Միջոցառումներ – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Այցելություն սահմանամերձ Ճամբարակ http://192.168.19.132/?p=736 Sat, 22 Oct 2016 15:02:41 +0000 http://armborder.com/?p=736 Ինչպես գիտեք, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ամեն ամիս սահմանամերձ բնակավայրերից մեկում հանդես է գալիս որևէ միջոցառմամբ: Հոկտեմբերի միջոցառման վայր էր ընտրվել Ճամբարակ քաղաքը: Այս անգամ նախաձեռնությանը օժանդակեցին և ելույթ ունեցան Ayrudzi Riding Club\Այրուձի Հեծյալ Ակումբ ՝ իր ստվերների թատրոնով ու ազգային երգ ու պարով, ինչպես նաև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը , որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին:

 

 

1 3 4 5 6 7
Միջոցառման մասնակիցներին նախ հյուրընկալեց Ճամբարակի զորամասը, իսկ քաղաքապետարանում նախատեսված միջոցառումը չկայացավ քաղաքապետ Յուրիկ Ավալյանի անպատասխանատու աշխատանքի պատճառով: Վերջինս ոչ միայն չէր կազմակերպել նախապատրաստական աշխատանքները, այլև չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին, և քաղաքապետարանի դահլիճի դուռն այդպես էլ փակ մնաց միջոցառման մասնակիցների,ինչպես նաև այն դիտելու եկած հանդիսատեսների առջև:

 

]]>
Հերթական միջոցառումը՝ սահմանամերձ Վազաշենում http://192.168.19.132/?p=706 Thu, 22 Sep 2016 20:22:28 +0000 http://armborder.com/?p=706 Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս ամիս եղանք Իջևանի զորամասում և Վազաշեն գյուղում : Իջևանի զորամասում տեղի ունեցավ Քրիստափոր Իվանյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, այնուհետև Արթուր Պողոսյանը ներկայացրեց գեներալ – լեյտենանտի մասին ուշագրավ մի շարք պատմություններ : Մեզ հետ իր ուրախ տրամադրությունն էր բերել նաև «Լեռնապար» երգի-պարի խումբը՝ Մանուշակ Ստեփանյանի գլխավորությամբ: Խմբի ջանքերով զինվորները սովորեցին հայկական մի քանի պար : Այնուհետև զինվորներին հյուրասիրեցինք հարգելի Լենա Մուրադյանի կողմից պատրաստած քաղցրավենիքը և ուղևորվեցինք դեպի Վազաշեն, ուր երեխաները սպասում էին մեզ: Վազաշենում նույնպես օրը լցվեց հայկական երգ ու պարով և փոքրիկներին
սովորեցրինք մի քանի ազգային պար: Այսքանը չէր մեր ծրագիրը , քանի որ մեզ հետ էր մեր մշտական աջակից , սրտացավ անձանցից մեկը ` Անուշ Գևորգյանը, ով այս անգամ եկել էր մեկ այլ առաքելությամբ. գյուղմթերքից (ճարպեր , բույսեր և այլն) երեխաներին սովորեցրեց պատրաստել բնական, էկոլոգիապես մաքուր օճառ : Ուսուցումը պիտանի էր նաև մեզ համար , քանի որ երբեմն մենք գնահատում ենք մեր շրջապատի քիմիան՝ չկարևորելով առողջ ապրելակերպը : Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մեր զինվորներին :
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՄ

IMG_0854 IMG_0865 IMG_0869 IMG_0870 IMG_0873 IMG_0877 IMG_0879 IMG_0892 IMG_0905 IMG_0906 IMG_0914 IMG_0917 IMG_0924 IMG_0929 IMG_0935 IMG_0939 IMG_0941 IMG_0960 IMG_0964 IMG_0966

]]>
4-րդ այցելությունը Արցախ՝ հաշվետվություն։ http://192.168.19.132/?p=693 Sun, 17 Jul 2016 11:20:55 +0000 http://armborder.com/?p=693 Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, սույն ամսի 14-17-ը հերթական անգամ եղանք Արցախում: Այս անգամ մեր այցի նպատակն էր ապրիլյան դեպքերի ժամանակ հավաքագրված գումարը կարևոր ապրանքների վերածելը և տանել- հասցնելը համապատասխան կարիք ունեցող զորամասեր:

Մեզ մոտ հավաքագրված գումարով կարողացանք գնել քողարկիչ ցանցեր , հոսպիտալի ապրանքեր, ինչպես նաև հետախույզների համար նախատեսված մարտաբաճկոններ(այս անգամ տարել ենք 22 հատ փորձարկման համար, որպեսսզի թերությունները հետագայում շտկվեն), հերթական անգամ բաժանեցինք ԳՐանդ Տոբակո ընկերության կողմից տարամադրված 100 հատ 20 լիտր տարողությամբ ջրի տարաներ: Մեզ էին միացել նաև Դուբլինի մեր հայրենակիցները, ովքեր Արամ Հախումյանի միջոցով փոխանցեցին իրենց հավաքած գումարը, և այն առավել արդյունավետ օգտագործելու համար(գումարի չափը փոքր չէր) մենք Արամ Հախումյանի հետ գնեցինք հոսանքի բարձրորակ գեներատորներ 12 հատ, ինչպես նաև պատվիրեցինք ևս 35 մարտաբաճկոն(այս պահին կարվում են հետագայում տանելու համար): Եվրոպական հայ համայնքները Ադրինե Ադամյանի և Շուշի Թումանյանի միջոցով այս ամբողջ ընթացքում մեր կողքին են և ցուցաբերում են ամենատարբեր աջակցությունը, ինչպես նաև բժշկական պարագաներ են տրամադրել Շուշան Համբարձումյանը, Դուբլինի հայ համայնքը ի դեմս Յերանուհի Բադալյանի :
Ապրանքները հիմնականում բաժանել ենք և՛ ՀՍ զորամասերում ու պոստերում, և՛ հարավային զորամասերում ու պոստերում: Կարիքները այսօր դեռ շատ են, շարունակում են օրակարգում մնալ ցանցերը, լուսավորող լապտերները, մարտկոցները, կապի հատուկ միջոցները և այլն: Պարզաբանվել են զոամասերի և հոսպիտալի ամենահրատապ պահանջները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուղղություններով հետագա աշխատանքների համար:Կփորձենք հետագայում ներդրումներ կատարող մարդկանց հետ համագործակցել և հոգալ նաև այս կարիքները:
Այս ամենի հետ մեկտեղ այցելել ենք Շուշի և հանդիպել ենք ապրիլյան օրերին զոհված Վազգեն Հարությունյանի ընտանիքի հետ: Իրենց փոխանցել մեր հայրենակից Գայանե Բաբայանի կողմից տրամադրված համակարգիչն ու իր և իր ու ընկերուհիների ՝ Մարիամ Այվազյանի ու Հայկուհի Սեդրակյանի կողմից տրված դրամական միջոցը, ինչպես նաև մասնագիտական խորհրդատվություն և փորձի փոխանակում եմ կատարել երեխայի, ծնողի և փոքրիկ Գրիգորի հոգեբանի հետ(հետագա աշխատանքներին կլինեմ հետևողական): Հիշեցնեմ, որ հերթական անգամ Երևան -Արցախ տեղափոխող բեռնատար մեքենան լրիվ անվճար տրամադրել է <<Ագրո ինտեքս >> ՍՊԸ տնօրինությունը:
Սիրելի հայրենակիցներ ավելի ուշ կներկայացնենք ֆինանսական հաշվետվությունը:
Շնորհակալություն բոլոր աջակիցներին, և չմոռանանք ամենակարևորը.
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

13814387_1156657967690788_425183788_n 13814582_1156658237690761_1873017735_n 13815101_1156655127691072_473618677_n 13815261_1156653287691256_1034863416_n 13817336_1156655034357748_568248402_n 13819887_1156653217691263_1427353543_n 13820694_1156655031024415_170352037_n 13823194_1156655167691068_155592260_n 13823262_1156653044357947_1375189488_n 13823644_1156653237691261_1979647068_n

]]>
Աջակցություն ջրհեղեղից տուժած արթիկցիներին (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=645 Wed, 06 Jul 2016 05:59:47 +0000 http://armborder.com/?p=645 Ինչպես արդեն տեղյակ եք, հունիսի 24-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի արդյունքում մի քանի տասնյակ տներ տուժել և տարբեր աստիճանի վնասներ են կրել:

 

Նախաձեռնության անդամներով որոշեցինք հերթական անգամ փաստել, որ «Մենք ուժեղ ենք միասին կարգախոսը» ոչ միայն խոսք է, այլև, առաջին հերթին, գործ: Եվ հուլիսի 2-ին 18 հոգով մեկնեցինք Արթիկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մարդկանց ֆիզիկական աջակցություն ցուցաբերելու համար:

 

3 5 2

 

4  6

Նույն օրը մի խումբ երիտասարդներ էին եկել նաև Գյումրիից: Այդ օրվա ընթացքում հասցրինք օգտակար լինել 5 տների բնակիչներին: Առաջին 2 տներում օգնեցինք որոշակիորեն մաքրել և կարգի բերել բակերը, հաջորդ երկուսում՝ բաղնիքն ու նկուղը, իսկ 5-րդ տանը, որը պատկանում էր Բիչախչյան ընտանիքին, ահավոր վիճակ էր հենց տան ներսում:

7 9 13

4 սենյակները և խոհանոցը լցված էին 50-70 սմ բարձրությամբ տիղմով, ավազով և մեծ ու փոքր քարերով: Վնասվել էր նաև ողջ տան գույքը: Գյումրուց և Երևանից ժամանած թիմերով համատեղ օգնեցինք այդ մարդկանց մաքրել իրենց տունը քար ու ավազից:

1115
Օրվա ընթացքում նաև տեղի ունեցավ թեժ քննարկում Արթիկի քաղաքապետի և նախաձեռնության անդամների միջև ստեղծված իրավիճակի և գործընթացների մասին: Զրուցեցինք նաև բնակիչների հետ, արձանագրեցինք նրանց կողմից բարձրաձայնված խնդիրներ և բողոքներ, որոնք ևս կներկայացնենք ձեզ:

8

Այսպիսով, մեր սեփական օրինակով ցույց տվեցինք, որ վաղուց ժամանակն է եկել միասնության կոչը խոսքից տեղափոխել գործնական դաշտ և նման իրավիճակներում գործով օգտակար լինել միմյանց:

Մենք ուժեղ ենք միասին:

]]>
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը սահմանամերձ համայք http://192.168.19.132/?p=617 Wed, 08 Jun 2016 11:52:03 +0000 http://armborder.com/?p=617 Հարգելի՛ խմբակիցներ,
Ինչպես գիտեք, սույն թվականի հունիսի մեկին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանի սահմանամերձ երեք համայնքներից՝ Արարատ մարզից Արմաշ ու Երասխ, Շիրակ մարզից Բագրավան համանյքների 100-ից ավել երեխաներ եկել էին Երևան:

 

 

 

5 9

Փորձեցինք մեր երեխաների համար կազմակերպել ուրախ օր: Օրվա առաջին կեսին երեխաները այցելել են Հաղթանակի զբոսայգի ,այնուհետև` Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն՝ դիտելու «Անբան Հուռի» ներկայացումը:

4 2 36

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մեզ սիրով տրամադրել էր անվճար տոմսեր: Այնուհետև մի փոքր սնվելուց հետո սկսեցինք զբոսնել Երևանի կենտրոնական հրապարակներով և մասնակցեցինք երեխաների համար կազմակերպված միջոցառումներին: Օրվա երկրորդ կեսին այցելեցինք Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ նույնպես երեխաները ուրախ ժամանակ անցկացրին:

10 41 55 77 67 101 Screenshot_2883

g1 g2 g3 g4 g5 g6

նկարները՝ Ստելլա Չոբանյանի:
Ֆինանսական հաշվետվությունը շուտով:
Հարգանքներով՝
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»
քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբ
Մենք ուժեղ ենք միասին

]]>
«Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» միջոցառման ֆինասնական հաշվետվություն http://192.168.19.132/?p=547 Mon, 02 May 2016 19:37:23 +0000 http://armborder.com/?p=547 Հարգելի´ աջակիցներ
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին»նախաձեռնությունը ներկայացնում է այս պահի դրությամբ նախաձեռնության կազմակերպած «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» միջոցառման շրջանակներում դրամահավաքների արդյունքները.
ՄՈՒՏՔԵՐ

1. 04.04.2016թ. 1.205.000 դրամ
2. 05.04.2016թ. 488.430 դրամ և 201դոլար
3. 06.04.2016թ. 188.450 դրամ և 20դոլար
4. 07.04.2016թ. 115.150 դրամ
5. 10.04.2016թ. 45.450 դրամ
6. 11.04.2016թ. 11.300 դրամ
7. 20.04.2016թ. 75.000 դրամ
9. 22.04.2016թ. 300.000դրամ
10. 22.04.2016թ. 500.000դրամ բանկային հաշվում հավաքված գումարից ելք
Ընդամենը 2.928.780 դրամ և 221 դոլար կանխիկ գումար:
Սակայն բացի Մաշտոցի պուրակի դրամահավաքից մեր խմբի անդամների անուններով գումարներ են փոխանցել արտերկրի մեր հայրենակիցները:
06.04.2016թ.-ին Մաքսիմ Սարգսյանի անունով 50եվրո, որը փոխանակվել է դրամով՝ 27200դրամ և Մաշտոցի պուրակում տեղադրված հանգանակության արկղիկ է գցել հենց Մաքսիմ Սարգսյանը, այսինքն 06.04.2016թ.ի 188.450 դրամ գումարի մասն է կազմում:
14.04.2016թ.-ին Շողեր Բաբայանի անունով 1220+666.67 = 1886.67 եվրո գումարը ստացել եմ Բելգիայի մեր հայրենակիցների կողմից, որը ստացել ենք որպես 1885 եվրո և 901 դրամը փոխանակված 1.67եվրոն:
14.04.2016թ.-ին Հովակ Ալավերդյան ի նախաձեռնությամբ Գլենդելում ապրող մեր հայրենակիցներից փոխանցված գումարը Հրայր Մկրտչյանից առձեռն փոխանցվել է Մաքսիմ Սարգսյանին ընդհանուր աառմամբ 1970$:
14.04.2016թ. –ի Մաքսիմ Սարգսյանի անունով ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը, Տվեր քաղաքից, ուղարկել են 5000 ռուբլի, որը փոխարկվել է 35.750 դրամի:
15.04.2016թ.-ին Մաքսիմ Սարգսյանի անունով եղել է փոխանցում 200 ԱՄՆ դոլար:
21.04.2016թ. 146.601 դրամ ֆրանսիայի հայության կողմից Սոֆիա Հովսեփյանի անունով ուղակված 273եվրոյի փոխարկումից առաջացած:
Ռոման Թումանյանի և Ռոմեն Օսիպյանի կողմից Լևոն Զաքարյանի անունով այս ծրագրի համար ուղարկել են 600 դոլար:
Ընդհանում առմամբ ստացել ենք 3.112.032 դրամ, 2991 ԱՄՆ դոլար, 1885 եվրո:
Նշեմ նաև, որ 10.04.2016թ.-ին Ամն-ից մեր հայրենակից Նոնան ՍԱՍ-ին պատվեր է ուղարկել 94950 դրամի սննդամթեր, հիգիենայի պարագաներ, որոնք ՍԱՍ-ը առաքել է Մաշտոցի պուրակ հենց 10.04.2016թ-ի միջոցառման ժամանակ: «Շին Անկյուն ՍՊԸ»-ի ղեկավարությունը բերել էին 100 զույգ ռեզինի սապոգ և 100 հատ բահ իրենց պոչերով:
ԵԼՔԵՐ
04.04.2016թ.-ից 07.04.2016թ.-ի ընթացքում պուրակի այգում մեզ անհրաժեշտ է եղել սկոչ արկղերը փաթեթավորելու համար և կողպեք մեկ ֆուռի համար 37620 դրամի:
06.04.2016թ. գնել ենք բետադին դեղորայքը Մուրացանի մեր զինվորների համար 40.470դրամի:
07.04.2016թ. գնել ենք ռեզինե վիրակապ ուղարկելու համար 3.560դրամի:
10.04.2016թ. գնել ենք սկոչ 1.700դրամի:
15.04.2016թ. գնել ենք 58.016 դրամի սև անջրաթափանց թիկնոցներ:
15.04.2016թ. այցելել ենք Նորքի օրթոպեդիկ հիվանդանոց զինվորների տեսակցության և քանի որ տեղեկացրել էին, որ զինվորները շրջաններից են և ունեն ամեն ինչի կարիք կատարեցինք գնումներ 66.143դրամի:
16.04.2016թ. գնել ենք 99.750դրամի կանաչ անջրաթափանց թիկնոցներ:
16.04.2016թ. գնել ենք տարատեսակ լապտերներ և լիցքավորման սարքեր 523.000դրամի:
19.04.2016թ. գնել ենք 10.000դրամի խոտատածածկի համար նյութեր, 39.000դրամի պոլիէթիլենային տոպրակ, 285.000դրամի բահեր, կացին, ձեռնոց և սղոց:
20.04.2016թ. գենել ենք 4.710դրամի մարկերներ և սկոչեր պուրակում իրերը փաթթավորելու համար:
22.04.2016թ. գնել ենք 97.000 դրամի սև պլաշներ, 83.840 դրամի լամպեր ու էլեմենտներ, 75.000 դրամի ցանց, 412.500 դրամի ծխախոտ, 25.000 դրամի ձեռքի փոքր լամպեր, 105.000 դրամի բահի պոչ:
Այս բոլոր օրերի համար ապրանքների տեղափոխման համար տրանսպորտային ծախսերը եղել են 37.500 դրամ:
Արցախ մեկնած մեր ընկներն էլ կատարել են որոշակի ծախսեր, որոնք սակայն մի քանի անգամ մեծ կլինեին եթե տրանսպորտային միջոցների վառելիքի ողջ գումարը մնար մեր վրա, ինչպես նաև սնունդի ծախսերի մի մասը հոգացել են տեղում բարի մարդիկ:
Նշեմ, որ 06.08.2016թ.-ին Արցախ են մեկնել 3 ֆուռ բեռնատար մեքենա և 1 մարդատար մեքենա, այսինքն 8 վարորդ և 4 կազմակերպիչ 2 օրում սննդի, կեցության և որոշ վառելիքի համար ծախսել են 98.000 դրամ: Ինչպես նաև տեղում կարիքից ելնելով գնել են 40.000 դրամի մարտկոցներ և իրենց հետ տարել են զորամասեր: Ընդամենը 138.000դրամ:
09.04.2016թ.-ին Արցախ են մեկնել մեր տղաներից երեքը ԱԻՆ-ի երեք մեքենաներով բարձած մեր հավքագրած իերեով, և երեք օրերի համար կատարվել են հետևյալ ծախսերը՝ 11.520դրամի բահեր, 6.500 դրամի բահի գլուխներ, 42.000 դրամի փականներ, 8.800 դրամի ծխախոտ, 20.000դրամի կացին զորամասերի համար, նաև անհրաժեշտ է եղել շտաբից զորամասեր տրանսպորտային միջոցների համար գնել վառելիք 71.250 դրամի, իսկ սնունդի և տրանսպորտի համար ծախսվել է 26.430դրամ և 13.500դրամ: Ընդամենը 200.000 դրամ:
11.04.2016թ. գնել ենք 10.000դրամի լապտերներ և ուղարկել Սրապիոնի միջոցով Թալիշ:
16.04.2016թ. գնել ենք 50.000 դրամի ցանցեր և ուղարկել ըստ պահանջի:
23.04.2016թ-ին Արցախ է մեկնել 1 ֆուռ, որը կիսվել է 2 մասի և 2 ուղությամբ բախշվել է: Այդ օրերի ծախսերը հետևյալն են. 58.700դրամ բենզին-գազ, 67.000 դրամ տեղում բեռնատարների ծախսեր, 49.670 դրամ սնունդ, 10.000 դրամ ջուր զինվորներին: Ընդամենը 185.370 դրամ:
Ընդհանուր առմամբ ծախսվել է 2.588.179 դրամ:
Եվրոպայում խմբի անունով բացված հաշվեհամարում և առձեռն հավաքվել էր 2604 եվրո, որից կատարվել եմ ծախսերը հենց Եվրոպայում /Իսրայելի ժգուտներ 60հատ 397.5 եվրո, տարբեր բինտեր 210հատ 221.12 եվրո, պարացետամոլ+իբուպրոֆեն 26.73 եվրո, անձրևանոցներ 300 եվրո, ձեռքի լամպեր 28.65 եվրո/ ընդամենը 974 եվրո: Երևանում 30.04.2016թ. Ադրինե Ադամնյանը խմբին հանձնեց 1630 եվրոն:
Կանխիկ մնացել է 523.853 դրամ, 2991 ԱՄՆ դոլար, 3515 եվրո: Հաշվեհամարին փախանցվել է ընդհանուր առմամբ 1.030.000 դրամ որից 500.000 դրամը կանխիկացվել է վերջին այցի գնումների համար /վերևում նշվել է այս մասին/ և մնացել է 530.000 դրամ:
Ստորև ներկայացնում եմ բոլոր այն ծախսը հավաստող փաստաթղթերը, որոնք հնարավոր է եղել ձեռք բերել և գումարները ստանալը հավաստող փաստաթղթերը:
Մենք ուժեղ ենք միասին:
1 2 3 4 5
13123089_1088189477918998_4920126546853106250_o 13116074_1088189474585665_4928912183063594249_o 13112992_1088193057918640_4777438387134619502_o 13087185_1088193064585306_3985715499529628116_o 13086781_1088189417919004_3720525708442633163_o 13072633_1088189551252324_8960178300475470975_o 13063410_1088189541252325_6905645577464403650_o 13063234_1088189411252338_2638112714407948814_o 13055117_1088189537918992_3052045280101012777_o 13055003_1088193061251973_7570218355027014863_o 13048238_1088189347919011_2076873528271498237_o 13047827_1088189467918999_3474980778898423130_o
]]>
Մեր միակ ռազմավարական դաշնակցի կողքին http://192.168.19.132/?p=541 Mon, 18 Apr 2016 06:07:45 +0000 http://armborder.com/?p=541 Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ նախաձեռնության կողմից հավաքագրված գումարը ծախսվում է խիստ առաջնային անհրաժեշտության իրեր ձեռք բերելու վրա` բահ, անձրևանոց, լապտերներ և այլն: Հաշվետվությունը շուտով կտեղադրվի նախաձեռնության խմբում և կայքում: Այժմ լրացնում ենք երրորդ խմբաքանակը` շաբաթ-կիրակի օրերին առաջնագիծ տանելու համար:

Այդ նպատակով ապրիլի 20-ին և 21-ին, ժամը 15:00-ից 20:00, կրկին հավաքվում ենք Մաշտոցի պուրակում: Խնդրում ենք բերել միայն այս ապրանքները՝

1. Ծխախոտ
2. Ներքնաշորեր /մուգ գույնի/
3. Գուլպա /նասկի/
4. Դեղորայք
Պերեգիդրոլ (=պերեկիս)
Յոդ
Բինտ
Բամբակ
Անալգին-դիմեդրոլ
Ժգուտ 5մ
Տեմպալգին/սպազմալգոն
Վալերյանկա (կաթիլ/կոճակ)
Նաշադիր
Սպրիչ
Իբուպրոֆեն
Պարացետամոլ
Վիկասոլ
Լեվոմիցիտին

Խնդրում ենք ցուցակից դուրս այլ իրեր չբերել:
Մինչև այս հավաքված իրերի և Արցախ տեղափոխելու մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://armborder.com/?p=485
Ցանկանում ենք շեշտել նաև, որ մեր, թե նախկին, և թե այս հավաքված իրերը նախաձեռնության անդամների կողմից հասցվել են և հասցվելու են մինչև դիրքեր: Այսինքն մենք հետևողոկան ենք լինում, որպեսզի հավաքված իրերը սկզբնակետից մինչև վերջնակետ տեղ հասնեն:

Ինքնակազմակերպման նման բարձր մակարդակի շնորհիվ մենք փորձում ենք նպաստել մեր զինվորականների թիկունքի ամրությանը և այսպիսի միասնության արդյունքում է, որ Հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք:

Մենք ուժեղ ենք միասին:

https://www.facebook.com/events/451528485051701/

]]>
Թիկունքից աջակցությունը հասավ առաջնագիծ (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=485 Sat, 16 Apr 2016 19:22:37 +0000 http://armborder.com/?p=485 Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, մի քանի օր շարունակ Մաշտոցի պուրակում տեղի էր ունենում «Առաջին անհրաժեշտության իրեր թիկունքից առաջնագծին» ակցիան, որի նպատակն էր ցույց տալ թիկունքի միասնականությունը և կապ հաստատել առաջին գծի հետ։ Սահմանային լարվածության մասին լուրն ստանալուն պես արագ որոշեցինք թիկունքից օգնություն կազմակերպել առաջնագիծ: Անմիջապես իվենթ բացեցինք, որին մեր սպասածից էլ արագ ու շատ մարդիկ միացան: Իրերի հավաքագրման օրը Մաշտոցի պուրակում պայմանավորված ժամից մի քանի ժամ շուտ արդեն մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ մեր նախաձեռնության մշտակից աջակիցներ, անծանոթներ ու ուղղակի մտահոգ քաղաքացիներ:

12931111_1307162875966761_6089895673431834007_n 1

Քաղաքացիներն իրենց հետ բերել էին զինվորների համար մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր, սեփական ձեռքով պատրաստված թխվածքաբլիթներ, երկար ժամանակ ու նվիրումով հավաքած կասսա (հայերենը չգիտեմ), նամակներ ու լի՜քը սեր ու ջերմություն: Հենց տեղում, առանց համակարգողներիս ներգրավման, մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվեցին, ստեղծեցին խմբեր, համապատասխան խմբերը սկսեցին ստուգել բերված իրերը, փաթեթավորել արկղերի մեջ՝ վրան գրելով իրենց ջերմ բարեմաղթանքներն ու սիրառատ խոսքեր մեր սիրելի զինվորներին:

1 2

Մեր համաքաղաքացիները նաև իրենց հոգատարությունը դրսևորվեցին Արցախից տարհանված ընտանիքներին՝ բերելով նրանց համար հագուստ, սնունդ ու այլ իրեր: Սակայն սրանով ամեն ինչ չեզրափակվեց, մեզ միացան քաղաքացիներ հարևան քաղաքներից ու մարզերից ու հայեր աշխարհի տարբեր երկրներից: Միասնության ու փոխօգնության մթնոլորտը վարակիչ էր ու անչափ հուսադրող. նման միասնականությունը մեր հաղթանակներիի գրավականներից է եղել ու լինելու է միշտ:
Մի քանի օրվա ընթացքում հավաքվեցին մեծ քանակությամբ տարբեր տեսակի իրեր՝ սնունդ, դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ և այլն․․․։
Առաջին խմբաքանակը 3 ֆուռ տեսակի մեքենաներով, ապրիլի 6-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 9-ին, ԱԻՆ-ի ուղեկցությամբ 6 Ուրալ մեքենայով, որոնցից 3-ը մեր հավաքագրած իրերն էին, հասցրինք Արցախ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկու դեպքում էլ ամբողջ հավաքվածը անձամբ փոխանցել ենք առաջին գծի զինվորներին և զորամասերին։
Ապրանքները հասցվել են Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի, Մարտակերտի, Մադաղիսի, Ասկերանի, Իվանյան (Խուջալու), Բալուջայի, Եղնիկների, ինչպես նաև ճանապարհի ընթացքում դաշտային վայրերում հանդիպած տարբեր ստորաբաժանումների զինվորներին և գնդակոծության ենթարկված Սեյսուլան գյուղի քաջարի բնակիչներին, որոնցից շատերը զրկվել են անգամ իրենց տներից:
Արցախում ականատես եղանք մեր զինվորների բարձր մարտական պատրաստվածությանը , ոգեղենությանը , որն ակամայից փոխանցվում էր յուրաքանչյուրիս: Այն ոգին, որով իրենք պատրաստ էին կռվելու, կործանման կհասցնի ցանկացած թշնամու։ Մեր տղաները պատրաստ էին կռվելու ամեն մի թիզ հողի համար , այսօր այլևս չկա զիջող հայի տեսակը , այսօր այլևս չկա եղեռն ապրող հայը , այսօր մենք ունենք հզոր , չզիջող ու հաղթող երիտասարդություն, որը անպայման տեր է կանգնելու իր երկրին։
Այն 18 տարեկան տղաները, որոնց մասին մենք հաճախ խղճահարությամբ էինք խոսում, մեզ ապացուցեցին , որ իրենք պատրաստ են ցանկացած կռվից հաղթող դուրս գալու , որ իրենք ունեն մեծ փորձառություն, և դրա շնորհիվ է , որ հայ մայրն իրեն հերոսի մայր է զգում, իսկ հայ կինը միայն հերոսներ է ծնում։
Շատ արկղերի մեջ եղել են նամակներ, երկրորդ այցելության ընթացքում նույնիսկ հնարավոր է եղել հետ բերել զինվորների պատասխան նամակները։
Մենք ուժեղ ենք միասին։

[gallery_bank type=”images” format=”thumbnail” title=”true” desc=”false” responsive=”true” display=”all” sort_by=”random” animation_effect=”” album_title=”true” album_id=”2″]

]]>
Հավաքվում ենք կրկին Մաշտոցի պուրակում, կիրակի օրը, ապրիլի 10-ին, ժամը 14:00-ից 18:00-ն: http://192.168.19.132/?p=480 Sat, 09 Apr 2016 05:27:09 +0000 http://armborder.com/?p=480 Սիրելի հայրենակիցներ, մենք օր օրի ավելի ենք համոզվում, որ միասին ու համակարգված գործելով շատ բաներ կարող ենք անել: Օր օրի ավելի ենք հղկում մեր ինքնակազմակերպման մեխանիզմները:
Շարունակում ենք մեր գործը թիկունքից դեպի առաջնագիծ ուղղությամբ:
Հավաքվում ենք կրկին Մաշտոցի պուրակում, կիրակի օրը, ապրիլի 10-ին, ժամը 14:00-ից 18:00-ն:
https://www.facebook.com/events/210474599343195/
Այս անգամ ցուցակագրել ենք հետևյալ անհրաժեշտ իրերը
1. Կապան /ժգուտ/
2. դեղորայք / ցավազրկող
3. լապտեր / գլխին ամրացվող
4. մոմ
5. մարտկոցներ /Էլեմենտ/ մեծ, միջին
6. ծխախոտ, կրակայրիչ, լուցկի
7. ծածկոց, քնապարկ
8. անձրևանոց, հաստ /անջրանցիկ թիկնոց/
9. հիգենայի պարագաներ / սափրվելու պարագաներ
10. սկոճ
11. զուգարանի թուղթ
12. ներքնաշորեր, նասկի
13. գլխարկ
14. սննդի տոպրակ
15. տուշոնկա
16. խտացրած կաթ
17. պահածո գործարանային
18. շաքարավազ
19. ջուր /միայն մեծ 5 լիտրանոց/
20. ձեթ
21. ալյուր
22. մակարոնեղեն
23. հատիկեղեն / ոսպ, բրինձ, լոբի, ոլոռ և այլն

Հետագա հավաքների մասին կտեղեկացնենք: Խնդրում ենք հետևել Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին նախաձեռնության խմբի հայտարարություններին:

————————–——
Հայաստանի Հանրապետությունից փոխանցումներ կարող եք կատարել հետևյալ հաշվեհամարին
Շողակաթ Բաբայան
Ակբա բանկ
քարտի համար 4355053921774800
քարտային հ/հ 220095491191000
Արտերկրից (ԱՄՆ, Եվրոպա) փոխանցումներ կատարելու համար գործում է հետևյալ հաշվեհամարը

Account nr.: NL60INGB0755532619
Name: A. Adamian
Bank name: ING Bank
BIC/SWIFT Code: INGBNL2A
————————–———

Մենք ուժեղ ենք միասին

]]>
Հավաքվում ենք ապրիլի 7-ին, ժամը 13:00-ից 17:00, կրկին Մաշտոցի պուրակում http://192.168.19.132/?p=477 Wed, 06 Apr 2016 22:00:13 +0000 http://armborder.com/?p=477 Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք ձեզ, որ վաղը՝ ապրիլի 7-ին, ժամը 13:00-ից 17:00, կրկին Մաշտոցի պուրակում, տեղի կունենա ևս մեկ հավաք, որով էլ առայժմ կսահմանափակվենք:

Տեղեկացնենք նաև, որ ՀՀ Կառավարությունը որոշում է կայացնել բոլոր հավաքագրված միջոցների տեղափոխումը կազմակերպել ԱԻՆ-ի տրանսպորտային միջոցներով, նաև վերահսկում իրականացնելով: Այսօրվա և վաղվա հավաքագրված միջոցների տեղափոխման համար ևս ԱԻՆ-ից տրամադրել են տրանսպորտային միջոցներ: Բնականաբար մեր նախաձեռնության անդամներից մի քանիսը ևս մեկնելու են նրանց հետ:

Այս պահի դրությամբ ամենաանհրաժեշտ իրերի ցուցակը՝

1. Բետադին
2. դեղորայք՝ պերեկիս, բինտ, բամբակ, ցավազրկող դեղեր, հակաբիոտիկներ, սանտավիկ, դեկսալգին (սրսկում), նաշադիրնի սպիրտ, կատվախոտի կաթիլներ (վալերանկան), լեվոմիկոլ մազ։
3. Տուշոնկա
4. Կիլկի
5. Ծխախոտ
6. Տաք հագուստ
7. Քնապարկեր

Հայտնել են նաև, որ քաղցրավենիքը բավականին շատ է և այս պահին քաղցրավենիքի անհրաժեշտությոն չկա:

Հետագա հավաքների մասին կտեղեկացնենք: Խնդրում ենք հետևել խմբին:

<<Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին>>

]]>