2015թ մարտ ամսվա հաշվետվություն

Հարգելի´ աջակիցներ
Ահա ավարտվեց ևս մեկ ամիս, ևս մեկ այցելություն սահմանամերձ գյուղերից մեկը:
Այս անգամ կազմակերպել էինք Վահան Տեր -Ղազարյանի ֆիլմերից «Տավուշ» ֆիլմի դիտումը Կոթի գյուղում, որից հետո «Պարենք Հայերեն» նախաձեռնության շնորհիվ երկու օր կազմակերպվեց մի քանի ազգագարական պարերի ուսուցում: Կոթի գյուղում հյուրընկալվել էին նաև Ոսկևանի և Բարեկամավանի երեխաները:
Կոթի, Ոսկևան և Բարեկամավան գյուղերի դպրոցներին և մանկապարտեզներին հանձնվեցին դիդակտիկ ուսուցողական խաղեր:
Կոթի և Բարեկամավան գյուղերի մշակույթի ակումբներին հանձվեց գրքահավաքի ընթացքում հավաքված ավելի քան 1500 գիրք,իսկ Ոսկևանի դպրոցին` Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի կողմից հատկացված մոտ 600 գիրք: