Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Թիկունքից աջակցությունը հասավ առաջնագիծ (Լուսանկարներ) http://192.168.19.132/?p=485 Sat, 16 Apr 2016 19:22:37 +0000 http://armborder.com/?p=485 Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, մի քանի օր շարունակ Մաշտոցի պուրակում տեղի էր ունենում «Առաջին անհրաժեշտության իրեր թիկունքից առաջնագծին» ակցիան, որի նպատակն էր ցույց տալ թիկունքի միասնականությունը և կապ հաստատել առաջին գծի հետ։ Սահմանային լարվածության մասին լուրն ստանալուն պես արագ որոշեցինք թիկունքից օգնություն կազմակերպել առաջնագիծ: Անմիջապես իվենթ բացեցինք, որին մեր սպասածից էլ արագ ու շատ մարդիկ միացան: Իրերի հավաքագրման օրը Մաշտոցի պուրակում պայմանավորված ժամից մի քանի ժամ շուտ արդեն մեծ թվով մարդիկ էին հավաքվել՝ մեր նախաձեռնության մշտակից աջակիցներ, անծանոթներ ու ուղղակի մտահոգ քաղաքացիներ:

12931111_1307162875966761_6089895673431834007_n 1

Քաղաքացիներն իրենց հետ բերել էին զինվորների համար մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության իրեր, սեփական ձեռքով պատրաստված թխվածքաբլիթներ, երկար ժամանակ ու նվիրումով հավաքած կասսա (հայերենը չգիտեմ), նամակներ ու լի՜քը սեր ու ջերմություն: Հենց տեղում, առանց համակարգողներիս ներգրավման, մարդիկ շատ արագ ինքնակազմակերպվեցին, ստեղծեցին խմբեր, համապատասխան խմբերը սկսեցին ստուգել բերված իրերը, փաթեթավորել արկղերի մեջ՝ վրան գրելով իրենց ջերմ բարեմաղթանքներն ու սիրառատ խոսքեր մեր սիրելի զինվորներին:

1 2

Մեր համաքաղաքացիները նաև իրենց հոգատարությունը դրսևորվեցին Արցախից տարհանված ընտանիքներին՝ բերելով նրանց համար հագուստ, սնունդ ու այլ իրեր: Սակայն սրանով ամեն ինչ չեզրափակվեց, մեզ միացան քաղաքացիներ հարևան քաղաքներից ու մարզերից ու հայեր աշխարհի տարբեր երկրներից: Միասնության ու փոխօգնության մթնոլորտը վարակիչ էր ու անչափ հուսադրող. նման միասնականությունը մեր հաղթանակներիի գրավականներից է եղել ու լինելու է միշտ:
Մի քանի օրվա ընթացքում հավաքվեցին մեծ քանակությամբ տարբեր տեսակի իրեր՝ սնունդ, դեղորայք, անձնական հիգիենայի պարագաներ, հագուստ և այլն․․․։
Առաջին խմբաքանակը 3 ֆուռ տեսակի մեքենաներով, ապրիլի 6-ին, իսկ երկրորդը՝ ապրիլի 9-ին, ԱԻՆ-ի ուղեկցությամբ 6 Ուրալ մեքենայով, որոնցից 3-ը մեր հավաքագրած իրերն էին, հասցրինք Արցախ։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկու դեպքում էլ ամբողջ հավաքվածը անձամբ փոխանցել ենք առաջին գծի զինվորներին և զորամասերին։
Ապրանքները հասցվել են Մարտունու, Հադրութի, Ջաբրայիլի, Մարտակերտի, Մադաղիսի, Ասկերանի, Իվանյան (Խուջալու), Բալուջայի, Եղնիկների, ինչպես նաև ճանապարհի ընթացքում դաշտային վայրերում հանդիպած տարբեր ստորաբաժանումների զինվորներին և գնդակոծության ենթարկված Սեյսուլան գյուղի քաջարի բնակիչներին, որոնցից շատերը զրկվել են անգամ իրենց տներից:
Արցախում ականատես եղանք մեր զինվորների բարձր մարտական պատրաստվածությանը , ոգեղենությանը , որն ակամայից փոխանցվում էր յուրաքանչյուրիս: Այն ոգին, որով իրենք պատրաստ էին կռվելու, կործանման կհասցնի ցանկացած թշնամու։ Մեր տղաները պատրաստ էին կռվելու ամեն մի թիզ հողի համար , այսօր այլևս չկա զիջող հայի տեսակը , այսօր այլևս չկա եղեռն ապրող հայը , այսօր մենք ունենք հզոր , չզիջող ու հաղթող երիտասարդություն, որը անպայման տեր է կանգնելու իր երկրին։
Այն 18 տարեկան տղաները, որոնց մասին մենք հաճախ խղճահարությամբ էինք խոսում, մեզ ապացուցեցին , որ իրենք պատրաստ են ցանկացած կռվից հաղթող դուրս գալու , որ իրենք ունեն մեծ փորձառություն, և դրա շնորհիվ է , որ հայ մայրն իրեն հերոսի մայր է զգում, իսկ հայ կինը միայն հերոսներ է ծնում։
Շատ արկղերի մեջ եղել են նամակներ, երկրորդ այցելության ընթացքում նույնիսկ հնարավոր է եղել հետ բերել զինվորների պատասխան նամակները։
Մենք ուժեղ ենք միասին։

[gallery_bank type=”images” format=”thumbnail” title=”true” desc=”false” responsive=”true” display=”all” sort_by=”random” animation_effect=”” album_title=”true” album_id=”2″]

]]>
Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ http://192.168.19.132/?p=469 Mon, 04 Apr 2016 09:13:59 +0000 http://armborder.com/?p=469 Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրացումը և դրա հետ կապված մի շարք հանգամանքներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությանը կից ստեղծվել է  «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնող խումբ որը, ապրիլի 4-ին և 5-ին,6-ին երեկոյան 16:00, Մաշտոցի պուրակում, կկազմակերպի առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում և տեղափոխում Արցախյան ճակատ: Կարծում ենք սա ոչ միայն մի փոքր կթեթևացնի առաջնագծի կարիքները այլև կապ կստեղծի թիկունքի և առաջնագիծի միջև, որը շատ կարևոր է հաղթանակների ամրագրման համար: Մենք համոզված ենք, որ մեր բանակի ղեկավարությունը պատշաճ կերպով հոգում է զինծառայողների կարիքները, սական հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել նաև կամավորական ջոկատներ և հնարավոր է նրանք ունենան մատակարարման որոշ խնդիրներ, որոշեցինք հավելյալ աջակցություն հավաքագրել և ուղարկել առաջնագիծ: Մենք կապ ենք հաստատել Արցախյան զորամիավորումների հետ և որոշակիորեն ճշտել անհրաժեշտ իրերի ցանկը:

Հաշվի առնելով շատերի օբյեկտիվ մտահոգությունները, որոշում է կայացվել հավաքագրվող իրերի ցանկից հանել բնական հյութերը և սնունդը, բացի քաղցրավենիքից: Սնունդը կփոխանցվի միայն կոնկրետ արտադրողներից (ֆիրմաներից): ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ:

Անհրաժեշտ իրերի ցանկն է

1. առաջին բուժ օգնության անհատական փաթեթներ
2. անջրանցիկ թիկնոցներ
3. ջրի տարաներ
4. քնապարկեր, գորշ բրդյա ծածկոցներ
5. գուլպաներ /նասկիներ/, ներքնաշորեր
6. ծխախոտ
7. թեյ, լուծվող սուրճ
8. քաղցրավենիք- կոնֆետներ, շոկոլադե սալիկներ, չորաբլիթ /սուխարիկ/, քաղցր ձողիկներ, չրեղեն
————————–————————
Այս ամենը առաջնագիծ հասցնելու համար նախաձեռնությանը պետք կլինի նաև տրանսպորտային միջոց, որի վարձակալման համար ցանկացողները կարող են նաև գումար տրամադրել:

Եթե կան մարդիկ, ովքեր կարող են նաև իրենց տրանսպորտային միջոցը տրամադրել, նրանք ևս կարող են արձագանքել: Անհրաժեշտ վառելիքի համար ևս գումար կհավաքագրվի:

Բոլորին հրավիրում ենք մասնակցելու:

Դրամական փոխանցումների համար հաշվեհամարներին կարող եք ծանոթանալ այս հղումով

Մենք ուժեղ ենք միասին

]]>