Էքսկուրսիա Կողբ և Բերդավան համայնքների երեխաների համար

hl

Սիրելի՛ խմբակիցներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ այս ամիս՝ հուլիսի 11ին, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իրականացրեց հերթական հետաքրքիր միջոցառումը սահմանամերձ 2 գյուղերի երեխաների համար: Մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան և Կողբ գյուղերի մոտ 50 երեխաներ ճանապարհ ընկան հարևան Լոռու մարզ: Առաջին կանգառը Հաղպատի վանական համալիրում էր, որտեղ երեխաները ծանոթացան համալիրի ստեղծման պատմությանը, համալիրի ճարտարապետությանը ու զգացին այնտեղ թևածող շունչը:
Այնուհետև երեխաների մետ միասին ուղևովեցինք Սանահին վանական համալիր, որտեղ ևս մեր հմուտ էքսկուրսավար Սոֆյան մեզ պատմեց համալիրի ստեծման, գործունեության և վերջի տարիներին այստեղ իրականացվող աշխատանքների մասին: Հենց Սանահինի բակում էլ մի փոքր դադար առանք, սնվեցինք, մի փոքր շփվեցինք միմյանց հետ ու նորից ճամփա ընկանք:

hl2

Մեր վերջին կանգառը Ալավերդի քաղաքում էր, որտեղ «Պարենք Հայերեն» նախաձեռնությունը պարի բաց դաս էր անցկացնում տեղի բնակիչների համար: Բերդավանի և Կողբի երեխաները մեծ սիրով մասնակցեցին պարի դասին, որի ընթացքում ոմանք վերհիշեցին, ոմանք էլ սովորեցին մեր ազգային պարերը՝ Գյովնդ, Վերվերի, Թամզարա, Կարնո Քոչարի, Ծաղկաձորի, Փափուռի, Էջմիածին, Մշո Խռ…

hl5                hl4
Ազգային պարերի շնորհիվ կրկին դարձանք մեկ ամբողջական, միասնական ուժ, հետո բաժանվեցինք՝ կրկին հանդիպելու ու միասին լինելու, շփվելու, պարելու ակնկալիքով:
Էքսկուրսիայի ընթացքում նաև հնարավորություն ունեցանք տիկին Ruzin Tovmasի տրամադրած համակաhl3րգիչը փոխանցել Ոսկևանի գեղարվեստի դպրոցի ղեկավար Արթուր Մելքոնյանին, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում տիկնի Ռուզինին:
Մեր էքսկուրսային հատուկ հայկական համ ու հոտ ապահովելու համար հատուկ շնորհակալություն մեր գրեթե մշտական աջակից «Պարենք Հայերեն» նախաձեռնությանը:
Եվ իհարկե, ամենամեծ շնորհակալությունը ձեզ՝ մեր մտահոգ ու պատասխանատու խմբակիցներ՝ ձեր նյութական ներդրումների և ընկերական աջակցություն ու պատրաստակամության համար:
Մենք ուժեղ ենք միասին !!!!!!!

 

comments