2016թ. հունվար-փետրվար ամիսների ֆինանսական հաշվետվություն

1

Հարգելի´ խմբակիցներ, 2016թ-ի առաջին միջոցառումը ինչպես գիտեք կազմակերպեցինք փետրվար ամսին, որը կայացավ երեք սահմանամերձ գյուղերում, միջոցառումները կազմակերպվեցին երկու օրվա ընթացքում: Միջոցառումների ծրագրերի իրականացման համար մեր նախաձեռնությունը հրավաիրել էր Արցախի «Երեք խնձոր» շրջիկ տիկինիկային թատերախմբին, Պարենք հայերեն նախաձեռնության անդամներին և Արթուր Պողոսյանին:
Երեք գյուղերի դպրոցների և մանկապարտեզների համար գնել էինք դիդակտիկ և ուսուցողական խաղերի փաթեթներ: Գիտեք նաև, որ դպրոցների համար նախկինում գնել էինք նաև քարտեզներ, որոնք այս անգամ ևս դպրոցներին մեկական տվեցինք, ինչպես նաև Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան հ.20 հիմնական դպրոցի կողմից գրենական պիտույքների 6 փաթեթները ևս հանձնվեցին դպրոցներին ու գյուղապետարաններին: Մեր նախորդ տարվա գրքահավաքի ժամանակ աստղագետ Ավետիք Գրիգորյանի կողմից ստացած 5 գրքերից 3-ն էլ այս միջոցառման ընթացքում նվիրեցինք երեք գյուղերի դպրոցներին: Կողբի Գեղարվեստի դպրոցի համար գնել էինք «Հայկական զարդարվեստ» -ը գիրքը, որը հուսով ենք գեղարվեստի դպրոցին ավելի քան պետք կլինի:
Միջոցառման ընթացքում և վերջում երեխաներին հյուրասիրեցինք «Նոյան տապան» տպագրատան կողմից տրամադրված տարատեսակ շոկոլադները:
Տրանսպորտային ծախսերը ամբողջությամբ ներառյալ Արցախից Երևան և հակառակը, կազմեցին 105 000 դրամ: Իսկ մնացած ծախսերը և մուտքերը ներկայացնում եմ կից փաստաթղթերով և աղյուսակային հաշվետվությամբ:
Մենք ուժեղ ենք միասին:
12

34

56

7

comments