Տիկնիկային ներկայացում և ազգային երգ ու պար Ոսկեպար, Կողբ և Բերդավան գյուղերում

pt1 - Copy

Սիրելի՛ խմբակիցներ ջան, և այսպես կայացավ 2016թ-ի առաջին միջոցառումը: Միջոցառումը հունվարի փոխարեն կայացավ փետրվարի սկզբին՝ կապված վիրուսային հիվանդությունների տարածման և եղանակային պայմանների հետ, բայց, ինչպես ասում են, ուշ եղավ, նուշ եղավ: Հիմա մի փոքր նկարագրենք, թե ինչ տեղի ունեցավ փետրվարի 6-ին և 7-ին:
Ինչպես արդեն ասել էինք, այս անգամ Տավուշ մեկնեցինք Արցախի ՛՛Երեք Խնձոր՛՛ Շրջիկ Տիկնիկային Թատերախումբի, Պարենք Հայերեննախաձեռնության և Artur Poghosyan-ի հետ:

pt5pt13

Եղանք Ոսկեպարում, Կողբում և Բերդավանում: Գիշերը հյուրընկալվեցինք հրաշք Կողբի Գեղարվեստի դպրոց / Koghb Art School-ում: Երեք խնձոր թատերախմբի հիմնադիրներ Էդգար և Գոհար Տատիկյանները երեք գյուղերում էլ ներկայացրեցին «Ձնե մարդը» մի շատ հետաքրքիր տիկնիկային ներկայացում:

pt4 pt6

Ոսկեպարում և Բերդավանում, ներկայացումներից հետո Պարենք Հայերենի անդամների շնորհիվ իրականացվեց Բարեկենդան տոնի ներկայացում և ազգային պարերի բաց դասընթացի անցկացում: Արուսը և Քրիստինեն պատրաստել էին Բարեկենդանի կարևոր դերակատարների՝ ՈՒտիս տատի և Ակլատիզ պապի շատ գեղեցիկ ու հետաքրքիր տիկնիկները, և տեղում Արուսը բացատրեց նրանց խորհուրդը, նշանակությունը և կիրառությունը:

pt12 pt11

Միջոցառումների ընթացքում երեխաների հետ երգեցինք նաև Բարեկենդանի երգերից մեկը, հետո նրանք գուշակեցին հանելուկներ, ստացան մրցանակներ և կոնֆետներ: Կոնֆետները նախաձեռնությանն էր տրամադրել «Մուսա Լեռ» տպագրատունը: Մեզ հետ տարել էինք նաև տարբեր զարգացնող ու հետաքրքիր խաղեր, որոնք նվիրեցինք դպրոցներին և մանկապարտեզներին:
Իսկ ամսի 6-ի երեկոյան Կողբի Գեղարվեստի դպրոցում Արթուր Պողոսյանը մի շատ հետաքրքիր միջոցառում անցկացրեց՝ նվիրված Գեներալ Իվանյան- Генерал Иванян-ին:

pt2 - Copy pt12

Միջոցառման ընթացքում նա ներկայացրեց Գեներալ Իվանյան` մարդ տեսակը, և բոլորով դիտեցինք այդ մեծ հերոսին նվիրված վավերագրական ֆիլմ:
Նախաձեռնությանը տեխնիկական միջոցներ, դինամիկ և խոսափող էին տրամադրել Union of Information Technology Enterprises-UITE-ը ի դեմսKaren Vardanyan-ի:

pt7
Մի խոսքով, 2 հիասքանչ օր անցկացրեցինք և, հուսով ենք դրական լիցքեր փոխանցեցինք նաև Ոսկեպար, Կողբ և Բերդավան գյուղերին: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և աջակիցներին:

Մենք ուժեղ ենք միասին: