Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ

1

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության կտրուկ սրացումը և դրա հետ կապված մի շարք հանգամանքներ, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությանը կից ստեղծվել է  «Առաջին անհրաժեշտության իրեր և սնունդ թիկունքից առաջնագիծ» նախաձեռնող խումբ որը, ապրիլի 4-ին և 5-ին,6-ին երեկոյան 16:00, Մաշտոցի պուրակում, կկազմակերպի առաջին անհրաժեշտության իրերի և սննդի հավաքագրում և տեղափոխում Արցախյան ճակատ: Կարծում ենք սա ոչ միայն մի փոքր կթեթևացնի առաջնագծի կարիքները այլև կապ կստեղծի թիկունքի և առաջնագիծի միջև, որը շատ կարևոր է հաղթանակների ամրագրման համար: Մենք համոզված ենք, որ մեր բանակի ղեկավարությունը պատշաճ կերպով հոգում է զինծառայողների կարիքները, սական հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս օրերին առաջնագիծ են մեկնել նաև կամավորական ջոկատներ և հնարավոր է նրանք ունենան մատակարարման որոշ խնդիրներ, որոշեցինք հավելյալ աջակցություն հավաքագրել և ուղարկել առաջնագիծ: Մենք կապ ենք հաստատել Արցախյան զորամիավորումների հետ և որոշակիորեն ճշտել անհրաժեշտ իրերի ցանկը:

Հաշվի առնելով շատերի օբյեկտիվ մտահոգությունները, որոշում է կայացվել հավաքագրվող իրերի ցանկից հանել բնական հյութերը և սնունդը, բացի քաղցրավենիքից: Սնունդը կփոխանցվի միայն կոնկրետ արտադրողներից (ֆիրմաներից): ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԸՍՏ ՊԱՏՇԱՃԻ:

Անհրաժեշտ իրերի ցանկն է

1. առաջին բուժ օգնության անհատական փաթեթներ
2. անջրանցիկ թիկնոցներ
3. ջրի տարաներ
4. քնապարկեր, գորշ բրդյա ծածկոցներ
5. գուլպաներ /նասկիներ/, ներքնաշորեր
6. ծխախոտ
7. թեյ, լուծվող սուրճ
8. քաղցրավենիք- կոնֆետներ, շոկոլադե սալիկներ, չորաբլիթ /սուխարիկ/, քաղցր ձողիկներ, չրեղեն
————————–————————
Այս ամենը առաջնագիծ հասցնելու համար նախաձեռնությանը պետք կլինի նաև տրանսպորտային միջոց, որի վարձակալման համար ցանկացողները կարող են նաև գումար տրամադրել:

Եթե կան մարդիկ, ովքեր կարող են նաև իրենց տրանսպորտային միջոցը տրամադրել, նրանք ևս կարող են արձագանքել: Անհրաժեշտ վառելիքի համար ևս գումար կհավաքագրվի:

Բոլորին հրավիրում ենք մասնակցելու:

Դրամական փոխանցումների համար հաշվեհամարներին կարող եք ծանոթանալ այս հղումով

Մենք ուժեղ ենք միասին

comments