Հերթական միջոցառումը՝ սահմանամերձ Վազաշենում

IMG_0854

Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս ամիս եղանք Իջևանի զորամասում և Վազաշեն գյուղում : Իջևանի զորամասում տեղի ունեցավ Քրիստափոր Իվանյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, այնուհետև Արթուր Պողոսյանը ներկայացրեց գեներալ – լեյտենանտի մասին ուշագրավ մի շարք պատմություններ : Մեզ հետ իր ուրախ տրամադրությունն էր բերել նաև «Լեռնապար» երգի-պարի խումբը՝ Մանուշակ Ստեփանյանի գլխավորությամբ: Խմբի ջանքերով զինվորները սովորեցին հայկական մի քանի պար : Այնուհետև զինվորներին հյուրասիրեցինք հարգելի Լենա Մուրադյանի կողմից պատրաստած քաղցրավենիքը և ուղևորվեցինք դեպի Վազաշեն, ուր երեխաները սպասում էին մեզ: Վազաշենում նույնպես օրը լցվեց հայկական երգ ու պարով և փոքրիկներին
սովորեցրինք մի քանի ազգային պար: Այսքանը չէր մեր ծրագիրը , քանի որ մեզ հետ էր մեր մշտական աջակից , սրտացավ անձանցից մեկը ` Անուշ Գևորգյանը, ով այս անգամ եկել էր մեկ այլ առաքելությամբ. գյուղմթերքից (ճարպեր , բույսեր և այլն) երեխաներին սովորեցրեց պատրաստել բնական, էկոլոգիապես մաքուր օճառ : Ուսուցումը պիտանի էր նաև մեզ համար , քանի որ երբեմն մենք գնահատում ենք մեր շրջապատի քիմիան՝ չկարևորելով առողջ ապրելակերպը : Շնորհակալություն բոլոր աջակիցներին և մեր զինվորներին :
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՄ

IMG_0854 IMG_0865 IMG_0869 IMG_0870 IMG_0873 IMG_0877 IMG_0879 IMG_0892 IMG_0905 IMG_0906 IMG_0914 IMG_0917 IMG_0924 IMG_0929 IMG_0935 IMG_0939 IMG_0941 IMG_0960 IMG_0964 IMG_0966

comments