Վայքի զորամաս – Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին http://192.168.19.132 Մենք ուժեղ ենք միասին Mon, 22 Jun 2020 19:27:58 +0000 en-US hourly 1 https://wordpress.org/?v=4.5.22 Այց զորամաս,էքսկուրսիա, ազգային երգ ու պար Նոր Ազնաբերդ, Խնձորուտ գյուղերի համար: http://192.168.19.132/?p=212 Mon, 31 Aug 2015 13:35:56 +0000 http://armborder.com/?p=212 Հարգելի´ հայրենակիցներ, սույն թվականի օգոստոսի 29-30-ին  ՀՀ Պաշտպանության նախարարություն  և  Պարենք Հայերեն նախաձեռնության աջակցությամբ իրականություն դարձավ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության կազմակերպած մեկ միջոցառում ևս, այս անգամ Վայոց ձորի Նոր Ազնաբերդ և Խնձորուտ գյուղերի երեխաների համար: Օգոստոսի 29-ին ՊՆ-ի տրամադրած ավտոբուսներվ շարժվեցինք դեպի վերոնշյալ գյուղերը, որտեղ արդեն մեզ   էին սպասում աշակերտներն ու դպրոցի ուսուցչական կազմը: Յուրաքանչյուր գյուղից 20 աշակերտ և մեկ ուսուցիչ միացան մեզ, ու շարժվեցինք դեպի Ջերմուկ: Շրջեցինք գեղատեսիլ բնության գրկում, եղանք «Ջրահարսի վարսեր» կոչվող ջրվեժի մոտ, լսեցինք Անի Հովհաննիսյանի գեղեցիկ խոսքը ջրվեժն այդպես կոչելուz3z մասին և վերադարձանք գյուղ: Երեկոյան «Պարենք հայերեն» նախաձեռնությունը կազմակերպեց ազգային պարերի ուսուցման բաց դաս, որին սիրով և ոգևորությամբ մասնակցեցին ինչպես աշակերտները, այնպես էլ ուսուցիչները:

z5

Դպրոցի գրադարանին նվիրեցինք գրքեր և քարտեզներ:Հաջորդ օրը` օգոստոսի 30-ին, նույն կազմով շարժվեցինք դեպի մոտակա զորամասերից մեկը: Աշակերտները եղան զորանոցում, ծանոթացան զինվորների առօրյային, ճաշեցին զինվորական ճաշարանում (ամեն ինչ շատ համեղ էր): Զինվորների համար և նրանց մասնակցությամբ դարձյալ կազմակերպվեց ազգային պարերի ուսուցում: Ապա շարժվեցինք դեպի Նորավանք, Անի Հովհաննիսյանը ծանոթացրեց համալիրի ստեղծման պատմությանը, եղանք Մոմիկի անվան թանգարանում: Օրվա ավարտին աշակերտներին ուղեկցեցինք իրենց գյուղերը և անմոռանալի տպավորություններով վերադարձանք Երևան:

Շնորհակալություն բոլորիդ` այս գեղեցիկ նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար:
Մենք ուժեղ ենք միասին:

]]>
2015թ. օգոստոս և սեպտեմբեր ամիսների ֆինանսական հաշվետվություն http://192.168.19.132/?p=147 Fri, 28 Aug 2015 12:04:24 +0000 http://armborder.com/?p=147 Հարգելի´ խմբակիցներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը 2015թ. օգոստոս ամսին կազմակերպել էր երկօրյա միջոցառում սահմանամերձ Խնձորուտ և Նոր Ազնաբերդ գյուղերի դպրոցականների համար Վայքի տարածաշրջանում, մասնավորապես էքսկուրսիա Դիլիջանում և այցելություն Վայքի զորամաս, այս միջոցառման տրանսպորտային միջոցը տրամադրել էր ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Միջոցառմանը մասնակցել էր նաև Պարենք Հայերեն նախաձեռնությունը:
Ֆրանսիայից նախաձեռնությանը ուղարկել են հագուսով և զարդերով լի ծանրոց, որոնց մի մասը վաճառվել է և գումարը մուտք է արվել հաշվին՝ 45800դրամ:
Սեպտեմբեր ամսին նախատեսվել էր միջոցառում սահմանամերձ Պառավաքարում, որը սակայն հետաձգվեց սահմանային լարվածության հետևանքով:

Ստորև ներկայացնում եմ այս երկու ամիսների ֆինանսական հաշվետվությունները՝ հիմնավորող փաստաթղթերով:

Մենք ուժեղ ենք միասին:

og1 og2 og3 og4 og5

]]>