ունենում ենք 4 ճագարաբուծական ֆերմա մոտ 100-150-ական ճագարներով, որոնք կարող են իրականացնել կենդանի ճագարների վաճառք, մսի վաճառք և գոմաղբի վաճառք, կամ գոմաղբի օգտագործում՝ սեփական այգին պարարտացնելու նպատակով: Դավիթը աջակցելու է նաև մսի մթերման հարցում: Ծրագրի մասնակիցների հետ կնքվելու են պայմանագրեր, որոնցում նշվելու են հետևյալ պայմաններն ու պարտավորությունները:

 

1. Դավիթը իրականացնելու է ընթացիկ վերահսկում, և եթե որևէ մասնակից չի կարողանա ապահովել ճագարների համապատասխան պահման պայմանները, ապա մենք իրավասություն ենք ունենալու վերցնել տրամադված ճագարները, բները և կերը և փոխանցենք մեկ այլ մասնակցի:
2. 1.5 տարի անց, երբ ֆերման կհատի 100 և ավելի ճագարների քանակը, մասնակիցները պարտավորվում են նույն ծրագիրն իրականացնել 2 այլ ճագարաբուծությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների հետ և նրանց հետ կիսվել մասնագիտական գիտելիքներով և հմտույթուններով /առանց բների և կերի տրամադրման/:
3. Վերոնշյալ երկու պայմանների կատարումից հետո տվյալ մասնակիցը դառնում է ինքնուրույն ֆերմեր և շարունակում է գործել արդեն անկախ կարգավիճակով: Ցանկության դեպքում կարող է ընդգրկվել ճագարաբույծների կազմավորվող ակումբի մեջ:

 

Արդյունքում, ծրագրի ավարտից հետո Տավուշի և Շիրակի մարզերում կունենք 4 ճագարաբույծներ, որոնք իրենց մասնագիտական ունակություններով կխթանեն ոլորտի զարգացումը: Ինչպես նաև 1.5 տարվա ընթացքում կարտադրվեն 400-600 տոհմային ճագարներ, որոնք նոր թափ կհաղորդեն ճագարաբուծությանը Հայաստանում:

 

Տեսանյութ ծրագրի մասին:
https://www.facebook.com/tigran.martirosyan.3/videos/2433392086701431/

 

Ծրագրին աջակցելու համար կարող եք միանալ մեր ֆեյսբուքյան իրադարձությանը հետևյալ հղումով՝
https://www.facebook.com/events/331882564305761/?active_tab=discussion

 

Ծրագրին աջակցելու համար հետևեք հետևյալ հղմանը՝
https://armborder.com/?page_id=274

 

Կամ՝
Shogher Babayan – Շողակաթ Բաբայան
Ակբա բանկ
քարտի համար 4355053921774800
քարտային հ/հ 220095491191000

 

IDram համակարգով փոխանցումներ կատարելու համար՝
IDram ID 395768894
IDram հեռախոսահամար 093229170

 

Ովքեր ցանկանում են առձեռն գումար փոխանցել կարող են կապ հաստատել մեր նախաձեռնության համակարգող անդամների հետ, զանգահարել՝
055 170579 – Տիգրան Արեգունի – Մալաթիաի և Զեյթունի տարածք
055-44-29-11 / 099-66-29-11 / 094-66-29-11 – Shogher Babayan – 3-րդ մասի տարածք
093 35 16 10, 055 03 09 86 – Ռիմա Սարգսյան – Կոմիտաս/Հր. Քոչարի տարածք

 

Մենք ուժեղ ենք միասին: