2014թ. դեկտեմբեր ամսվա ֆինանսական հաշվետվություն

dek1

Հարգելի´ խմբակիցներ, տոնական բարձր տրամադրությամբ մտնում ենք աշխատանքային բնականոն ընթացքի մեջ:
Նախ ձեր ուշադրությանը կներկայացնենք դեկտեմբեր ամսվա հաշվետվությունը, իսկ ավելի ուշ` տարեկան ամփոփ տվյալները:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության գործունեության արդյունքում 2014 թ. դեկտեմբերին, ինչպես գիտեք, կազմակերպվեց երկու միջոցառում. առաջինի ժամանակ նախաձեռնության որոշ անդամներ Ամանորյա մշակութային ծրագրով այցելեցին հեռավոր Դովեղ և Բաղանիս գյուղերը, իսկ երկրորդի ժամանակ Մովսես գյուղի 5-7-րդ դասարանցիների համար Երևանում կազմակերպվեց էքսկուրսիա:
Առաջին դեպքում ծախսվեց 407 398 դրամ, իսկ երկրորդի ժամանակ` 111800 դրամ:
Այստեղ ներկայացնում ենք նաև հաշվետվության աղյուսակային տարբերակը և ՀԴՄ կտրոնները:

Մենք ուժեղ ենք միասին:

de2 de3 de4 dek1 dek5 dek6