Այցելություն սահմանամերձ Ճամբարակ

2

Ինչպես գիտեք, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը ամեն ամիս սահմանամերձ բնակավայրերից մեկում հանդես է գալիս որևէ միջոցառմամբ: Հոկտեմբերի միջոցառման վայր էր ընտրվել Ճամբարակ քաղաքը: Այս անգամ նախաձեռնությանը օժանդակեցին և ելույթ ունեցան Ayrudzi Riding Club\Այրուձի Հեծյալ Ակումբ ՝ իր ստվերների թատրոնով ու ազգային երգ ու պարով, ինչպես նաև «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթը , որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր մասնակիցներին:

 

 

1 3 4 5 6 7
Միջոցառման մասնակիցներին նախ հյուրընկալեց Ճամբարակի զորամասը, իսկ քաղաքապետարանում նախատեսված միջոցառումը չկայացավ քաղաքապետ Յուրիկ Ավալյանի անպատասխանատու աշխատանքի պատճառով: Վերջինս ոչ միայն չէր կազմակերպել նախապատրաստական աշխատանքները, այլև չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերին, և քաղաքապետարանի դահլիճի դուռն այդպես էլ փակ մնաց միջոցառման մասնակիցների,ինչպես նաև այն դիտելու եկած հանդիսատեսների առջև: